Մասնակից:Անուշիկ1997/Ավազարկղ2
Գիրը Հին Արևելքում խմբագրել
Գիրը մարդկային հասարակության զարգացման քաղաքակրթական փուլի գլխավոր նվաճումներից է: Այն ծագել է Առաջավոր Ասիայում (Միջագետք և Եգիպտոս), Հնդկաստանում և Չինաստանում նեոլիթյան հեղափոխության ավարտին: Հետագայում պետականությունների ձևավորման և վերելքի հետ կապված`սկսում են ձևավորվել նոր գրային համակարգեր: Գիրը քաղաքակրթության կայացման կարևորագույն բաղադրիչն է, որը ստեղծվեց նեոլիթյան հեղափոխության ավարտական փուլում: Որոշակի պատկերների միջոցով լեզուն և միտքը փոխանցելու առաջին դրսևորումները տեղ են գտել դեռևս նեոլիթյան դարաշրջանից վաղ բրոնզի դար ընկած ժամանակահատվածում, սակայն դրանք համակարգվեցին միայն զարգացած բրոնզեդարյան հասարակությունների կողմից: Հին Արևելքում գոյություն ունեին գրի մի քանի կենտրոններ` Շումեր, Էլամ, Եգիպտոս, Հնդկաստան և Չինաստան: Հարավային Միջագետքում հնագույն գրահամակարգը նախաշումերական պատկերային գիրն էր: Այն ուներ մոտ 2.000 պատկերանշան, որոնց հիմնական մասը գաղափարագրեր են, այսինքն` յուրաքանչյուր պատկեր արտահայտում էր մեկ ամբողջ իմաստ կամ գաղափար: Հանդիպում են նաև հուշող պատկերանշաններ: Առաջին պատկերագիր տեքստերը կազմվել են Ք.ա. մոտ 3200 թ. սահմաններում: Որոշ հնավայրերից հայտնաբերվել են նախաշումերական տեքստերի ամբողջ արխիվներ, իսկ մեզ հասած տեքստերի ընդհանուր քանակը հասնում է ավելի քան 6 հազարի: Շումերական պատկերագիրն ի վիճակի չէր արտահայտելու լեզվի բառերի ողջ հնչյունական կազմը: Այդ իսկ պատճառով Ք.ա. 2700–2500թթ. ընթացքում պատկերային գիրն ապրեց նկատելի բովանդակային և արտաքին փոփոխություններ: Պատկերանշաններն աստիճանաբար պարզեցվեցին, և քանի որ տեքստերը հիմնականում գրում էին հում կավե աղյուսակների վրա եղեգնյա ձողիկներով, որոնք թողնում էին սեպաձև հետք, պարզեցված պատկերանշանային գիրը ստացավ սեպագիր կամ բևեռագիր անվանումը: Նոր գրահամակարգը թեև պահպանեց պատկերագրերի արտահայտած իմաստները, սակայն դրանք սկսեցին կիրառվել նաև միանգամայն նոր իմաստներով: Այժմ արդեն յուրաքանչյուր սեպախումբ գաղափարագիր արժեքից բացի, արտահայտում էր հնչյունական` սովորաբար մի քանի արժեքներ և առանձին հնչյուններ: Նոր սեպագիր գրահամակարգն արդեն թույլ էր տալիս լիարժեք արտահայտել լեզվի հնչյունական կազմը: Ք.ա. III հազարամյակի երկրորդ կեսից շումերերենն աստիճանաբար իր տեղը սկսեց զիջել աքքադերենին և Ք.ա. II հազարամյակի կեսերին դադարեց խոսակցական լեզու լինելուց: Շումերերենը պահպանվեց որպես դպրության լեզու և հարատևեց ընդհուպ մինչև Ք.ա. I դարը: Շումերերենին փոխարինած աքքադերենը դարձավ տիրապետող, ապա և միջազգային լեզու: Պատահական չէ, որ աքքադական սեպագիրն ունեցավ աննախադեպ լայն տարածում` դուրս գալով Միջագետքի սահմաններից:
Այս գրահամակարգն օգտգագործվում էր Ասորիքում, Փոքր Ասիայում, Իրանական բարձրավանդակում, ավելի ուշ` նաև Հայկական լեռնաշխարհում: Աքքադական սեպագիրն ուներ առավել կիրառական 600 սեպանշան, որոնք, ընդհանուր առմամբ, արտահայտում էին շուրջ 3000 վանկ և բառ: Այս գրահամակարգի հիման վրա հետագայում որպես ինքնուրույն դպրոցներ ձևավորվեցին ասորեստանյան, բաբելոնյան, խեթական, խուռիական, էլամական, ուրարտական, հին պարսկական սեպագիր գրահամակարգերը, իսկ Ուգարիտում սեպագրի հիման վրա ստեղծվեց հնչյունային գիր` բաղկացած 31 սեպանշաններից և մեկ բառանջատիչ նշանից: Սեպագիրը բարդ գրահամակարգ էր, պահանջում էր տևական ուսուցում, և գրիչները կամ թարգմանիչները պետք է քաջ տիրապետեին սեպանշանների ողջ բազմիմաստությանը, որպեսզի կարողանային օգտվել գրից: Իսկ սեպագրին տիրապետել կարելի էր սովորելով հատուկ դպրոցներում, որոնք կոչվում էին արձանագրության տներ: Այստեղ, բացի գրից, սովորեցնում էին շումերերեն, աքքադերեն, վայելչագրություն և այլն: Միջագետքյան տարբեր կենտրոններից հայտնաբերվել են հազարավոր տեքստեր ընդգրկող ամբողջ արխիվներ և գրադարաններ:
Հիերոգլիֆային գիր խմբագրել
Եգիպտոսում ստեղծվեց գրային մեկ այլ համակարգ` հիերոգլիֆային գիրը, որի հնագույն օրինակները թվագրվում են Ք.ա. XXXIII դարով: Այն հարատևեց ընդհուպ մինչև Ք.հ. IVդ., երբ արևելահռոմեական կայսրության տարածքում փակվեցին բոլոր հեթանոսական տաճարները, որոնցում դեռևս գոյատևում էին հիերոգլիֆային գրի ավանդույթները: Հին եգիպտական գիրը հնչյունագաղափարագրային համակարգ էր, Ք.ա. II հազարամյակի կեսերին ուներ առավել կիրառական մոտ 700 պատկերանշան, որոնց թիվը հետագայում հասավ ավելի քան 5.000-ի: Գրության մեջ ձայնավորները չէին նշվում, այդ իսկ պատճառով բազում հատուկ անունների և բառերի ճշգրիտ հնչողությունը դեռևս հայտնի չէ: Օրինակ` Արևի աստված Ռայի անունը հնչել է որպես Ռա կամ որպես Ռե: Տեքստերը սովորաբար գրվում էին ձախից աջ, սակայն տարածված էին նաև աջից ձախ կամ վերից վար ուղղությունները: Ճիշտ ընթերցելու համար հարկավոր է հաշվի առնել, թե որ ուղղությամբ են քանդակված պատկերագրերում կիրառվող մարդակերպ կամ կենդանակերպ նշանները: Եթե դրանք նայում են դեպի աջ, ըստ այդմ տեքստը ընթերցվել է աջից ձախ: Պատկերանշաններն ունեն միահնչյուն, երկհնչյուն և եռահնչյուն արժեքներ: Միաժամանակ` միևնույն պատկերանշանը կարող էր ունենալ տարբեր արժեքներ:
Արագագիր գիր խմբագրել
Հիերոգլիֆային գրին զուգահեռ կիրառվում էր եգիպտական արագագիր գիրը, որով գրում էին պապիրուսների վրա թանաքով: Այսպես կոչված` հիերատիկ (քրմական) գիրը արագագրի տարատեսակ էր, որը հիմնականում օգտագործվում էր տաճարներում սրբազան տեքստեր կազմելիս, այստեղից էլ անվանումը: Այն մշտապես կարդացվել է աջից ձախ, գերազանցապես` հորիզոնական տողերով: Ք.ա. VII դ. սկսած` գործածության մեջ մտավ եգիպտական արագագրի մեկ այլ տեսակ` այսպես կոչված դեմոթական(ժողովրդական) գիրը: Այն օգտագործվում էր գերազանցապես վարչական, իրավական կամ տնտեսական փաստաթղթեր կազմելիս և գործածության մեջ մնաց ընդհուպ մինչև բյուզանդական տիրապետության դարաշրջան պահպանվեց որպես դպրության լեզու և հարատևեց ընդհուպ մինչև Ք.ա. I դարը:
Աքքադական սեպագիր խմբագրել
Շումերերենին փոխարինած աքքադերենը դարձավ տիրապետող, ապա և միջազգային լեզու: Պատահական չէ, որ աքքադական սեպագիրն ունեցավ աննախադեպ լայն տարածում` դուրս գալով Միջագետքի սահմաններից: Այս գրահամակարգն օգտգագործվում էր Ասորիքում, Փոքր Ասիայում, Իրանական բարձրավանդակում, ավելի ուշ` նաև Հայկական լեռնաշխարհում: Աքքադական սեպագիրն ուներ առավել կիրառական 600 սեպանշան, որոնք, ընդհանուր առմամբ, արտահայտում էին շուրջ 3000 վանկ և բառ: Այս գրահամակարգի հիման վրա հետագայում որպես ինքնուրույն դպրոցներ ձևավորվեցին ասորեստանյան, բաբելոնյան, խեթական, խուռիական, էլամական, ուրարտական, հին պարսկական սեպագիր գրահամակարգերը, իսկ Ուգարիտում սեպագրի հիման վրա ստեղծվեց հնչյունային գիր` բաղկացած 31 սեպանշաններից և մեկ բառանջատիչ նշանից: Սեպագիրը բարդ գրահամակարգ էր, պահանջում էր տևական ուսուցում, և գրիչները կամ թարգմանիչները պետք է քաջ տիրապետեին սեպանշանների ողջ բազմիմաստությանը, որպեսզի կարողանային օգտվել գրից: Իսկ սեպագրին տիրապետել կարելի էր սովորելով հատուկ դպրոցներում, որոնք կոչվում էին արձանագրության տներ: Այստեղ, բացի գրից, սովորեցնում էին շումերերեն, աքքադերեն, վայելչագրություն և այլն: Միջագետքյան տարբեր կենտրոններից հայտնաբերվել են հազարավոր տեքստեր ընդգրկող ամբողջ արխիվներ և գրադարաններ: Եգիպտոսում ստեղծվեց գրային մեկ այլ համակարգ` հիերոգլիֆային գիրը, որի հնագույն օրինակները թվագրվում են Ք.ա. XXXIII դարով: Այն հարատևեց ընդհուպ մինչև Ք.հ. IVդ., երբ արևելահռոմեական կայսրության տարածքում փակվեցին բոլոր հեթանոսական տաճարները, որոնցում դեռևս գոյատևում էին հիերոգլիֆային գրի ավանդույթները: Շումերերենին փոխարինած աքքադերենը դարձավ տիրապետող, ապա և միջազգային լեզու: Պատահական չէ, որ աքքադական սեպագիրն ունեցավ աննախադեպ լայն տարածում` դուրս գալով Միջագետքի սահմաններից: Այս գրահամակարգն օգտգագործվում էր Ասորիքում, Փոքր Ասիայում, Իրանական բարձրավանդակում, ավելի ուշ` նաև Հայկական լեռնաշխարհում: Աքքադական սեպագիրն ուներ առավել կիրառական 600 սեպանշան, որոնք, ընդհանուր առմամբ, արտահայտում էին շուրջ 3000 վանկ և բառ: Այս գրահամակարգի հիման վրա հետագայում որպես ինքնուրույն դպրոցներ ձևավորվեցին ասորեստանյան, բաբելոնյան, խեթական, խուռիական, էլամական, ուրարտական, հին պարսկական սեպագիր գրահամակարգերը, իսկ Ուգարիտում սեպագրի հիման վրա ստեղծվեց հնչյունային գիր` բաղկացած 31 սեպանշաններից և մեկ բառանջատիչ նշանից: Սեպագիրը բարդ գրահամակարգ էր, պահանջում էր տևական ուսուցում, և գրիչները կամ թարգմանիչները պետք է քաջ տիրապետեին սեպանշանների ողջ բազմիմաստությանը, որպեսզի կարողանային օգտվել գրից: Իսկ սեպագրին տիրապետել կարելի էր սովորելով հատուկ դպրոցներում, որոնք կոչվում էին արձանագրության տներ: Այստեղ, բացի գրից, սովորեցնում էին շումերերեն, աքքադերեն, վայելչագրություն և այլն: Միջագետքյան տարբեր կենտրոններից հայտնաբերվել են հազարավոր տեքստեր ընդգրկող ամբողջ արխիվներ և գրադարաններ: Եգիպտոսում ստեղծվեց գրային մեկ այլ համակարգ` հիերոգլիֆային գիրը, որի հնագույն օրինակները թվագրվում են Ք.ա. XXXIII դարով: Այն հարատևեց ընդհուպ մինչև Ք.հ. IVդ., երբ արևելահռոմեական կայսրության տարածքում փակվեցին բոլոր հեթանոսական տաճարները, որոնցում դեռևս գոյատևում էին հիերոգլիֆային գրի ավանդույթները:
Չինական հիերոգլիֆային գիրը խմբագրել
Աշխարհի հնագույն գրահամակարգերից է նաև չինական հիերոգլիֆային գիրը, որը, ի տարբերություն սեպագրի կամ եգիպտական հիերոգլիֆային գրի, օգտագործվում է մինչ օրս: Չինաստանում նախնական գրի ժամանակաշրջանը սկսվում է դեռևս Ք.ա. VI հազարամյակից: Այս շրջանից մեզ են հասել ծովախեցիներ, որոնց վրա պատկերված են հետագայի հիերոգլիֆային գրերը հիշեցնող պատկերներ: Չինական գիրը նույնպես հնչյունա–գաղափարագրային համակարգ էր: Այն լայն տարածումստացավ` սկսած Յին հարստության կառավարման շրջանից (Ք.ա. XVI–XI դդ.): Մեզ են հասել տասնյակ հազարավոր տեքստեր` գրված բրոնզե և ոսկրե իրերի վրա: Հին Չինաստանում թղթի արտադրության և տպագրության ի հայտ գալով լայն տարածում գտան տպագիր գրքերը: Չինական գիրը վերջնականապես կանոնակարգվեց բավական ուշ` Ցին հարստության օրոք (Ք.ա. 221 – 206 թթ.): Չինական գիրը հսկայական ազդեցություն ունեցավ նաև հարևան երկրների, հատկապես Ճապոնիայի և Կորեայի` նույնպես հիերոգլիֆային գրահամակարգերի վրա: Չինական գիրը, ի տարբերություն սեպագրի, ավանդաբար գրվում էր վերից վար` սկսած աջ կողմից, թեև հանդիպում են նաև գրության այլ ուղղություններ ևս:
Հնդկական գիր խմբագրել
Հնդկաստանում ևս գիրը անցել է զարգացման երկարատև փուլ: Սակայն, ի տարբերություն մյուս երկրների, այստեղ գրի զարգացման ընթացքում արձանագրվեց տևական ընդհատում` կապված Ք.ա. III հազարամյակում գոյություն ունեցող Մոհենջոդարոյի և Խարապպայի մշակույթի անկման հետ: Այս մշակույթի կրողներն ունեին պատկերային գիր (այսպես կոչված` Ինդոսյան գիրը), որից հազարավոր հուշարձաններ են պահպանվել: Այդ գիրը բաղկացած էր շուրջ 400 նշաններից: Սակայն առ այսօր այս գիրը վերծանված չէ: Արդեն Ք.ա. I հազարամյակում Հնդկաստանում ձևավորվում է այբուբենային գիրը` բրահմին: Բրահմին միասնական, կանոնակարգված գիր չէր, այլ ուներ տասնյակ տեղական տարբերակներ: Մաուրյան հարստության շրջանում արամեական այբուբենի ազդեցության տակ բրահմին կատարելագործվում է և հետագայում լայն կիրառություն ստանում: Աղբյուրները վկայում են, որ Հնդկաստանում գիրը հասու էր բնակչության ամենատարբեր խավերին: Սեպագրից, եգիպտական և չինական հիերոգլիֆային գրից զատ Հին Արևելքում կիրառվել են նաև դրանցից միանգամայն տարբերվող այլ գրահամակարգեր` խեթա–լուվիական հիերոգլիֆային գիրը, արամեական և փյունիկյան հնչյունագիրը, նախաէլամական պատկերային և գծային էլամերեն գրերը և այլն: Գրավոր մշակույթի այս յուրահատուկ գծապատկերային համակարգերից ցայսօր վերծանված չեն նախաէլամական պատկերային (Ք.ա. 3100–2900 թթ.), գծային էլամերեն (Ք.ա. 2150–2100 թթ.), Ինդոսյան (Ք.ա. մոտ 3000–1800 թթ.) գրերը կամ առաջարկվում են մասնակի ընթերցումներ:
Գծային Ա գիր խմբագրել
Արևելյան Միջերկրականում նախքան այբուբենային գրի ստեղծումը` Ք.ա. II հազարամյակում ստեղծվեց վանկագիր–հնչյունագիր գիրը` այսպես կոչված Գծային գիրը, որն ուներ երկու տարբերակներ` Ա և Բ: Սրանցից երկրորդը ներկայացնում էր հունարենի վաղ բարբառներից մեկը, իսկ առաջինի լեզուն առ այսօր պարզ չէ: Գծային Ա գիրը ստեղծվել և կիրառվել է Մինոսյան դարաշրջանի Կրետեում: Մայրցամաքային Հունաստանում կիրառվող Գծային Ա գիրը կազմված էր բաց վանկերից, այն է` նշանները ներկայացնում էին բաղաձայն + ձայնավոր հնչույթների խմբեր: Սա որոշակի բարդություններ էր առաջացնում բառի իրական հնչյունային կազմը վերականգնելու առումով, քանի որ հնարավոր չէր գրում արտահայտել միմյանց կողքին առկա երկու բաղաձայներ: Գծային Ա գրով գրված աղյուսակները հիմնականում հայտնաբերվել են հարավային Հունաստանից` Պիլոսի պետությունից: Միկենյան քաղաքակրթության անկման հետ միասին Գծային գիրը դուրս եկավ շրջանառությունից և մոռացվեց:
Այբուբենային գիր խմբագրել
Արդեն Ք.ա. I հազարամյակի սկզբներին Հունաստան մուտք գործեց այբուբենային գիրը, որը ձևավորեց Արևելամիջերկրածովյան ավազանի երկրներում կիրառվող գրային համակարգերի ազդեցության տակ: Փոքր Ասիայի հունական պոլիսների սերտ կապերը մի կողմից Փռյուգիայի, մյուս կողմից փյունիկեցիների հետ, նպաստեցին հունական աշխարհում այբուբենային գրի ներդրմանը: Հին Իտալիայում Ք.ա. I հազարամյակի սկզբներին սկսեց լայնորեն կիրառվել այբուբենային գիրը, որն իրենց հետ բերել էին Արևելյան Միջերկրականից այստեղ հաստատված էտրուսկները: Էտրուսկյան գիրը, որոշ փոփոխություններով, հետագայում փոխ առան հռոմեացիները, որն էլ դարձավ լատինական այբուբենի հիմքը: Արևմտյան Միջերկրականում, բացի էտրուսկյան գրից, ինչպես նաև հունական բազմաթիվ գաղութների շնորհիվ լայնորեն կիրառվող հունական այբուբենից, տարածված էր նաև փյունիկյան այբուբենը: Այն այս տարածաշրջան էր հասել փյունիկյան գաղութարարների, առաջին հերթին` Կարթագենի շնորհիվ: Ծագելով նեոլիթյան հեղափոխության ավարտին` գիրը Արևելքի երկրներում և Միջերկրածովյան ավազանում ունեցել է տարբեր դրսևորումներ ինչպես արտաքին ձևավորմամբ, այնպես էլ ներքին բովանդակությամբ: Սկզբնական փուլում մարդկային խոսքի ճշգրիտ վերարտադրման հնարավորությունները խիստ սահմանափակ էին: Նշանները ավելի շուտ մնեմոնիկ (հիշողական) բնույթ ունեին, քանի որ դրանցով արտահայտվում էին ողջ բառեր և նույնիսկ նախադասություններ: Ժամանակի ընթացքում տեղի է ունենում անցում դեպի հնչյունական–վանկային գիրը, վերջինս էլ իր հերթին հանգեցրեց այբուբենային գրի ստեղծմանը:
ՀԻՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ խմբագրել
1. Фридрих И. 1961, Дешифровка забытых письменностей и языков, Москва.
2. Фридрих И. 1979, История письма, Москва.
3. Radner K., Robson E. 2011, The Oxford Handbook of Cuneiform Cultures, Oxford.
5. Wilson P. 2003, Sacred Signs: Hieroglyphs in Ancient Egypt, Oxford – New York.
6. Daniels P.T., Bright W. 1996 (eds.), The World’s Writing Systems, Oxford