Մասնակից:Անի Գիլավյան/Ավազարկղ

Ե՛տ եկե՜ք
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1917
ՎիքիդարանԱնի Գիլավյան/Ավազարկղ

«Ե՛տ եկե՜ք», Հովհաննես Թումանյանի քառյակներից՝ գրված 1917 թվականի նոյեմբերի 11-ին։

Պատմություն

խմբագրել

Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է չորս ինքնագիր, որոնցից մեկը՝ Նվարդ Թումանյանի ալբոմում: Առաջին անգամ տպագրվել է Բաքվում լույս տեսած «Գործ» ամսագրի 11-12-րդ համարի 38-րդ էջում, այնուհետև՝ 1920 թվականին Թիֆլիսում տպագրված «Քառյակներ» գրքույկում, էջ 7։ «Ե՛տ եկե՜ք» ստեղծագործությունը տպագրվել է նաև Հարություն Սուրխաթյանի «Գրական գոհարներ» քրիստոմատիայում՝ էջ 498, 1922 թվականին Կ․Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուում՝ էջ 47, ապա՝ Թումանյանի երկրի ժողովածուի առաջին հատորում՝ էջ 205։

Արտատպվել է 1922 թվականին Կ․Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից։