Մասնակից:Անահիտ Մկրտչյան/Ավազարկղ
Ալֆրեդ Լյուիս Վեյլ (lang-en Alfred Lewis Vail սեպտեմբերի 25, 1807 Նյու-Ջերսի, Մորրիստաուն- հունվարի 18, 1859)- ամերիկացի գյուտարար և բիզնեսմեն:
1837—1844 թվականների ընթացքում Սեմյուել Մորզեի հետ նա ստեղծել է էլեկտրամագնիսական հեռագիրը և առևտրային հեռագրի գծերն ԱՄՆ-ում [1]: Վեյլը և Մորզեն եղել են առաջին փորձնական հեռագրային գծի օպերատորները, որոնք անցել են Վաշինգտոնի և Բալտիմորի միջև: Վեյլը մի շարք նորամուծություններ է մտցրել Մորզեի հեռագրային համակարգում, մասնավորապես` գրանցամատյաններում և ռելեական մագնիսների մեջ:
Վեյլը 1848 թվականին թողել է հեռագրային բիզնեսը, որի պատճառը ըստ իր մեկնաբանման եղել է Մորզեի մենեջերների կողմից թերագնահատված լինելը, մինչդեռ նա աշխատում էր «Washington and New Orleans Telegraph» կազմակերպությունում, որպես կառավարիչ ստանալով տարեկան 900 դոլար:
Այս փաստի հետ կապված նա Մորզեին գրել է.
«Ես որոշեցի թողնել հեռագիրը, որպեսզի հոգ տանեմ իմ մասին, քանի որ այն չի կարող հոգալ իմ ծախսերը: Մոտակա ամիսների ընթացքում ես կտեղափոխվեմ Վաշինգտոնից Նյու-Ջերսի և կզբաղվեմ ավելի շահութաբեր բիզնեսով» [2]
Կենսագրություն
խմբագրելԱլֆրեդ Վեյլը ծնվել է Նյու-Ջերսի նահանգի Մորիստաունում [en], նրա ծնողներն են Բեթյա Յանգսը (1778—1847) և Ստիվեն Վեյլը (1780—1864): Ալֆրեդի հայրը արդյունաբերող և ձեռնարկատեր է եղել: Իր նախագծերի շարքում են հաշվարկվում «Speedwell Ironworks» չուգունաձուլական գործարանի շինարարությունը, որը տվյալ ժամանակաշրջանի լավագույն մետալուրգիական գործարանն էր:[3]
Վերջ ի վերջո Ալֆրեդը և Սամյուել Մորզեն հենց այստեղ էլ ցուցադրեցին իրենց էլեկտրական հեռագիրը:[4]
Ընտանիքում կար չորս երեխա` Գարրիետը (1802—1828), Ալֆրեդը (1807—1859), Ջորջը (1809—1875) և Սառա Լուիզա Դեվիսը (1811—1887):
Ալֆրեյդը սովորել է պետական դպրոցում, որից հետո աշխատել է մետալուրգիական գործարանում,որպես փականագործ:
1832 թվականին նա ընդունվել, իսկ 1836 թվականին ավարտել է Նյու-Յորքի համալսարանը [5], որտեղ սովորել է աստվածաբանություն և եղել է Eucleian Society գրական ուսանողական խմբակ:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://web.archive.org/web/20050321094151/http://www.parks.morris.nj.us/speedwell/tel/tel.html
- ↑ Morse, Edward L., ed. Samuel F. B. Morse, His Letters and Journals. New York, 1914
- ↑ http://www.bookrags.com/biography/alfred-vail-woi/
- ↑ https://focus.nps.gov/pdfhost/docs/NHLS/Text/74001186.pdf
- ↑ http://web.archive.org/web/20050321094151/http://www.parks.morris.nj.us/speedwell/tel/tel.html