Շարլոտա Սոֆիա Հենրիետա Բուֆ (), Լոտայի նախատիպը Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի «Երիտասարդ Վերթերի տառապանքները» վեպում։

Կենսագրություն

խմբագրել

1772 թվականի հունիսի 9-ին գրող Գյոթեի ոչ հարազատ տատիկը Վեցելարում կազամակերպել է պարային երեկո, որտեղ էլ գրողը հանդիպում է Շարլոտային։ Շարլոտան Գյոթեին գերել է իր գեղեցկությամբ: Ինչպես նկարագրված է «Երիտասարդ Վերտերի տառապանքները» վեպում, Գյոթեն և Շարտոլտան պարել են ամբողջ երեկո: 1773 թվականին Շարլոտան ամուսնացել է իրավաբան Քրիստիան Յոգան Կեստների հետ և տեղափոխվել է Գանովեր: Լույս աշխարհ է բերել ութ տղա և չորս աղջիկ: Շարոտան ամուսնությունից հետո դեռ պահպանում էր նամակագրությունը Գյոթեի հետ, ինչպես նաև աջակցություն էր խնդրել իր տղայի՝ դիվանագետ Կեստներ Ավգուստի համար:

1816 թվականին Շարլոտա Կեստները մի քանի շաբաթով տեղափոխվել է Վեյմար, որտեղ ապրում էր իր փոքր քույրը, և հանդիպել է Գյոթեին: Հանդիպումը վերջինն էր և սառը։ Այս դրվագը Թոմաս Մանի վեպում ներկայացված է, որպես «Լոտան Վեյմարում», որի հիման վրա 1974 թվականին նկարահանվել է գեղարվեստական ֆիլմ, Լիլի Պալմերի մասնակցությամբ։

Շառլոտտա Բուֆը թաղվել է Հանովերի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  • «Буфф, Шарлотта-София-Генриетта». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)