Մասնակից:Ակսել Ղազարեան/Ավազարկղ 1
Մայքլ Օլիվեր (անգլ.՝ Michael Oliver, ), անգլիացի ֆուտբոլի մրցավար, որը սպասարկում է Պրեմիեր լիգայի հանդիպումները և Անգլիայի ազգային գավաթի մրցումները։ Նա սկսեց մրցավարել Պրեմիեր լիգայի հանդիպումները 2010 թվականին և ճանաչվել այդ մրցաշարի պատմության ամենաերիտասարդ մրցավարը՝ գերազանցելով Ստյուարտ Աթվելի ռեկորդը, որը սահմանվել էր 2008 թվականին[1]։
Մրցավարական կարիերա
խմբագրելՕլիվերը սկսել է մրցավարական հանդիպումներ անցկացնել 14 տարեկանում իր հոր՝ Քլայվի առաջարկով, որն աշխատում էր որպես ֆուտբոլի մրցավար։ 2007 թվականին նա ընդգրկվել է մրցավարների ազգային ցուցակում և եղել է Ազգային կոնֆերանսի փլեյ-օֆֆի եզրափակիչի գլխավոր մրցավարը։ որն անցկացվել է Ուեմբլի մարզադաշտում։ Այնուհետև նա սահմանել է մի շարք ռեկորդներ՝ դառնալով Ֆուտբոլի լիգայի ամենաերիտասարդ եզրային մրցավարը, Ֆուտբոլի լիգայի ամենաերիտասարդ գլխավոր մրցավարը և Պրեմիեր լիգայի ամենաերիտասարդ չորրորդ մրցավարը։
2010 թվականի օգոստոսին Մայքլ Օլիվերը նշանակվել է դատավորների ընտրական խմբի անդամ: 2010 թվականի օգոստոսի 21-ին նա 25 տարեկան 182 օրական հասակում սպասարկել է Պրեմիեր լիգայի իր առաջին հանդիպումը Բիրմինգհեմ Սիթիի և Բլեքբերն Ռովերսի միջև՝ գերազանցելով Ստյուարտ Աթվելի ռեկորդը, որը մինչ այդ Պրեմիեր լիգայի խաղի ամենաերիտասարդ մրցավարն էր։
2022 թվականի մայիսին Օլիվերը ՖԻՖԱ-ի կողմից նշանակել է 2022 թվականին Քաթարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության 36 գլխավոր մրցավարներից մեկը[2]։
2024 թվականի ապրիլին նա ընտրվել է գլխավոր մրցավարներից մեկը 19 մրցավարական թիմերից՝ սպասարկելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հանդիպումները, որոնք տեղի կունենան 2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին Գերմանիայի ֆուտբոլային դաշտերում[3]։
Ստաստիկա
խմբագրելՄրցաշրջան | Խաղեր[4] | Ընդհանուր | մեկ խաղի հաշվարկով | ԸնդհանուրԿաղապար:Հեռացում | Կաղապար:Հեռացում մեկ խաղի հաշվարկով |
---|---|---|---|---|---|
2006/07 | 12 | 26 | 2,17 | 3 | 0,25 |
2007/08 | 29 | 73 | 2,52 | 6 | 0,21 |
2008/09 | 41 | 101 | 2,46 | 5 | 0,12 |
2009/10 | 27 | 74 | 2,74 | 7 | 0,26 |
2010/11 | 29 | 83 | 2,86 | 6 | 0,21 |
2011/12 | 36 | 94 | 2,61 | 4 | 0,1 |
2012/13 | 39 | 105 | 2,69 | 1 | 0,03 |
2013/14 | 40 | 141 | 3,53 | 4 | 0,10 |
2014/15 | 39 | 137 | 3,51 | 6 | 0,15 |
2015/16 | 36 | 131 | 3,64 | 9 | 0,25 |
2016/17 | 44 | 138 | 3,14 | 5 | 0,11 |
2017/18 | 43 | 151 | 3,51 | 7 | 0,16 |
2018/19 | 45 | 152 | 3,38 | 8 | 0,18 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ McKenzie, Andrew (2008-06-25). «Premier League names youngest ref» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2020-03-11-ին. Վերցված է 2012-01-06-ին.
- ↑ «Birmingham vs Blackburn» (անգլերեն). PremierLeague.com. 2010-08-25.
- ↑ UEFA.com (2024-04-23). «Referee teams for UEFA EURO 2024 appointed». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2024-05-06-ին.
- ↑ С 2012 года в статистику также включены международные матчи.
Արտաքին հղումներ
խմբագրել- Профиль на сайте Премьер-лиги(անգլ.)
- Профиль на сайте WorldReferee.com (անգլ.)
- Статистика на сайте Soccerbase.com (անգլ.)