Ալինա Հայրունց/Ավազարկղ26
Ծնվել է1970 թվականի հունիսի 3-ին (46 տարեկան)
ԾննդավայրԲեռլին, Գերմանիա
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի
Ակտիվ շրջան1994 — մինչև այսօր

Օդրա Անն Մաքդոնալդ (անգլ.՝ Audra Ann McDonald, ծնվել է 1970 թվականի հուլիսի 3-ին)՝ ամերիկացի դերասանուհի և երգչուհի, որը երկու անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի և ռեկորդային վեց անգամ հաղթել է «Թոնի» մրցանակը, դառնալով միակ դերասանուհին, ով ստացել է դերասանական բոլոր կատեգորիաների մրցանակները[1]: Ինչպես նաև նա հայտնի է «Մասնավոր պրակտիկա» հեռուստասերիալում կատարած բժիշկ Նաոմի Բեննեթի դերով: Մաքդոնալդը վարում է ակտիվ համերգային կյանք, համերգներով հանդես գալով ԱՄՆ-ում[2]: 2015 թվականին Մաքդոնալդը նեռարված էր այս տարվա հարյուր ամենաաձդեցիկ մարդկանց ցուցակում, ըստ Time ամսագրի[3]:

Վաղ տարիներ խմբագրել

Մաքդոնալդը ծնվել է Արևմտյան Բեռլինում, իսկ մեծացել է Ֆռեզնոյում, Կալիֆոռնիա: Նա երկու դստրերից ավագն էր և մանուկ ժամանակ եղել է հիպերակտիվ երեխա: Նա սովորել է Թեոդոր Ռուզվելտի անվան միջնակարգ դպրոցում[4], իսկ 1993 թվականին նա ավարտել է Ջուլիարդ դպրոցը[5]:

Կարիերա խմբագրել

2001 թվականին Մաքդոնալդը ստացել է իր առաջին «Էմմի» մրցանակը «Երկրորդական դերի լավագույն դերասանուհի» կատեգորիայով՝ Մայք Նիկոլսի «Վերջաբան» ֆիլմի համար[6]: Ինչպես նաև հայտնվել է այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Սպանություն», «Կարգ ու կանոն. Հատուկ կորպուս», «Բեդֆորդի օրագրերը» և «Առևանգվածը»: 2006 թվականի դեկտեմբերի 31-ին Մաքդոնալդը երգել էր Նյու Յորկի ֆիլհարմոնիկ նվագախմբում: Իր ելույթում օգտագործվում էր ֆիլմերի երաժշտություն[7]: 2007-ից 2011 թվականը Օդրա Մաքդոնալդը «Մասնավոր պրակտիկա» հեռուստասերիալում կատարել է բժիշկ Նաոմի Բեննեթի դերը: 4-րդ եթերաշրջանում դերասանուհին լքել է նախագիծը[8][9]:

Անձնական կյանք խմբագրել

2000-2009 թվականը Օդրան ամուսնացած էր բասիստ Պիտեր Դոնովանի հետ[10]: Նախկին ամուսինները ունեն մեկ դուստր՝ Զոու Մադելին Դոնովան (ծնվել է 14.02.2001):

2012 թվականի հոկտեմբերի 6-ից Օդրին ամուսնացած է 2-րդ անգամ դերասան Ուիլլ Սուենսոնի հետ, որի հետ նա հանդիպել է 2 տարի[11]: Ամուսինները ունեն մեկ դուստր՝ Սալլի Ջեյմս Մաքդոնալդ-Սուենսոն (ծնվել է 19.10.2016)[12]:

Մրցանակներ եւ նոմինացիաներ խմբագրել

  • «Թոնի»
    • 1994- Մրցանակ «Թոնի» մյուզիքլում կանացի լավագույն երկրորդական դերի համար- Carousel
    • 1996- Մրցանակ «Թոնի» պիեսում լավագույն կանացի երկրորդական դերի համար- Master Class
    • 1998- Մրցանակ «Թոնի» մյուզիքլում կանացի լավագույն երկրորդական դերի համար- Ragtime
    • 2000- Մրցանակ «Թոնի» մյուզիքում լավագույն կանացի դերի համար- Marie Christine (նոմինացիա)
    • 2004- Մրցանակ «Թոնի» պիեսում լավագույն կանացի երկրորդական դերի համար- A Raisin in the Sun
    • 2007- Մրցանակ «Թոնի» մյուզիքում լավագույն կանացի դերի համար- 110 in the Shade (նոմինացիա)
    • 2012- Մրցանակ «Թոնի» մյուզիքում լավագույն կանացի դերի համար- Porgy and Bess
    • 2014- Մրցանակ «Թոնի» պիեսում լավագույն կանացի դերի համար- Lady Day at Emerson’s Bar and Grill
  • «Էմմի»
    • 2001- Մրցանակ «Էմմի» ֆիլմում կամ մինի-սերիալում կանացի լավագույն երկրորդականդերի համար- «Վերջաբան» (նոմինացիա)
    • 2008- Մրցանակ «Էմմի» ֆիլմում կամ մինի-սերիալում կանացի լավագույն երկրորդականդերի համար- «Չամիչը արևի տակ» (նոմինացիա)
  • «Գրեմմի»
    • 2009- Լավագույն դասական ալբոմ- Rise and Fall of the City of Mahagonny
    • 2009- Լավագույն օպերային գրառում- Rise and Fall of the City of Mahagonny

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Stephen M. Silverman (9 июня 2014). «Audra McDonald Makes Broadway History Amid Tears and Cheers». People. Վերցված է 2014-06-09-ին.
  2. Audra McDonald: Biography from Answers.com
  3. «Audra McDonald». Time. 16 апреля 2015. Վերցված է 2015-04-17-ին.
  4. «Audra - Living Her Dream». The Fresno Bee. 15 January 1989. Վերցված է 2008-05-21-ին.
  5. Green, Blake.«Never Short of Breath», sfgate.com (originally in the San Francisco Chronicle), July 16, 2000
  6. Jones, Kenneth.«Emmy Noms Go to 'Wit,' 'South Pacific,' 'Laughter on the 23rd Floor' and More», July 12, 2001
  7. Gans, Andrew.«PBS to Broadcast Audra McDonald’s New Year’s Eve Concert», playbill.com, November 29, 2006
  8. «Audra McDonald to Exit Private Practice». TVGuide.com. Արխիվացված է օրիգինալից 2012-07-28-ին. Վերցված է February 9, 2011-ին.
  9. Gans, Andrew."Audra McDonald Departing ABC’s «Private Practice» playbill.com, February 9, 2011
  10. «McDonald Sets Record Straight». BroadwayWorld News Desk. June 3, 2009.
  11. Audra McDonald Is Married
  12. It's a Girl! Audra McDonald, 46, Welcomes Daughter Sally James