Մասնակից:Ալինա Գրիգորյան/Ավազարկղ 5

Նոյի ագռավը
ՀեղինակՄուրացան
Ժանրպատմվածք
Լեզուհայերեն
Կերպար(ներ)

Պետրոս Մինարյան

հեղինակ

Տեր Մուկուչ

Օսեփ հայր

Վեդունց Սարգիս

Վան
Ստեղծման տարեթիվ1899
Հրատարակում(ներ)«Լումա» ամսագիր
Հրատարակման վայրԵրևան

Նոյի ագռավը, Մուրացանի պատմվածքներից է, որը տպագրվել է 1899 թվականին «Լումա» ամսագրում[1]:

Սյուժե

խմբագրել

Պատմությունը ներկայացված է առաջին դեմքով: Հերոսը և նրա ընկերը որոշում են օգոստոսյան մի գեղեցիկ առավոտ քաղաքից գնալ հայրենի գավառի գյուղերը պտտելու և մի քանի ավերակներ անձամբ տեսնելու: Ընկերից մեկը վերադարձել էր Մոսկվայից, իսկ մյուս ընկերը հեղինակն էր՝ Թիֆլիսից: Մոսկյավյից վերադարձած ընկերը Պետրոս Մինարյանն է՝ հայոց հոգևոր դպրոցի սաներից: Կենսական տարբեր հարցերի մասին զրուցելով, վիճաբանելով, երկու ընկեր հասնում են իրենց գյուղը և հանգրվանում Պետրոսի ազգական գյուղացու տանը:

Հաջորդ օրը գնում են գյուղն ու նրա շրջակայքը դիտելու, այցելում գյուղի եկեղեցի: Այստեղ Պետրոսը հասցնում է վեճի բռնվել քահանայի՝ Տեր Մակուչի հետ՝ մեղադրելով նրան բանջարանոցը չմշակելու և բերք չաճեցնելու, եկեղեցու տարածքը գրավիչ չդարձնելու և Աստվածաշնչի սխալ և անգրագետ մեկնության մեջ։ Վեճից հետո խոսում են բազմթաիվ թեմաներից և ապա վերջում անդրադառնում Տեր-Մուկուչի տղայի ումասնը, թե ինչու նա իր զավակներին ուսման չի տվել: Քահանան ասում է, որ այդ հարցին կարող է պատասխանել Վեդունց Սարգիսը, քանի որ ինքը նրա խոսքին է լսել: Բայց քահանան ուրախ է դրա համար, որովհետև տեսնելով Պետրոսին, որ քաղաքավարի խոսել էլ չգիտի, անծանոթ մարդուն վիրավորում է, հասկանում է, որ ուսումը մարդուն ոչ թե հրեշտակ, այլ սատանա է դարձնում: Ընկերները որոշում են այցելել այդ Սարգսին և հասկանալ, թե նա ինչու է արգելելք հանդիսացել քահանայի որդուն ուսման ուղարկելու համար: Վեդունց Սարգսի տունը գտնվում էր հեռու հարթավայրերի կողմում և արտաքինով տարբերվում էր գյուղի հասարակ տներից: Ուներ ընդարձակ բակ՝ գոմով և հորթանոցով, պտղատու ծառերի մի պարտեզ, որը ոռոգվում էր լեռնալանջի կողմից իջնող մի առվակով: Բոլոր նշաններից երևում էր, որ մի օր այս հարկը շեն ու փարթամ էր եղել, որովհետև բացի շքեղ սոսիներից, որոնք նրա բակի մի մասն են կազմում, տունն էլ ընդարձակ էր և շինված էր հարուստ գյուղացու ճաշակով: Տանը ապրում էր մոտ վաթսուն տարեկան մի կին՝ խորշոմած երեսով, կկոցած աչքերով, բայց դեմքի բարի ու միամիտ արտահայտությամբ և նրա ամուսինը՝ Սարգիսը՝ հաղթանդամ, բարձրահասակ: Երիտասարդներին ընդունում է կինը: Պառավ կինը հարցուփորձ է անում, և ընկերները հասկանում են, որ նրանց որդին՝ Վանը, գտնվում է Թիֆլիսում, փաստաբան է, և երկար ժամանակ է նամակ չի գրել ծնողներին: Տղաները զարմանում են, թե ինչու Վեդունց Սարգիսը քահանային խորհուրդ է տալիս որդուն ուսման չուղարկել, մինչդեռ իր որդին կրթություն ունի, և փաստաբան է: Ծերունուն նրանք հանդիպում են այգում աշխատելիս: Սարգիսը ճանաչում է նրանց հայրերին՝ Մինարենց Ակոբին՝ Պետրոսի հորը, և Օվանեսի որդի Ասատուրին՝ հերոսի հորը: Խոսք բացելով տան մասին՝ ծերունին ասում է, որ երկհարկանի տուն սարքել նրան չի թողել Նոյի ագռավը: Տղաները չեն հասկանում, թե դա ինչ էր նշանակում: Կարծում են՝ ծերուկը խենթ է: Խոսքը նույն աստվածաշնչյան Նոյի և ագռավի մասին է: Ծերունին նախապես իմանալով, թե տղաներն ինչու են եկել, հարցնում է նրանց՝ արդյոք գիտեն, թե ինչու Նոյի ագռավը չվերադարձավ: Այդ մասին գրված չէ, բայց Սարգիսը հասկանում էր, որ այդ ագռավը լեշ էր տեսել ու սկսել լափել, ուստի չէր վերադարձել Նոյի մոտ: Չէ՞ որ չի մտածել, թե Նոյը տապանում, աչքը ջուր կտրած, իրեն է սպասում: Տղաները չեն հասկանում, թե դա ինչ կապ ունի Սարգսի տան հետ: Իսկ ծերունին պատմում է իր որդու պատմությունը, որին այժմ արդեն մահացած Օսեփ վարդապետի խորհրդով ուղարկել է ուսման: Օսեփը վանքի վանահայրն էր, և երբ Սարգիսը ուզել էր իր տան գլուխը սարքել տալ, վարդապետը խորհուրդ էր տվել այդ գումարով որդուն ուսման ուղարկել, որպեսզի հետո նա վերադառնա և ամբողջ գյուղը լուսավորի: Բայց այդ գումարը չի բավականացրել: Սարգիսը տարիներ շարունակ գումար է ուղարկել որդուն՝ վաճառելով իր ունեցվածքի մի մասը և պարտք անելով հարևաններից: Եվ ահա, երբ որդին ուսումը ավարտել է, ոչ թե վերադարձել է տուն, այլ ամուսնացել վրացուհու հետ: Ինքը օրհնություն չի տվել, որդին էլ գրել է, թե որ այդպես է, ինքն այլևս նրա որդին չէ: Սարգիսը այդ նամակը վերցրել ու գնացել է Օսեփի գերեզմանի վրա լաց եղել[2]:

«Օսեփ հայր սուրբ, …ախր դու ինձ ասացիր, որ իմ Վանին Նոյի աղավնին ա, էս ա ձիթենու շիվը բերանում եդ ա գալու, որ բախտավորութենի խաբարը բերի ինձ, բա խի՞ ըտենց չիլավ…ախր Վանին հմի Նոյի ագռավն ա դառել, ջամդաքի վրա նստել ա՝ ու էլ եդ չի գալի. Սրա ճարն ի՞նչ կըլի…»

[3]

Վանին փող չիուղարկում, միայն երբեմն գրում է նրանց: Նա չի վճարել նույնիսկ իր ուսման համար Մարութից վերցրած պարտքը: Ամուսնությունից հինգ տարի անց կնոջ և երեք երեխաների հետ տասն օրով եկել է, ապա գնացել: Կնոջ հետ էլ ամուսնացել է, քանի որ նրա հայրը պաշտոնյա է: Այժմ ծերունու միակ մխիթարությունն այն է, որ երբ լսում է, թե որևէ մեկը որդուն ուզում է ուսման ուղարկել, համոզում է չուղարկել: Գյուղում քիչ մարդ է մնացել, ուսման գնացողներից ոչ մեկը չի վերադարձել, դարձել են Նոյի ագռավ: Տղաները տխուր հեռանում են: Պետրոսը հիշում է իր խոսքերը, երբ ասում էր, որ

«Կգտնվին հոգվո կամ մտքի աչքերով հիվանդներ, որոնք խավարը կորոնեն իբրև դեղ, իրենց ցավը մեղմելու համար»: Ահա այս ծերունին այդ հիվանդներից մեկն է, սակայն Սարգսի միտքը առողջ և հոգին կայտառ է եղել, և երկուսն էլ հիվանդացրել է լուսավոր որդին:

[3]:

Կերպարներ

խմբագրել

Պետրոս Մինարյան

հեղինակ

Տեր Մուկուչ

Օսեփ հայր

Վեդունց Սարգիս

Վան

Ծանոթագրություններ

խմբագրել

Կատեգորիա:Մուրացանի ստեղծագործություններ

  1. Մուրացան. «Մուրացան». Վիքիդարան.
  2. Մուրացան. «Նոյի ագռավը».
  3. 3,0 3,1 Մուրացան (1947). Նոյի ագռավը, Առաքյալը. Երևան: Սովետական գրող. էջ 56. ISBN 006391. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)