Բազմավիբրատորային անտենաԽմբագրել

Բազմավիբրատորային անտենայի համակարգը կազմված է հորիզոնական կիսաալիքային վիբրատորներից՝ վրան դասավորված մի քանի հարկանի շարքերով: Բազմավիբրատորային անտենաները ապահովում են լավ ուղղված ճառագայթում և ընդունում: Ամեն դեպքում հիմնվում ենք սինֆազ անտենաների վրա, որը բաղկացած է կիսաալիքային լարային վիբրատորների շարքերից:

Մինչ այժմ ուսումնասիրված բազմավիբրատորային անտենաները վերաբերում են սինֆազին: Նրանցում գտնվող բոլոր վիբրատորները սնվում են փուլում:


Ավելի մեծ շահույթ ստանալու համար օգտագործում են բազմավիբրատորային ալիքներ, որոնք ունեն մի քանի պասիվ վիբրատորներ: Այդ անտենաները օգտագործվում են մետրային և դեցիմետրային տիրույթում: Որպես նրանց առավելություն համարվում է համակարգի հասարակ լինելը:


Ուլտրակարճ ալիքների տիրույթում օգտագործվում են տարբեր տեսակի սիմետրիկ և ոչ սիմետրիկ վիբրատորներ, լարման վիբրատորային անտենաներ, տարբեր անտենաներ ուղղորդող մակերեսներով, որոնք նախատեսված են առաջնային ճառագայթման աղբյուրի ուղղորդող գործունեության աճի համար և անհրաժեշտության դեպքում աղբյուրի ալիքի ֆրոնտի փոխարկման համար, որպեսզի տրվի առանձնահատուկ դեր ուղղվածության ձևի բնութագրման համար: Ուղղորդող մակերեսներով անտենաներին վերաբերում են պարաբոլային ռեֆլեկտորներով, օպտիկական, փողային և դիէլեկտրիկ անտենաները, ինչպես նաև մակերեսային ալիքների անտենաները:


Բազմավիբրատորային անտենայի ուժեղացման գործակիցԽմբագրել

Բարդ անտենայի ուժեղացումը կազմվում է ուժեղարարներից, որոնք տրվում են գծի տեսքով դասավորված վիբրատորներով և ուժեղացումից, որը ստացվում է մեկը մյուսի վրա դասավորված վիբրատորների հաշվին՝ դասավորված հարկերի տեսքով:

Ուժեղացման գործակցի արժեքները վերաբերում են հարկերի մեջև գոյություն ունեցող տարածությանը (այն հավասար է λ/2) ոչ շատ մեծ տարածության մեջ գտնվող վիբրատորների դեպքում, որոնք դասավորված են մի շարքով:

Ճեղքերի լայնքը մոտավորապես համապատասխանում է վիբրատորների լարերի դիամետրին: Ուժեղացման գործակիցը տրվում է դեցիբելներով, որը տրվում է միայնակ կիսաալիքային վիբրատորի կողմից: Անհրաժեշտ է միայն իմանալ հարկերի և կիսաալիքային վիբրատորների քանակը, որոնք դասավորված են մի գծի երկայնքով: Օրինակ իրարից λ/2 հեռավորության վրա գտնվող 5 հատ ալիքային վիբրատորները ստեղծում են բազմավիբրատորային անտենա, որը կազմված է 5 հարկից (ուղղահայաց շարք)՝ յուրաքանչյուրում երկուական կիսաալիքային վիբրատորով (հորիզոնական շարք): Այդ ձողի և սյունի հատման կետում ստանում են բազմավիբրատորային անտենայի անհրաժեշտ ուժեղացման գործակից՝ 9.6դԲ:

Բազմավիբրատորային անտենաների ճառագայթումըԽմբագրել

Բազմավիբրատորային անտենաները ճառագայթում են երկու ուղղություններով, որոնք ուղղահայաց են անտենայի մակերեսին: Ռեֆլեկտորները տեղավորելով վիբրատորից որոշակի հեռավորության վրա, ՈւԴ-ն կարող է դառնալ միակողմանի և նման դեպքում ուժեղացման գործակիցը աճում է միջին առումով մինչև 3դԲ-ով:

ԳրականությունԽմբագրել

  • Енохович А.С. Справочник по физике и технике. Учебное пособие для учащихся – М.: Просвещение, 1983. – 255с.
  • Иванов Б.С. Энциклопедия начинающего радиолюбителя.- М.: 1994.
  • Белоцерковский Г.Б. Основы радиотехники и антенны. – М.: Совет, радио, 1968. – 432с.
  • Горский В.А. Техническое творчество юных конструкторов. – М.: ДОСААФ, 1980. – 144с.
  • Журнал “Радио” №6-8 1997.