Իրական նվագախմբի վագոն

Մեծամասնությանը միանալու էֆեկտ, երևույթ, որի ժամանակ հավատքի, գաղափարների, միտումների տարածման արագությունը մեծանում է այլ մարդկանց կողմից դրանց ընդունվելուց հետո։ Այլ կերպ ասած՝ մեծամասնությանը միանալու էֆեկտը բնութագրվում է որպես հասարակության կողմից ինչ-որ հավատքի, գաղափարի, միտումի որդեգրման արդյունքում անհատի կողմից նույնի որդեգրման հնարավորության մեծացում[1]։ Քանի որ ավելի շատ մարդիկ հավատում են ինչ-որ բանի, մյուսները նույնպես «ցատկում են նվագախմբի վագոնի վրա»`անկախ հիմքում ընկած փաստերի ճշմարտացիությունից:

Ուրիշների գործողություններին կամ համոզմունքներին հետևելու հակում կարող է առաջանալ, քանի որ անհատներն ուղղակիորեն գերադասում են համապատասխանել շրջապատին, կամ այն պատճառով, որ անհատները տեղեկատվություն են ստանում ուրիշներից: Երկու բացատրություններն էլ օգտագործվել են հոգեբանական փորձում որպես կոնֆորմիզմի ապացույց: Օրինակ, սոցիալական ճնշումը օգտագործվել է Աշի կոնֆորմիզմի գիտափորձը բացատրելու համար[2], իսկ տեղեկատվություն տարբերակը օգտագործվել է Շերիֆի ավտոկինետիկ փորձը բացատրելու համար[3]։

Համաձայն այս հայեցակարգի՝ ապրանքի կամ երևույթի աճող ժողովրդականությունը ավելի շա՛տ մարդկանց է դրդում միանալ մեծամասնությանը: Մեծամասնությանը միանալու էֆեկտը բացատրում է նորաձևության միտումների գոյությունը[4]:

Երբ անհատները տրամաբանական ընտրություն են կատարում՝ հիմնվելով ուրիշներից ստացված տեղեկատվության վրա, ըստ տնտեսագետների, կարող են ձևավորվել տեղեկատվական կասկադներ, ինչի հետևանքով մարդիկ որոշում են անտեսել իրենց անձնական տեղեկատվության ազդանշանները և հետևել ուրիշների պահվածքին[5]: Կասկադները բացատրում են, թե ինչու է այդքան հեշտ մարդու վարքը վրա ազդեցություն գործելը. մարդիկ հասկանում են, որ դրանք հիմնված են շատ սահմանափակ տեղեկատվության վրա: Արդյունքում՝ միտումները հեշտ են ձևավորվում և նույն հեշտությամբ էլ դուրս են մղվում: Նման տեղեկատվական էֆեկտները օգտագործվել են քաղաքականության մեջ համդիպող մեծամասնությանը միանալու էֆեկտները բացատրելու համար[6]։

Ծագում խմբագրել

Էֆեկտի անգլերեն անվանումը բառացի նշանակում է «նվագախմբի վագոնի էֆեկտ» (անգլ.՝ bandwagon effect)[7]։ Այսինքն վագոն, որի վրա շքերթի, կրկես և այլ միջեցառումների ժամանակ կանգնած նվագում է նվագախումբը։ Անգլերենում նաև կա "jump on the bandwagon" («ցատկել նվագախմբի վագոնի վրա») արտահայտությունը, որը առաջին հանգամ օգտագործվել է 1848 թվականին, երբ Դեն Ռայսը՝ այդ ժամանակ հայտնի և սիրված կրկեսային ծաղրածուն, իր քաղաքական քարոզարշավի ելույթի ժամանակ օգտագործեց իր նվագախմբի վագոն՝ ուշարդրություն գրավելու համար։ Եվ քանի որ այդ քայլը նրա քարոզարշավին մեծ հաջողություններ բերեց, մի շարք քաղաքական գործիչները ջանում նույպես օգտագործել նվագախմբի վագոնը, հուսալով, որ դա իրենց հաջողություն կբերի։ Ավելի ուշ այն օգտագործվեց նաև Ուիլյամ Ջենինգս Բրայան կողմից 1900 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի համար։ Որից հետո նվագախմբի վագոն դարձավ քարոզարշավների անբաժան մասը[8], իսկ «ցատկել նվագախմբի վագոնի վրա» արտահայտությունը ստացավ վիրավորական իմաստ՝ նշանակնակելով այն երևույթը, երբ որ մարդը հանկարծակի սկսում է իրեն ասոցացնել ինչ-որ բանի կամ մեկի հաջողության հետ միայն այն պատճառով, որ դա հայտնի կամ հաջողակ է։

Քաղաքականության մեջ խմբագրել

Մեծամասնությանը միանալու էֆեկտը գործում է նաև քվեարկությանների ժամանակ[9]. որոշ մարդիկ քվեարկում են այն թեկնածուների կամ կուսակցությունների օգտին, որոնք, հավանաբար, հաջողության կհասնեն (կամ այդ մասին հայտարարել են լրատվամիջոցները), հույս ունենալով, որ վերջում կլինեն «հաղթող կողմում»: Մեծամասնությանը միանալու էֆեկտ կիրառվել է այն իրավիճակներում, որոնք ներառում են մեծամասնության կարծիքը, օրինակ՝ քաղաքական արդյունքները, որտեղ մարդիկ փոփոխում են իրենց կարծիքը՝ հետևելով մեծամասնության տեսակետին [10]: Կարծիքների այդպիսի փոփոխություն պայմանավորված է նրանով քր անհատները հետևություններ են անում ուրիշների որոշումներից,ճիշտ ինչպես փիտեղեկատվական կասկադում[11][փա՞ստ]:

Ժամանակային գոտիների տարբերության պատճառով ընտրությունների արդյունքները հեռարձակվում են Միացյալ Նահանգների արևելյան մասերում, մինչդեռ արևմուտքում ընտրությունները դեռ ընթանում են: Այս ժամային տարբերությունը հանգեցրել են հետազոտությունների այն թեմայով, թե ինչպես է Միացյալ Նահանգների արևմտյան մասի ընտրողների պահվածքը ազդում այլ ժամանակային գոտիներում ընտրողների որոշումների վրա: 1980 թվականին "NBC News"-ը Արեւմուտքում քվեարկության ավարտից մի քանի ժամ առաջ ելքայի հարցման հիման վրա նախագահական մրցավազքի հաղթող է հայտարարեց Ռոնալդ Ռեյգանին:

Կա կարծիք ըստ որի էֆեկտը կարևոր դեր է խաղում Ամերիկայի նախագահի նախագահական ընտրություններիում: Բոլոր նահանգները պետք է քվեարկում են տարբեր ժամանակահատվածներում, առանձին մի քանի ամիսների ընթացքում, այլ որ թե բոլորը մեկ օրվա ընթացքում: Որոշ նահանգներ (Այովա, Նյու Հեմփշիր) ունեն շուտ սկսելու հատուկ իրավունք, մինչ մյուսները`որոշելու սպասել մինչև կոնկրեդ ամսաթիվ: Այս մասին, հաճախ, ասվում է, որ տվյալ նահանգներին մեծ առավելություն է տրվում։ Այս նահանգներում քվեարկությունը հաղթելու դեպքում է թեկնածուն մեծ կտրվախով առաջ է ընկնում մյուսներից և այս համակարգը նպաստել է շատ թեկնածուին հաղթանակին: Դրա պատճառով այլ նահանգները շատերը հաճախ փորձում են (որքան հնարավոր է շուտ) անցկացնեն ընտրությունները, որպեսզի իրենց խոսքը հնարավորինս ավելի ուժեղ ազդեցություն ունենա: 2008-ի նախագահական նախնական ընտրություններին երկու նահանգների իրենց պատվիրակներից բոլորին կամ նրանց մի մասն արգելել էին կոնվենցիան կենտրոնական կուսակցության կազմակերպությունների կողմից վաղաժամ քվեարկության համար: 2008-ի նախագահական ընտրության ժամանակ, երկու նահանգներում վաղաժամկետ քվեարկության պատճառով կենտրոնական կուսակցական կազմակերպությունները կողմից արգելվել են այդ նահանգների բոլոր կամ որոշ թեքնածուներին մասնակցել ընտրությաններին[12][13]։

Մի շարք ուսումնասիրություններ փորձարկել են Մեծամասնությանը միանալու էֆեկտի այս տեսությունը քաղաքական որոշումների կայացման գործընթացում: Քաղաքականության ամսագրում  Ռոբերտ Կ. Գիդելի և Թոդ Գ. Շիլդսի 1994 թվականի ուսումնասիրության ժամանակ Կենտուկիի համալսարանի 180 ուսանողներ պատահականորեն բաժանվել են ինը խմբերի և նրանց հարցեր են տրվել նախօրոք նշանակված նույն ընտրությունների մասին: Հարցվածների մոտ 70%-ը տեղեկություններ էր ստացել ակնկալվող հաղթողի մասին[14]: Անկախները, նրանք ովքեր չեզոք են և չեն աջակցում որևէ կուսակցության, ուժեղ ազդեցություն են ունեցել հօգուտ այն անձի, որը սպասվում էր հաղթելու համար[15]: Ամբողջ ուսումնասիրության ընթացքում հաստատվեց, որ ակնկալիքները էական դեր ունեն: Պարզվեց, որ անկախները երկու անգամ ավելի շատ են քվեարկում հանրապետական թեկնածուի օգտին, երբ ակնկալվում է, որ Հանրապետականը կհաղթի: Արդյունքներից պարզվեց նաև, որ երբ ակնկալվում էր Դեմոկրատ թեկնածուի հաղթանակը, անկախ հանրապետականներն ու թույլ հանրապետականները ավելի շուտ կքվեարկեին Դեմոկրատական թեկնածուի օգտին, քան Հանրապետականին[16]:

Ալբերտ Մեհրաբյանի կատարած ուսումնասիրությամբ, որը հրապարակվել է «Կիրառական սոցիալական հոգեբանություն» ամսագրում (1998), նա փորձարկել էր Մեծամասնությանը միանալու (հաղթողի շուրջ խմբվելու) էֆեկտը ընդդեմ Թերագնահատվածության (էմպաթիկ աջակցություն այդ հետքերին) էֆեկտին: Կեղծ հարցումների արդյունքները, որոնք ներկայացվել էին ընտրողներին նախքան 1996 թվականի հանրապետական առաջնությունը, հստակ ցույց տվեցին, որ Մեծամասնությանը միանալու էֆեկտը գերակշռում է: Իսկապես, ձայների տարբերության մոտավորապես 6%-ը կապված էր կեղծված հարցումների հետ՝ ցույց տալով, որ հարցման արդյունքները (ճշգրիտ թե սխալ) կարող են էականորեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: Մասնավորապես, ենթադրելով, որ մեկ թեկնածու «սկզբնական ֆավորիտ է ձայների չնչին տարբերությամբ հարցումների հաշվետվությունները ցույց են տալիս, որ թեկնածուն որպես մրցավազքի առաջատար կհասցնի իր տարբերություն իր համար նախնտրելի մակարդակի» [17]։ Այսպիսով, քանի որ հարցման արդյունքների անընդհատ հայտարարվել են, մեծամասնությանը միանալու էֆեկտը կշարունակի ձնագնդիկի նման մեծանալ և դառնա ուժեղ օգնություն առաջատար թեկնածուների համար:

1992-ին ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ Վիկի Գ. Մորվիցը և Քերոլ Պլուզինսկին անցկացրեցին ուսումնասիրություն, որը լույս տեսավ 1996 թվականին "The Journal of Consumer Research"-ում: Հյուսիսարևելյան մի մեծ համալսարանում բիզնեսի ֆակուլտետի 214 կամավոր ուսանողներից ոմանց տրվեցի ուսանողական և ազգային հարցումների արդյունքները, ըստ որոնց Բիլ Քլինթոնը ընտրություներում առաջատարի է: Մյուսները չէին հարցումների արդյունքներ րներկայացվեցին: Մի քանի ուսանողներ, ովքեր մտադիր էին քվեարկել Բուշի օգտին, հարցման արդյունքները տեսնելուց հետո փոխեցին իրենց միտքը[18]:

Բացի այդ, բրիտանական հարցումները ցույց են տվել հասարակության ազդեցության աճ: Ընտրողների վաթսուն ութ տոկոսը լսել էր 1979 թվականի ընդհանուր ընտրությունների ընտրարշավի վերաբերյալ սոցիոլոգիական հարցուման հասարակական արդյունքների մասին: 1987-ին սոցիոլոգիական հարցուման արդյունքների մասին տեղյակ ընտրողների այս թիվը հասել է 74%-ի[19]: Ըստ բրիտանական ուսումնասիրությունների, առաջատար կուսակցությանն բնորոշ է մեծամասնությանը միանալու էֆեկտի առկայության կայուն օրինաչափությունը։

Ըստ «Եվրոպական տնտեսական ակնարկում» ամսագրում 2015[20] թվականին հրապարակված ուսումնասիրության Մարտոնը և համահեղինակները մեծամասնությանը միանալու էֆեկտը ուսումնասիրելու համար օգտագործել են Ֆրանսիայի ծովափնյա տարածքների ժամային գոտիների մեծ մասը : Մինչև 2002 թվականը նախագահական ընտրություններին՝ կիրակի օրը քվեարկում էի բոլոր տարածքները: Այդ իսկ պատճառով, Ֆրանսիայի մայրցամաքի արևմուտքում գտնվող տարածքներում ընտրողները (օրինակ ՝ Ֆրանսիական Գայանա) կարող էին կարող էին ծանոթանալ Ֆրանսիայի մայրցամաքային տարածքներումի ընտրատեղամասերի ելքային հարցման տվյալներին մինչև իրենց տեղի ընտրատեղամասերի փակումը: 2002 թվականից հետո նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար ընդունվեց օրենք, ըստ այդ տարածքները այսուհետև պետք է քվեարկեին շաբաթ օրը։ Հեղինակները նկատել են մեծամասնությանը միանալու էֆեկտ երբ արևմտյան տարածքներից ընտրողները կարող էին հետևել մայրցամաքային Ֆրանսիայում հաղթող թեկնածունին, այս թեկնածուն ավելի շատ հաջողություներ ունի տեղական տարածքում: 2002 թվականից հետո, երբ այդ տարածքներում քվեարկություն տեղի ունեցավ Ֆրանսիայի մայրցամաքից առաջ, մեծամասնությանը միանալու էֆեկտը ազդեցության տակ կատարվող քվիարկությունը անհետացավ:

Միկրոէկոնոմիայում խմբագրել

Միկրոէկոնոմիայում Մեծամասնությանը միանալու էֆեկտը կարող է արտահայտվել առաջարկի և պահանջարկի փոխազդեցության մեջ[21]Կաղապար:Qn: Մեծամասնությանը միանալու էֆեկտը սկսում է գործել այն ժամանակ, երբ մարդկանց նախասիրությունն ապրանքի նկատմամբ մեծանում է այն գնող մարդկանց թիվի աճին զուգընթաց: Այս փոխազդեցությունը խանգարում է առաջարկի և պահանջարկի տեսության նորմալ արդյունքներին, ինչը ենթադրում է, որ սպառողները որոշում կայացնում են գնումներ կատարել բացառապես գնի և սեփական անձնական նախապատվության հիման վրա:

Գարի Բեկերը պնդում է, որ Մեծամասնությանը միանալու էֆեկտը կարող է այնքան ուժեղ լինել, որ պահանջարկի կորի թեքությունը կարող է ուղղել դեպի վեր[22]:

Սպորտում խմբագրել

Նա, ով սատարում է որևէ սպորտային թիմի, բայց այդ թիմի նկատմամբ որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում, քանի դեռ այդ թիմը հաջողության չի հասնել, կարող է համարվել «Մեծամասնությանը միացած երկրպագու»: Ասվածի վառ ապացույցն է Միացյալ Նահանգների  Գոլդեն Սթեյթ Ուորիորս բասկետբոլի թիմը, որը բարձր հասավ`  նվաճելով 2015 թվականի Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչ փուլը, որին հաջորդում է հաջորդ տարվա 73-9 ռեկորդային ցուցանիշը[23] : Արդյունքում, պաշտպան Ստեֆեն Քարիի մարզաշապիկի վաճառքը կտրուկ աճեց: 2015–2016 մրցաշրջանի առաջին երկու շաբաթվա ընթացքում ապրանքների վաճառքը 453%-ով ավելի շատ էր, քան 2014–2015 մրցաշրջանի առաջին երկու շաբաթվա ընթացքում, ներառյալ նրա մարզաշապիկի վաճառքի 581% աճը. ԱՄՆ-ի 50 նահանգներից 38-ում նրա մարզաշապիկը թոփ-վաճառող էր, և «Ուորիորսի» մարզաշապիկները դարձել էին NBA- ի ցանկացած թիմի մարզաշապիկներից ամենավաճառվածը[24]:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Colman, Andrew (2003). Oxford Dictionary of Psychology. New York: Oxford University Press. էջ 77. ISBN 0-19-280632-7.
  2. Asch, S. E. (1955). «Opinions and social pressure». Scientific American. 193 (5): 31–35. Bibcode:1955SciAm.193e..31A. doi:10.1038/scientificamerican1155-31.
  3. Sherif, M. (1936). The psychology of social norms. New York: Harper Collins.
  4. D. Stephen Long; Nancy Ruth Fox (2007). Calculated Futures: Theology, Ethics, and Economics. Baylor University Press. էջ 56. ISBN 978-1-60258-014-5. Վերցված է 30 August 2013-ին.
  5. Bikhchandani, Sushil; Hirshleifer, David; Welch, Ivo (1992). «A Theory of Fads, Fashion, Custom, and Cultural Change as Informational Cascades» (PDF). Journal of Political Economy. 100 (5): 992–1026. doi:10.1086/261849. JSTOR 2138632.
  6. Lohmann, S. (1994). «The Dynamics of Informational Cascades: The Monday Demonstrations in Leipzig, East Germany, 1989-91». World Politics. 47 (1): 42–101. doi:10.2307/2950679. JSTOR 2950679.
  7. «Bandwagon». Dictionary.com. Արխիվացված օրիգինալից 12 March 2007-ին. Վերցված է 2007-03-09-ին.
  8. «Bandwagon Effect». Վերցված է 2007-03-09-ին.
  9. Nadeau, Richard; Cloutier, Edouard; Guay, J.-H. (1993). «New Evidence About the Existence of a Bandwagon Effect in the Opinion Formation Process». International Political Science Review. 14 (2): 203–213. doi:10.1177/019251219301400204.
  10. McAllister, Studlar
  11. «Beware of the bandwagon effect, other cognitive biases». dumaguetemetropost.com. Վերցված է 2017-12-08-ին.
  12. (2007, October 22). 5 States May Use Half Of GOP [Supplemental Material]. USA Today. Retrieved from https://www.usatoday.com/news/politics/election2008/2007-10-22-gop-delegates_N.htm
  13. «Florida Democrats Stripped of Convention Delegates Due to Early Primary». FOX News. 2007-08-26.
  14. Goidel, Shields, էջ 807
  15. Goidel, Shields, էջեր 807-808
  16. Goidel, Shields, էջ 808
  17. Mehrabian, 1998, էջ 2128
  18. Morwitz, Pluzinski, էջեր 58-64
  19. McAllister, Studlar, էջ 725
  20. Morton, Rebecca; Daniel, Mueller; Lionel, Page; Benno, Torgler (2015). «Exit polls, turnout, and bandwagon voting: Evidence from a natural experiment». European Economic Review. 77: 65–81. doi:10.1016/j.euroecorev.2015.03.012.
  21. Leibenstein, Harvey (1950). «Bandwagon, Snob, and Veblen Effects in the Theory of Consumers' Demand». Quarterly Journal of Economics. 64 (2): 183–207. doi:10.2307/1882692. JSTOR 1882692.
  22. Gisser, Misch; McClure, James; Ökten, Giray; Santoni, Gary (2009). «Some Anomalies Arising from Bandwagons that Impart Upward Sloping Segments to Market Demand». Econ Journal Watch. 6 (1): 21–34. «In Gary Becker's (1991) theory of bandwagon effects, a portion of market demand is positively sloped. In this, he ignores Harvey Leibenstein's (1950) hypothesis that market demands for bandwagon goods are everywhere negatively sloped (stemming from scarcity imposed constraints). A substantial literature now invokes Becker's bandwagon, also ignoring Leibenstein.»
  23. «NBA Preseason Season Conference Standings - National Basketball Association». Վերցված է 17 October 2016-ին.
  24. Badenhausen, Kurt. «Steph Curry Jersey Sales Up Nearly 600% Over Last Year». Forbes. Վերցված է 2016-05-17-ին.