Կյանքը
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրգիտա-ֆանտաստիկական սարսափ ֆիլմ
Թվական2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴանիել Էսփինսոն
ՊրոդյուսերԴևիդ Էլիսոնը, Դանա Գոլդբերգը, Բոնի Քերթիսը, Ջուլի Լիննը
Սցենարի հեղինակՓոլ Վերնիկ, Ռետ Ռիվզ
ԴերակատարներՋեյք Ջիլենհոլ, Ռեբեկկա Ֆերգյուսոն, Ռայան Ռեյնոլդս, Հիրոյուկի Սանադա, Էրիոն Բակարե, Օլգա Դիխովիչնայա
ՕպերատորՇեյմաս Մաթգավրի
ԵրաժշտությունՅոն Եկսթրանդ
Տևողություն103
Բյուջե$ 58 000 000
Շահույթ$ 100 541 806
IMDbID 5442430

Կյանքը (անգլ.՝ Life), ռեժիսոր Դանիել Էսփինսոնի ամերիկյան գիտա-ֆանտաստիկական սարսափ ֆիլմ:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել 2017 թվականի մարտի 18-ին South by Southwest կինոփառատոնում:

Սյուժե խմբագրել

ՄՏԿ-ում գտնվող հետազոտողների խումբը, պատրաստվում է յուրացնել Մարսից վերադառնող ապարների նմուներով մոդուլին: Ռորի Ադամսը (Ռայան Ռեյնոլդսը) ձեռքի մանիպուլյատորի օգնությամբ հասցնում է գրավել ՄՏԿ-ին մոտ թռչող մոդուլին: Նմուշների հետազոտության ժամանակ հաստատվում է, որ մարսագնացը ապարների առաջնային վերլուծության ժամանակ չի սխալվել, և նրանց մեջ իսկապես կյանք կա: Հետազոտողները հայտնաբերում են, ենթադրաբար, միաբջիջ արարած, որին Երկրի վրա յուրացնում են Քելվին անունը (ի պատիվ ԱՄՆ դպրոցին):

Քելվինի զարգացման գործընթացում պարզվում է, որ նա իրենից ներկայացնում է բազմաբջիջ գաղութային մարմին: Հետազոտական կամերայում փոքր միջադեպից հետո, Քելվինը ընկնում է թմրության վիճակ։ Փորձելով նրան էլեկտրական շոկերի միջոցով դուրս բերել այս վիճակից, Քելվինը սկզբում կոտրում է Հյու Դերիի (Էրիոն Բակարե) մատները և ձեռքը, որից հետո ցույց տալով աննախադեպ սրամտություն, դուրս է գալիս կամերայից, մագլցում Ռորիի կոկորդը, որը եկել է Հյուի օգնությանը, և սպանում է նրան։ Այնուհետև Քելվինը դուրս է գալիս Ռորիի մարմնից և դառնում մի քանի անգամ ավելի մեծ։

Արշավախմբի ավագ, Եկատերինա Գոլովկինան (Օլգա Դիխովիչնայա) տալիս է Քելվինի ոչնչացման հրամանըКапитан экспедиции, սակայն այրիչը, որով Ռորին ուզում էր սպանել այլմոլորակայինին բախվում է հրդեհային սենսորի հետ, և ակտիվացվում է հրդեհի մարման համակարգը։ Քելվինը հասցնում է լաբորատորիայից դուրս գալ նրա խողովակներից մեկի միջոցով։ Միևնույն ժամանակ շարքից դուրս են գալիս Երկրի հետ հաղորդակցվելու համար սարքավորումները, չնայած նրանք հասցրել են ուղարկել աղետի ազդանշան: Եկատերինան դուրս է գալիս բաց տիեզերք, որպեսզի ախտորոշել պատճառը, և գալիս է այն եզրակացության, որ Քելվինը որպես սնունդ կլանել է սարքավորումների սառեցման համակարգի սառնագենտը, այն գերտաքացել է։ Այդ պահին Քելվինը դուրս է գալիս խողովակաշարից դեպի տիեզերք և ընդգրկում Եկատերինայի սկաֆանդրը շարքից դուրս է բերում կենսապահովման համակարգը, Եկատերինա մահանում է, շնչահեղձ լինելով սկաֆանդրի սառեցնողծ սառնագենտով։ Թիմը հասկանում է, որ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որպեսզի Քելվինը հայտնվի Երկրում։ Հաշվի առնելով ծայրահեղ պայմաններին և նույնիսկ խորը վակուումի մեջ նրա գոյատևման գերբարձր հարմարունակությունը, նա կարող է ողջ մնալ, նույնիսկ եթե Երկրի վրա իջեցնել ուղեծրից ամբողջ ՄՏԿ-ն։

Մինչդեռ, Քելվինը ցածր սնուցող շարժիչներից մեկի միջոցով անցնում է կայան։ Հետազոտողներ՝ Դևիդ Ջորդանը (Ջեյք Ջիլենհոլ), Միրանդա Նորթը (Ռեբեկկա Ֆերգյուսոն) և Շո Մուրակամին (Հիրոյուկի Սանադա) որոշում են մեկուսացնել ՄՏԿ-ի մեկուսամասերը իրարից, սակայն Քելվինը հասցրեց թափանցել Հյուի հագուստի տակ ու սկսեց ուտել իր ոտքը, ինչի պատճառով նա մահացավ։ Թիմը փորձում է կտրվել Քելվինից․ Դևիդը և Միրանդան փակվում են կառավարման սենյակում, իսկ Շոն թագնվում է քնելու համար կապսուլայում։ Քելվինը փորձում է կոտրել կապսուլայի ապակին, բայց հետո վերադառնում է Հյուի դիակի կլանմանը։

Դևիդը և Միրանդան հայտնաբերում են, որ ՄՏԿ-ին մոտենում է տիեզերանավ, որը ծայրակցում է և փորձում է իր շարժիչների միջոցով դուրս բերել ՄՏԿ-ն դեպի բաց տիեզերք՝ Երկրից հեռու, քանի որ Երկրի վրա, ստանալով աղետի ազդանշանը, նրանք որոշեցին լիովին ոչնչացնել կայանը համաձայն Միրանդայի կողմից մշակված արձանագրությանը: Շոն մտածելով, թե նրանց եկել են փրկել, դուրս է գալիս կապսուլայից և թռչում է դեպի շլյուզ, որպեսզի հանդիպի «փրկարարներին»: Բացելով ծայրակցող շլյուզը, Շոն, ինքն էլ այդ չուզենալով, հնարավորություն է տալիս Քելվինին հարձակվել «փրկարարների» վրա, որոնց մարսեցին սպանում է։ Դևիդը և միրանդան փորձում են փրկել Շոին, բայց ապարդյուն, և նույնիսկ ՄՏԿ-ի ապահերմետիկացումը չի նպաստում դրան։

Դևիդին գալիս է գաղափար, Քելվինին թթվածնային մոմերով գայթակղել փրկարար կապսուլաներից մեկում և ուղարկել նրան տիեզերք, իսկ մեկ այլ կապսուլայում Միրանդան կիջնի Երկիր ու կփրկվի։ Դևիդը թռչում է կապսուլաներից մեկում և փակվում է այնտեղ Քելվինի հետ։ Նյուս կապսուլայում փակվում է Միրանդան։ Կապսուլաները ծայրակցում են և նրանցից մեկը սկսում է արգելակվել Երկրի մթնոլորտը մտնելու համար, իսկ մյուսը թռչում է դեպի տիեզերք։

Իջնելով Երկրի վրա կապսուլան ջրէջք է կատարում Հարավչինական ծովում։ Ձկնորսները, որոնք մոտակա էին, նայեցին իլյումինատորի մեջ և տեսան Դևիդին, Փաթաթված Քելվինով և գոռալով «Ոչ, ոչ, ոչ»։ Միևնույն ժամանակ պարզվում է, որ Միրանդայի կապսուլան ՄՏԿ-ի բեկորների հետ բախման հետևանքով, շարքից դուրս է եկել կառավարման համակարգը և կապսուլային քշում է ավելի հեռու, դեպի տիեզերք Միրանդայի սարսափած աղաղակների տակ։ Իսկ ձկնորսները, չնայած Դևիդի աղաղակներին բացում են կապսուլան, և նրա անկման վայրին լողալով մոտենում են ավելի շատ նավակներ․․․

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ջեյք Ջիլենհոլ Դևիդ Ջորդան
Ռեբեկկա Ֆերգյուսոն Միրանդա Նորթ
Ռայան Ռեյնոլդս Ռորի Ադամս
Հիրոյուկի Սանադա Շո Մուրակամի
Էրիոն Բակարե Հյու Դերի
Օլգա Դիխովիչնայա Եկատերինա Գոլովկինա

Արտադրում խմբագրել

2015 թվականի նոյեմբերի 18-ին Deadline.com կայքը հայտնել է, որ նախագիծը ֆինանսավորող Skydance Media ընկերությունը կանչել է ռեժիսյոր Դանիել Էսփինսոնին, «Կյանքը» ֆիլմի նկարահանումների համար, Փոլ Վերնիկի և Ռետ Ռիվզի սցենարով[1]։ Ֆիլմի պրոդյուսերներ դարձել են Դևիդ Էլիսոնը, Դանա Գոլդբերգը, Բոնի Քերթիսը և Ջուլի Լիննը։

2016 թվականի հունվարի 28-ին Ռեբեկկա Ֆերգյուսոնը ստացել է ֆիլմում գլխավոր դերը[2]։ 2016 թվականի փետրվարի 16-ին դերասանական կազմին միացել է Ռայան Ռեյնոլդսը[3]։ 2016 թվականի մարտի 10-ին հայտնի է դարձել, որ Ջեյք Ջիլենհոլը կհայտնվի ֆիլմում[4]։ 2016 թվականի հունիսի 23-ին Հիրոյուկի Սանադան միացել է ֆիլմի դերասանական կազմին, որպեսզի կատարի Միջազգային տիեզերական կայանի տիեզերագնացի դերը[5]։ 2016 թվականի հուլիսի 19-ին The Hollywood Reporter ամսագիրը հայտնել է, որ Էրիոն Բակարեն և Օլգա Դիխովիչնայան կխաղան Միջազգային տիեզերական կայանի անձնակազմի անդամների դերերը[6]։

Հիմնական նկարահանումները սկսվել են 2016 թվականի հուլիսի 19-ին Shepperton Studios լոնդոնյան կինոընկերությունում[6]։

Մարքեթինգ խմբագրել

Թրեյլերի պրեմիերան կայացել է 2016 թվականի հոկտեմբերի 30-ին։ Ֆիլմի վերջնական թրեյլերը դուրս է եկել 2017 թվականի փետրվարի 10-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jaafar, Ali (2015-11-18). «Daniel Espinosa To Direct 'Life' For David Ellison's Skydance». Deadline.com (անգլերեն). Penske Business Media, LLC. Վերցված է 2017-03-08-ին.
  2. Kroll, Justin (2016-01-28). «Rebecca Ferguson to Star in Skydance's Sci-fi Pic 'Life' (EXCLUSIVE)». Variety (անգլերեն). Վերցված է 2017-03-08-ին.
  3. Fleming, Mike Jr (2016-02-16). «'Deadpool' Star Ryan Reynolds Orbiting Mars Mission Thriller 'Life' For Skydance Productions». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2017-03-08-ին.
  4. Kroll, Justin (2016-03-10). «Jake Gyllenhaal Joins Ryan Reynolds, Rebecca Ferguson in 'Life' (EXCLUSIVE)». Variety (անգլերեն). Վերցված է 2017-03-08-ին.
  5. Pedersen, Erik (2016-06-24). «Taylor John Smith Dives Into 'Hunter Killer'; Hiroyuki Sanada Gets 'Life'». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2017-03-08-ին.
  6. 6,0 6,1 Kit, Borys (2016-07-19). «Jake Gyllenhaal Sci-Fi Thriller 'Life' Adds Two». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017-03-08-ին.