Մասնակից:А.А. Андрей/Ավազարկղ22
AliExpress | |
---|---|
Հիմնադրված է | 2010 |
Սեփականատեր | Alibaba Group |
AliExpress՝ գլոբալ առևտրային հարթակ է, որը օտար երկրներում գտնվող մարդկանց հնարավորություն է ընձեռում Չինաստանից ապրանքներ գնել[1]: Կայքը, ըստ Alexa-ի, զբաղեցնում է 47-րդ տեղը, աշխարհում ամենից հաճախ այցելվող վեբ-ռեսուրսների ցանկում, միաժամանակ այն ընդգրկված է Վիքիմեդիա Հիմնադրամի նախագծերի գլոբալ սպամ ցանկում[2]:
Պատմություն խմբագրել
AliExpress-ը սկսել է աշխատել 2010 թվականին[3]:
2016 թվականի սեպտեմբերին, Մոսկվայում բացվել է աշխարհում առաջին AliExpress օֆլայն ցուցասրահը[4]:
AliExpress-ն այսօր խմբագրել
AliExpress-ը հանդիսանում է աշխարհում ամենահայտնի ինտերնետ-կայքերից մեկը: Աղբյուրը նախատեսված էչինական ապրանքների վաճառքի համար օտար երկրներում: Ըստ Alexa-ի, կայքի 21,8% հաճախորդները Ռուսաստանից են: Հաջորդը հաճախորդների քանակով գնում են հետևյալ երկրները, Իսպանիա՝ 4,6%, Բրազիլիա՝ 4,5%, ԱՄՆ՝ 4,3% Լեհաստան՝ 3,2%[5]:
Սեփականատերեր և ղեկավարություն խմբագրել
Պատկանում է Alibaba Group ընկերությանը, որը նաև տիրապետում է այնպիսի հայտնի չինական ռեսուրսներով, ինչպիսիք են Alibaba.com, Taobao.com և ուրիշներ:
AliExpress-ը Ռուսաստանում խմբագրել
TNS- ի տվյալներով, 2017 թվականի հունվարին, AliExpress-ը եղել է Ռուսաստանում ամենահայտնի ինտերնետ-խանութը: Նրա սպառողները կազմել են 22,194 մլն. մարդ[6]:
AliExpress-ը, այլ արտասահմանյան ինտերնետ-խանութների հետ մեկտեղ, իրենից ներկայացնում է Ռուսաստանի տնտեսության համար որոշակի խնդիր: Չինական ապրանքները հաճախ մտնում են երկիր առանց մաքսատուրքերի վճարման, իսկ ռուսական խանութները նրանց հետ մրցակից չեն: Ընդ որում, ապրանքի մի մասը մատակարարվում է գնորդներին ռուսական պահեստներից[7]:
Իսկ «Յանդեքսը» համարում է «Սբերբանկի» և AliExpress- ի միջև սահմանային առևտրի համատեղ ձեռնարկության հնարավոր ստեղծումը, ռիսկոտ իր համար[8]:
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ AliExpress — глобальный сервис по продаже товаров из Китая
- ↑ The top 500 sites on the web
- ↑ Our Businesses
- ↑ Посмотреть и потрогать: открытие первого в мире шоурума AliExpress в Москве
- ↑ Traffic Statistics
- ↑ Рынок интернет-торговли в России. Результаты 2016
- ↑ Доставка завтрашнего дня. AliExpress ускоряет пересылку товаров
- ↑ «Яндекс» назвал риском для себя сотрудничество Сбербанка и AliExpress