Պարցիալ ճնշում
(Վերահղված է Մասնական ճնշումից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճնշում (այլ կիրառումներ)
Պարցիալ ճնշում (լատին․՝ partialis- մասնակի, pars (partis)-մաս), մասնական ճնշում, որը կունենար գազային խառնուրդի կազմի մեջ մտնող գազը, եթե այն զբաղեցներ խառնուրդի ծավալին հավասար ծավալ նույն ջերմաստիճանում։ Գազերի խառնուրդի ընդհանուր ճնշումը հավասար է խառնուրդի առանձին բաղադրիչների պարցիալ ճնշումների գումարին։ Պարցիալ ճնշումը որոշում է տվյալ գազի դիֆուզիայի, աբսորբման, լուծման և տվյալ գազի համար թափանցելի միջնորմով բաժանված համակարգի մասերի միջև գազի բաշխումը։
Պարցիալ ճնշումն արտահայտվում է հետևյալ իզոթերմային առնչությունների միջոցով՝
- ,
որտեղ
- Vx-ն առանձին գազային բաղադրիչի (X) մասնական ծավալն է,
- Vtot-ը՝ գազային խառնուրդի լրիվ ծավալը,
- px-ը՝ X գազի մասնական ճնշումը,
- ptot֊ը՝ գազային խառնուրդի լրիվ ճնշումը,
- nx֊ը՝ X գազի նյութի քանակը,
- ntot֊ը՝ գազային խառնուրդի լրիվ նյութի քանակը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 217)։ ![]() |