Մասլեևո, լիճ Կրասնոյարսկի երկրամասի հարավում գտնվող Ձեռժինսկու շրջանի Դենիսովսկի գյուղական համայնքի տարածքում։ Լճի մակերեսը գտնվում է ծովի մակարդակից 170,5 մետր բարձրության վրա։

Մասլեևո
Կոորդինատներ

Աշխարհագրական դիրք

խմբագրել

Լիճը գտնվում է շրջկենտրոնից դեպի հյուսիս 18,9 կիլոմետր, իսկ Կոլոն գյուղից՝ դեպի հարավ-արևելք 6,8 կիլոմետր հեռավորության վրա։ Նախկինում լճի շրջակայքում եղել են Սոսնովկա և Մասլեևո բնակավայրերը, որոնք ներկայումս չկան։ Լիճը շրջապատված է սոճու և խառը անտառներով։ Լճի արևմտյան և հարավարևմտյան ափերը ճահճացած են։ Հյուսիսարևելյան ափին գործում է հանգստի կենտրոն (նախկինում՝ պիոներական ճամբար), իսկ հարավարևմտյան ափին նախկինում գործում էին տաղավարներ և տնակներ։ Լճափից 1,15 կիլոմետր դեպի արևելք տեղակայված է Լինկովո լճակը, որին հաջորդում է բավականին մեծ ճահիճ։ Լճից 1,15 կիլոմետր դեպի հյուսիս և ջրամբարից 1,4 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք հոսում է Աբան գետը։

Աշխարհագրական բնութագրեր

խմբագրել

Լիճն ունի ձվաձև տեսք, ձգվում է արևմուտքից մինչև արևելք։ Լճի տարածքը 1,92 կմ² է, չկա ջրբաժան, երկարությունը 2,9 կիլոմետր է, իսկ լայնությունը՝ 1 կիլոմետր։ Լճի խորությունը կենտրոնական մասում գերազանցում է 6 մետրը։ Ջրամբարի ջուրը մաքուր է, ունի բարձր թափանցիկություն։ Տեղի բնակիչների ցուցմունքների համաձայն՝ 1970-1980-ականներին լճի ջրի որակը մոտ էր աղբյուրի ջրի որակին։ Լճի ափերը հարթ են և զառիվայր։ Արևելյան ափն ավազոտ է, կան լողափեր։ Լճի հատակն անհավասար է, կան փոսեր, որոնցից հոսում են աղբյուրներ։ Այն ծածկված է նեխատիղմով և տիղմով, հատկապես լճի արևմտյան մասում, ինչի պատճառով էլ այն բավականին ճահճոտ է։ Ջրամբարի միջին մասում սապրոպելային շերտի հաստությունը հասնում է 3,48 մետրի։ Մասլեևոյի նեխատիղմն ունի բուժիչ հատկություններ։ Տեղի բնակիչների խոսքով՝ լիճն ունի երկու հատակ։ Ապացույցներ կան, որ նախահեղափոխական տարիներին հետազոտությունների արդյունքում լճի հատակի տակ հայտնաբերվել է օդային պղպջակ[1][2]։

Կենդանական աշխարհ

խմբագրել

Լճում ապրում են ձկների այնպիսի տեսակներ, ինչպիսիք են կարասը, լինը, գայլաձուկը, գետածածանը և այլն։ Գետածածանը լճում բնակեցվել է հատուկ ձկնորսության համար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Озеро Маслеево (Красноярский край)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 9-ին.
  2. «Голубое очарование земли Дзержинской». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.