«Մաշան և գազանները» (ռուս.՝ «Маша и звери»), ռուսական գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Միխայիլ Յուզովսկին 1995 թվականին։ Միխայիլ Յուզովսկու վերջին ֆիլմն է։

Մաշան և գազանները
ռուս.՝ Маша и звери
Երկիր Ռուսաստան
Ժանրֆիլմ-հեքիաթ և մանկական ֆիլմ
Թվական1995
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄիխայիլ Յուզովսկի
Սցենարի հեղինակՄիխայիլ Յուզովսկի
ԴերակատարներՕլեգ Անոֆրիև, Մարինա Յակովլևա և Լյուբով Սոկոլովա
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն65 րոպե

Սյուժե խմբագրել

Մաշան ապրում է ժամանակակից Մոսկվայում։ Արձակուրդին նա մեկնում է տատի մոտ։ Մաշան ընկերուհիների հետ գնում է անտառ՝ սունկ հավաքելու, որտեղ կորչում է և հայտնվում հեքիաթային աշխարհում։

Մաշան գտնում է մի տուն, որտեղ ապրում են երեք արջ, իսկ տան կողքին ապրում են նրանց հարևանները՝ անհայտ փոքրիկ կենդանիներ, կատուն, աղվեսը, հավը և թութակը։ Նա մտնում է տուն, համտեսում է մեղր։ Երբ նա ցանկանում է քնել, լսում է աղվեսի երաժշտությունը և նայում է պատուհանից դուրս։ Այդ ժամանակ տուն են գալիս տանտերերը՝ հայր արջ Միխայիլ Իվանովիչը, մայր արջ Նաստասյա Պետրովնան և արջուկը՝ Միշուտկան, իսկ Մաշան թաքնվում է։ Նրանք իմանում են, որ ինչ-որ մեկը կա իրենց տանը։ Դրանից հետո նրանք գտնում են Մաշային մահճակալի տակ և թույլ են տալիս նրան աշխատել տանը։ Մաշան մնում է արջերի հետ և հոգ է տանում նրանց համար։

Երեք արջերի աշխատանքը կատարելուց հետո Մաշան ասում է Միխայիլ Իվանովիչին, որ ցանկանում է գյուղ վերադառնալ կարկանդակներով, և Միխայիլ Իվանովիչը հավաքում է դրանք։ Մաշան թաքնվում է կարկանդակների զամբյուղում, և Միխայիլ Իվանովիչը գնում է գյուղ։ Ճանապարհին Մաշան Միխայիլ Իվանովիչին խորհուրդ է տալիս չուտել իր կարկանդակները։ Նա հասնում է գյուղ և թողնում է զամբյուղը տատիկի տան կողքին, որից հետո փախչում է։ Այն բանից հետո, երբ Մաշան դուրս է գալիս զամբյուղից և տատիկին տալիս կարկանդակները, նա վերադառնում է Մոսկվա։

Դերերում խմբագրել

  • Լիզա Չեպուրնայա – Մաշա
  • Օլեգ Անոֆրիև – պապիկ (նաև կատվի, աքաղաղի և բոլոր երեք արջերի վոկալը)
  • Մարինա Յակովլևա – մայր
  • Լյուբով Սոկոլովա – տատ
  • Վիկա Բելովա – ընկերուհի
  • Տանըա Կուկուշկինա – ընկերուհի
  • Վերոնիկա Սարկիսովա – ընկերուհի
  • Վլադիմիր Բեզգոդկո – անհայտ գազան
  • Վալերի Ալեքսանդրովիչ
  • Տատյանա Իվչենկո
  • Իվան Սուվորով
  • Վադիմ Շևցով

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Միխայիլ Յուզովսկի[1]
  • Օպերատոր՝ Վլադիմիր Սապոժնիկով
  • Կոմպոզիտոր՝ Անդրեյ Բատուրին[2]
  • Բեմադրող նկարիչ՝ Անատոլի Անֆիլով
  • Հնարքի նկարահանումների նկարիչ՝ Վլադիմիր Պտիցին
  • Հնչյունային օպերատոր՝ Լեոնիդ Վեյտկով
  • Երաժշտության ձայնագրություն՝ Սերգեյ Ռեմեզովի
  • Կոստյումների նկարիչ՝ Թամարա Գորշենինա
  • Նկարիչ-դիմահարդար՝ Իրինա Տոլմաչովա
  • Ռեժիսոր՝ Սվետլանա Ռիմալիս
  • Մոնտաժող՝ Սվետլանա Դեսնիցկայա

Համակցված նկարահանումներ․

  • Օպերատոր՝ Իրժի Միլֆայթ
  • Նկարիչ՝ Իրժի Շտամֆեստ
  • Ֆիլմի տնօրեն՝ Դավիթ Պրոբեր

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել