Մանվել Ավետիսյան
Մանվել Անդրանիկի Ավետիսյան (օգոստոսի 15, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային բռնցքամարտիկ, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն (1985, 1986), աշխարհի առաջնության մրցանակակիր (1986), միջազգային կարգի ԽՍՀՄ սպորտի վարպետ։
Մանվել Ավետիսյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | մարզիկ |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 15, 1961 (62 տարեկան) |
Ծննդավայր՝ | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կենսագրություն
խմբագրելՄանվել Ավետիսյանը ծնվել է 1961 թվականին Երևան քաղաքում։ 12 տարեկանից սկսել է զբաղվել բռնցքամարտով։ Մարզիչը եղել է Ալեքսանդր (Ալիկ) Սարգսյանը։ 1983 թվականին ավարտել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը[1]։ 1985 և 1986 թվականներին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։ 1986 թվականի բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հասել է կիսաեզրափակիչ, որտեղ զիջել Է կուբացի Անխել Էսպինոսին և նվաճել բրոնզե մեդալ։
1990-1994 թվականներին հանդես է եկել պրոֆեսիոնալ ռինգում, 1993 թվականին նվաճել է Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) վարկածով ԱՊՀ չեմպիոնի տիտղոսը։
Մարզական կարիերան ավարտել է 1994 թվականին։ Հետագայում եղել է Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների միության նախագահ։ 2013 թվականին դարձել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «БОКС: Энциклопедия бокса». boxing.ru. Արխիվացված է օրիգինալից 2017-08-30-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Ազգային ֆեդերացիաներ