Մանսուր Սուրուշ (տաջ.՝ Мансур Суруш, Մանսուր Սաիդալիևի Սայֆիդդինով, 1954, Panj District, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ), տաջիկ արձակագիր, դրամատուրգ, լրագրող, թարգմանիչ։

Մանսուր Սուրուշ
տաջ.՝ Мансур Сайдалиевич Сайфиддинов
Ծնվել է1954
ԾննդավայրPanj District, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, հրապարակախոս, լրագրող և թարգմանիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Տաջիկստան
ԿրթությունՏաջիկստանի ազգային համալսարան (1977)

Կենսագրություն

խմբագրել

Մանսուր Սուրուշը (Սայֆիդդինով Մանսուր) ծնվել է 1954 թվականի դեկտեմբերի 19-ին Տաջիկստանի Պյանջսկի շրջանում։ 1977 թվականին ավարտել է Տաջիկստանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում, 1988 թվականին՝ Տաշքենդի բարձրագույն կուսակցական դպրոցի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ 1977-1992 թվականներին եղել է «Տաջիկսկի սովետ» (այժմ՝ Ջումխուրիյատ) թերթի թարգմանիչը, «Կոմունիստական Տաջիկստան» (այժմ՝ «Ժողովրդական թերթ») թերթի թղթակից, «Գրականություն և արվեստ» բաժանմունքի վարիչ, «Տաջիկստան» ամսագրի խմբագրի տեղակալ։ 1993-2005 թվականներին եղել է Տաջիկստանի նախագահի գրասենյակի պատասխանատու պաշտոնյա, 2005-2009 թվականներին՝ «Минбари халқ» գլխավոր խմբագիր, 2009 թվականից՝ Տաջիկստանի Հանրապետության Նախագահի ավագ խորհրդական[1]։

Ստեղծագործություններ

խմբագրել

Գրում է տաջիկերեն և ռուսերեն լեզուներով։ Դուշանբեում հրատարակվել են Սուրուշի «Վտարանդիները», «Զմռսված մեղք», «Ազրոիլի նշանակետը», «Ոսկե կամուրջ» գրքերը, «Զալա» վիպակը և այլ ստեղծագործություններ։ Դուշամբեի ռուսական դրամատիկական թատրոնում և Չկալովսկում բեմադրվել են «Երկար, երկար արձագանք», «Դուք ինձ դեռ կհասցնեք սպանել», «Ես քեզնից չեմ գանգատվում, իմ դար», «Խալիֆ-արագիլը» պիեսները։ Որոշ պատմվածքներ տպագրվել են «Նաշ սովրեմեննիկ» և «Օգոնյոկ» ամսագրերում[2]։ Սուրուշի ստեղծագործություններն առանձնանում են բարոյական և սոցիալական խնդիրների բացառիկ սրությամբ և ինքնատիպ պատկերներով, ներկայացնում են ժամանակակից մարդու կյանքը տարբեր իրադրություններում[2]։

Գրականություն

խմբագրել
  • Ковтун Марина Борисовна. Жанрово - стилевые искания в творчестве Мансура Суруша. - Душанбе, 2003. - 127 с.
  • Ковтун Марина Борисовна. Жанрово - стилевые искания в творчестве Мансура Суруша. - Душанбе, 2004. - 97 с.
  • Мансур Сурӯш ( Сайфиддинов Мансур) // Адибони Тоҷикистон. - Душанбе, 2003. - С.527-529.
  • Абдухолиқ Набавӣ. Шамсиддини Солеҳ. Намози бомдоди нависанда. // Адабиёт ва санъат. - 2009. - 11 июл.[3]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Адибони Тоҷикистон (маълумотномаи мухтасари шарҳиҳолӣ)./Таҳия ва танзими Асрори Сомонӣ ва Маҷид Салим. – Душанбе: «Адиб», 2014, – С. 233-234. ISBN 978-99947-2-379-9
  2. 2,0 2,1 Տաջիկական գրականության անթոլոգիա. Երևան: ՀԳՄ հրատարակություն. 2009. ISBN 978-9939-58-036-4.
  3. Тақвими ҷашн ва санаҳои муҳими Ҷумҳурии Тоҷикистон (барои соли 2014) - Душанбе: Бухоро, 2012.- 95 с.