Մանուչե (անհայտ - 1110), ամիրա Շադդադյանների տոհմից, Դվինի Աբուլ Ասվար ամիրայի որդին։ Մանուչեի կինը Բագրատունի Աշոտ Դ-ի դուստրն էր։ Մանուչեի պապը՝ Գանձակի Փտալուն ամիրան (1072-75), 1072 թ-ին գնեց Անին՝ սելջուկների Ալփ-Արսլան սուլթանից և հանձնեց մանկահասակ Մանուչեին, որը իշխեց Անի-Շիրակում՝ մինչև 1110 թ.։

Մանուչե
Ծնվել էանհայտ
Մահացել է1110

Ստանալով Անին կիստվեր վիճակում՝ Մանուչեն վերակառուցեց քաղաքը և նրա պարիսպները։ Հայերի նկատմամբ վարել է համեմատաբար մեղմ և բարյացակամ քաղաքականություն։ 1081 թ-ին Մանուչեի և Կյուրիկե Ա-ի օժանդակությամբ Շիրակի եպիսկոպոս Բարսեղը օծվել է Հայոց կաթողիկոս՝ Անի նստավայրով։ Մանուչեի օրոք Պահլավունյաց տոհմի ներկայացուցիչները (որոնք Բագրատունիների օրոք բարձր պաշտոններ ունեին հայոց արքունիքում) վերահաստատվեցին Անիում։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 257