Մանույլովի տուն (Մոսկվա)

Մանույլովի տուն (ռուս.՝ Дом Мануйлова), առանձնատուն Մոսկվայում (Ռուսաստան)։ Նեոդասական ոճով կառուցել է ճարտարապետ Ն. Ի. Ժերիխովը։ Պատկանել է փաստաբան Ի. Մ. Մանույլովին։

Museum Silhouette.svg
Մանույլովի տուն
Tverskoy District, Moscow, Russia - panoramio (30).jpg
Տեսակբնակելի տուն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա և Dostoyevsky Street (Moscow)?
ՎայրDostoyevsky Street (Moscow)?
Հիմնադրված է1912
ՃարտարապետՆիկոլայ Ժերիխով
Ժառանգության կարգավիճակregional cultural heritage site in Russia?

ՃարտարապետությունԽմբագրել

Այս երկհարկանի շենքը 1910-ական թվականների նեոդասականության վառ օրինակ է։ Շքամուտքը զարդարված է հարուստ ծեփածո դեկոր ունեցող դեկորատիվ կամարով, հորինվածքի կենտրոնում քնարի խորհրդանշական պատկեր է։ Պսակող մասում մեջբերվում է Պարթենոնի քանդակագործական ծոփորների Պանաթենական երթը։ Ճակատներով ցրված են ծաղկեպսակներ և արմավազարդեր[1]։

Արդի վիճակԽմբագրել

2012 թվականին տան ձեղնահարկում հրդեհ է բռնկվել և փլուզվել է ծպեղային համակարգի մի մասը, որի հետ մասամբ նաև երկրորդ և առաջին հարկերի պատերի ծածկերը[2]։ 2013 թվականի ամռանը սեփականատերը, ունենալով վարչատեխնիկական տեսչության միավորման միայն ճակատը վերանորոգելու թույլտվությունը, ոչնչացրել է ներքին միջնապատերը և ծածկերը, հանել է շենքի տանիքը։ Աշխատանքները դադարեցվել են Մոսկվա քաղաքի մշակութային ժառանգության դեպարտամենտի (Մոսգորնասլեդիե) պաշտոնական հրահանգով, սակայն հուշարձանը հայտնվել է կործանման եզրին։

2016 թվականի ապրիլին Մոսգորնասլեդիեն համաձայնեցրել է երկրորդ հարկը քանդելու և վերստեղծելու, ձեղնահարկով և վերելակով կահավորելու նախագծի պետական պատմամշակութային փորձաքննության ակտը[1]։ Ինչպես 2016 թվականի հոկտեմբերին հայտարարել է նախագծի գլխավոր ճարտարապետ Սերգեյ Մալիխովը, երկրորդ հարկի փայտե պատերը գտնվում էին վթարային վիճակում, կառուցատարրերը վարակված էին բորբոսով և փայտաբզեզով։ Մոսգորնասլեդիեում խոստացել են, որ պատերը կվերականգնվեն «պատմական կառուցողական լուծումները պահպանելով»[2]։ Մինչդեռ, «Արխնադզոր» շարժման անդամների վկայությամբ, մինչև 2016 թվականը քանդված էին ոչ միայն երկրորդ, այլ առաջին հարկի պատերը մինչև հիմքը[1]։

ԾանոթագրություններԽմբագրել