Մանուկ Հովհաննեսի Գասպարյան (սեպտեմբերի 16, 1949(1949-09-16), Ապարան, ԽՍՀՄ - հունվարի 10, 2008(2008-01-10), Երևան, Հայաստան), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Մանուկ Գասպարյան
Ծնվել էսեպտեմբերի 16, 1949(1949-09-16)
ԾննդավայրԱպարան, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 10, 2008(2008-01-10) (58 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Կենսագրություն խմբագրել

Մանուկ Գասպարյանը ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 16-ին Ապարանի շրջանի Քասախ գյուղում[1]։ 1976 թվականին ավարտել է Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտը[2], իսկ 1989 թվականին՝ Բելգորոդի (ՌԴ) սպառողական կոոպերացիայի ինստիտուտը։ Ստացել է տնտեսագետի որակավորումը։ 1968-1970 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1971-1990 թվականներին աշխատել է ՀԽՍՀ առեւտրի նախարարության համակարգում գլխավոր հաշվապահ, որպես սննդառի տնօրեն։ 1990-1997 թվականներին եղել է «Օրիոն» ՍՊԸ նախագահ[3], 1997-1999 թվականներին` Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի ֆինանսական բաժնի պետ։ 1999-2003 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր (թիվ 24 ընտրատարածք)։ Եղել է Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում և պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, ապա «Ժողովրդի ձայն» պատգամավորական խմբի անդամ։ 2003 թվականին մայիսի 25-ին Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 4 ընտրատարածքից։ Եղել է Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում և պատգամավորական խմբում ընդգրկված չէ։ Ոչ մի կուսակցության չի պատկանում։ Մահացել է 2008 թվականի հունվարի 10-ին[4][5]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի չորս երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  2. «Гаспарян Манук Оганесович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  3. «Гаспарян, Манук Оганесович. Манук Оганесович Гаспарян - депутат парламента Армении. 1990 - 1997 - был председателем ООО Орион. 2003 - 2007 - был депутатом парла». ru.autograndad.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  4. «Վախճանվել է Մանուկ Գասպարյանը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  5. «ՄԱՀԱՑԵԼ Է ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ». A1Plus. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել