Գագիկ Մանուկյան
հայ նկարիչ
(Վերահղված է Մանուկյան Գագիկից)
Գագիկ Մանուկյան (ապրիլի 20, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Գագիկ Մանուկյան | |
---|---|
Ի ծնե | Գագիկ Մանուկյան |
Ծնվել է | ապրիլի 20, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Չեխիա |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ակտիվ շրջան | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրել1976 թվականին ավարտել է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1982 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։ Նրա արվեստում աչքի է ընկնում էքսպրեսիոնիզմը, կուբիզմը և աբստրակտ ոճը[1]։
1980-ականներին եղել է մի շարք ֆիլմերի նկարիչ՝
- «Հյուրանոց Տատիկ», 1980
- «Բաժանում սատանայի հետ», 1981
- «Արձակուրդներ ծովափին», 1986
- «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ», 1987
1996 թվականից բնակվում և ստեղծագործում է Չեխիայում։ Համագործակցել է «Miro Gallery» ընկերության հետ Բեռլինում և Պրահայում։ Աշխատանքները գտնվում են Հայաստանի և արտերկրի բազմաթիվ պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։ 2012 թվականին Երևանում ունեցել է անհատական ցուցահանդես[2]։
Պարգևներ
խմբագրել- Մասարիկ գեղարվեստի ակադեմիա, Պրահա, 1996
- Franz Kafka եվրոպական արվեստագետների դիպլոմ, 1999
- Սալվադոր Դալի մրցանակ, 2000