Մանյունյա
«Մանյունյա» (ռուս.՝ Манюня), ռուսաստանաբնակ հայազգի գրող Նարինե Աբգարյանի գիրքը, որը հրատարակվել է 2010 թվականին, «Աստրել» հրատարակչության կողմից։ 2 տարվա ընթացքում գրքի 200․000-ից ավելի օրինակ է վաճառվել։ Գիրքը թարգմանվել է 9 լեզվով, այդ թվում նաև հայերեն՝ Newmag հրատարակչության կողմից[1]։ «Մանյունյան» հայերեն է թարգմանել լրագրող, թարգմանիչ Նարինե Գիժլարյանը, որը, ինչպես և գրողը, ծնունդով Բերդ քաղաքից է։
Մանյունյա | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Նարինե Աբգարյան |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Հրատարակիչ | «Աստրել» հրատարակչություն |
Թարգմանիչ հայերեն | Նարինե Գիժլարյան |
Հրատարակում հայերեն | 2017 թվականի նոյեմբերի 11 |
Հայերեն գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 11-ին Երևանի պետական կամերային թատրոնում։
Գիրքը բեմականացվել է «Սամարտ» պատանի հանդիսատեսի թատրոնում[2]։ Հեղինակն այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի» դափնեկիր «Լեզու» անվանակարգում[3]։
ՍյուժեԽմբագրել
«Մանյունյան» պատմություն է մի ամբողջ սերնդի՝ Բերդում ծնված երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, մանկության մասին, որտեղ առանցքային անձերից մեկը խիստ ու բարի Տան է՝ Մանյունյայի տատիկը, ինչպես նաև հանդիպում ենք շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների։ Պատմությունն առավելապես հասցեագրված է չափահաս մանուկներին, պատմում է այն հերոսական մարդկանց մասին, որոնց հաջողվել է մեծանալ առանց նորարարական տեխնիկայի։
Հեղինակը վեպում ներկայացնում է մանկության բոլոր զգացմունքները, հաղթանակների ուրախությունը և երիտասարդ օրերի հիասթափությունների դառնությունը։
Գրքի հայերեն թարգմանությունը կարդալուց հետո Նարինե Աբգարյանը նշել է․
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ info@f-s.am FutureSystems։ «Մանյունյա»։ Newmag Publishing House (հայերեն)։ Վերցված է 2022-11-27
- ↑ Театр юного зрителя «Самарт»
- ↑ «Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը թարգմանվել է հայերեն»։ www.panorama.am։ Վերցված է 2019-05-03