Մանհեթենյան գիշեր ( անգլ.՝ Manhattan Night), ամերիկյան կրիմինալ դետեկտիվ ֆիլմ։ Նկարահանվել է 2016 թվականին, ռեժիսոր և սցենարի հեղինակն է Բրայան դե Կուբելիսը։ Ֆիլմի սյուժեն հիմնված է Քոլին Հարիսոնի 1996 թվականին գրված «Մանհեթենյան նոկտյուրն» ստեղծագործության վրա։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Էդրիեն Բրոուդին, Իվոն Ստրահովսկին, Քեմփբել Սքոթը, Լինդա Լեյվինը և Սթիվեն Բերքոֆը։ Ֆիլմը թողարկվել է 2016 թվականի մայիսի 20-ին Լայոնսգեյթ Պրեմիեր կինոստուդիայի կողմից[2]։

Մանհեթենյան գիշեր
անգլ.՝ Manhattan Night
Երկիր ԱՄՆ
Ժանրքրեական ֆիլմ, միստիկ ֆիլմ, վեպի էկրանավորում և դետեկտիվ ֆիլմ
ՀիմքManhattan Nocturne?
Թվական2016
Լեզուանգլերեն
ՌեժիսորBrian DeCubellis?
ՊրոդյուսերԷդրիան Բրոուդի
ԴերակատարներԷդրիան Բրոուդի, Իվոն Ստրախովսկի, Քեմփբել Սքոթ, Լինդա Լավին, Սթիվեն Բերքոֆ, Ջենիֆեր Բիլզ[1], Ֆրենկ Դիլ[1] և Քևին Բրեզնահան[1]
ԵրաժշտությունJoel Douek?
Պատմվածքի վայրՆյու Յորք շրջան
Տևողություն113 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները ծավալվում են նյույորքյան օրաթերթերից մեկում աշխատող Փորթեր Ռեն անունով մի սյունակագրի շուրջ։ Փորթերը հանրահայտ լրագրող է, որի նյութերը գրավում են ընթերցողների լայն շրջանակի։ Նա ընդունակ է լսել մարդկանց, իսկ մարդիկ հաճախ կարիք են ունենում զրուցելու հենց իր հետ։ Հայտնի լրագրողի կյանքում տեղի է ունենում լուրջ շրջադարձ, երբ նա մի երեկո աշխատանքից հետո այցելում է հրատարակության ոլորտի խոշոր մագնատ Հոբսի կողմից կազմակերպված մի երեկույթի, որտեղ էլ հանդիպում է վերջերս այրիացած Քերոլայն Քրոուլիին։

Քերոլայնի ամուսինը՝ Սայմոնը, սպանվել էր խորհրդավոր պայմաններում։ Նա հայտնի կինոռեժիսոր էր, որը տեսանկարահումներ կատարելու նպատակով հաճախ էր գիշերներն անհետանում։ Սայմոնի մարմինը հայտնաբերում են ցանկապատված և մեկուսացված մի շենքում, որը մոտ ժամանակներս պետք է քանդեին։ Ոչ ոք չէր հասկանում՝ ինչպես կարող էր նրա դին հայտնվել այնտեղ։

Քերոլայնը Փորթերին հրավիրում է իր տուն՝ ցույց տալու համար իր ամուսնու սպանության հետ կապված ոստիկանության գաղտնի նյութեր։ Նա սպանության հետաքննությունը վստահում է Փորթերին, որը չնայած ամուսնացած էր և ուներ երեխաներ, տրվում է Քերոլայնի գայթակղությանը, և նրանց համագործակցությունը վերաճում է սիրավեպի։

Սայմոնի պահոցում գտնվում են բազմաթիվ տեսագրություններ, սակայն Փորթերի ուշադրությունը գրավում է դրանցից հատկապես մեկը, որը նրա համոզմամբ չաափազանց կարևոր պետք է լիներ պրն․ Հոբսի համար։ Նա տեսանյութը ցույց է մեդիամագնատին, որը բոլորովին վերջերս էր գնել Փորթերի լրատվամիջոցը։

Փորթերի մտադրությունները պարզելով՝ Հոբսը սկսում է սպառնալ նրա ընտանիքին։ Նա ամեն կերպ համոզում է լրագրողին գտնել համապատասխան հիշողության քարտը, քանի որ համոզված է, որ տիկին Քրոուլին այն օգտագործում է իրեն շանտաժի ենթարկելու համար։

Ֆիլմն ուղեկցվում է սեքսի, սպանությունների և շանտաժի տեսարաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 'Manhattan Night': Film Review

Արտաքին հղումներ խմբագրել