«Մանկավարժական թերթ», ամսագիր։ Լույս է տեսել 1878-1879 թվականներին, Թիֆլիսում։ Խմբագիր-արտոնատեր՝ Հ. Տեր-Հովհաննիսյան։ Տպագրել է նյութեր մանկավարժության վերաբերյալ, լուսաբանել Անդրկովկասի կրթական հաստատությունների գործունեությունը։ Կարևորել է ուսուցողական նյութերի օգտագործումը, մանկական և ժողովրդական երգերի ուսուցումը, մերժել պատիժը։ Հրատարակել է Ա. Բահաթրյանի «Մայրենի լեզվի ուսուցումը տարրական դպրոցների մեջ» (1878 թվական ), Ս.Մանդինյանի «Թվաբանության մեթոդիկայի մի քանի օրինակ» (1879 թվական ) հոդվածները։ Ծանոթացրել է եվրոսքացի նշանավոր մանկավարժներ Ֆ. Ֆրեոբելի, Ի. Պեստալոցցիի մեթոդներին։ Տպագրել է նաև գրախոսություններ, արտասահմանյան երկըրների մանկավարժական կյանքի նորություններ են[1][2]։

Մանկավարժական թերթ
Տեսակթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1878
Երկիր Ռուսական կայսրություն
ԳրասենյակԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Լուծարվել է1879

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԹԵՐԹ». Վերցված է 2023 թ․ հունվարի 12-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 233