Մանկական ճաղափակոց, երեխաների համար նախատեսված առարկա, որում եղած երեխան, որպես կանոն, պետք է կշռի ոչ ավելի, քան 14 կգ և ունենա մինչև 89 սմ։ Նախատեսված է նրա անվտանգությունն ապահովելու և շարժը սահմանափակելու համար, քանի դեռ ծնողները կամ դայակը զբաղված են կամ կարճ ժամանակով հեռացել են[1]։

Playpen
ԵնթակատեգորիաԿահույք, baby furniture Խմբագրել Wikidata
Մանկական ճաղափակոց

Առաջին անգամ «մանկական ճաղափակոցը» հասկացության սահմանումը անգլերենով (playpen) հանդիպում է Օքսֆորդի բառարանում 1902 թվականին[2]։

Պատմություն

խմբագրել

Մանկական ճաղափակոցը պատրաստվում էր փայտից և բաղկացած էր հարթ ուղղանկյուն հարթակից, սովորաբար քառակուսի ձևով, պարագծի շուրջ ցանկապատերով: Մանկական ճաղափակոցի հատակը սովորաբար փափուկ գորգ է: Սովորաբար ճաղափակոցի բարձրությունը պետք է բարձր լինի երեխայի հասակից։ Ճաղերն իրարից որոշ հեռավորության վրա են գտնվում օդափոխության համար, ճաղափակոցները կարող են ունենալ նաև շարժական կափարիչ: Արդեն կան բազմաթիվ ժամանակակից, շարժական մանկական ճաղափակոցների տեսակներ[3]։

Ժամանակակից ճաղափակոցները շարժական են և, որպես կանոն, բաղկացած են հիմքից՝ մետաղական կամ պլաստիկ շրջանակից և փափուկ պլաստիկից կամ նեյլոնից պատրաստված ցանցից: Բացի այդ, ժամանակակից ճաղափակոցները կարող են ծառայել որպես օրորոց երեխայի քնելու համար, կամ խաղահրապարակ[4]: Որոշ մոդելներ ունեն այնպիսի հավելումներ, ինչպիսիք են պտտվող խաղալիքներով կարուսելը, խաղալիքների և անհրաժեշտ իրերի համար կողային գրպանները, բարուրելու սեղանը, դրանք կարող են ունենալ ներկառուցված գիշերալամպ և երեխայի քնի կամ խաղերի ընթացքում երաժշտություն միացնելու և նվագելու հնարավորություն: Դյուրակիր մանկական ճաղափակոցները լինում են տարբեր չափերի[5]։

Ճաղափակոցը անվտանգ է երեխայի համար: Անապահով ճաղափակողները կարող են փլուզվել, ինչը կարող է հանգեցնել երեխայի վնասվածքի[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Почему манеж необходим. Уход за ребенком до года». www.7ya.ru. Արխիվացված է օրիգինալից 2019-02-01-ին. Վերցված է 2019-02-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «About: Playpen». dbpedia.org. Արխիվացված է օրիգինալից 2019-02-01-ին. Վերցված է 2019-02-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Как выбрать детский манеж». expert.ru. Արխիվացված է օրիգինալից 2019-02-01-ին. Վերցված է 2019-02-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Как правильно подобрать кровать-манеж: особенности конструкции» (ռուսերեն). Все о мебели - диваны, шкафы, кровати, столы и многое другое. 2017-10-18. Արխիվացված է օրիգինալից 2019-02-01-ին. Վերցված է 2019-02-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Как выбрать детский манеж?». Журнал "9 Месяцев". Արխիվացված է օրիգինալից 2019-02-01-ին. Վերցված է 2019-02-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «"B.C. infant dies in playpen under product recall"». https://www.cbc.ca. Արխիվացված է օրիգինալից 2010-02-23-ին. Վերցված է 2019-02-01-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)