Մանե Գրիգորյան

Հաղորդավար

Մանե Գրիգորյան (հոկտեմբերի 19, 1988(1988-10-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հաղորդավար։

Մանե Գրիգորյան
Ծնվել էհոկտեմբերի 19, 1988(1988-10-19) (35 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԽաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան և Երևանի պետական համալսարան
Մասնագիտությունհաղորդավար և պրոդյուսեր
ԱշխատավայրՀայաստանի Հանրային Հեռուստաընկերություն և Հայաստանի Երգի պետական թատրոն
Ծնողներհայր՝ Արթուր Գրիգորյան

Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի դուստրը[1]։

Կենսագրություն խմբագրել

Մանե Գրիգորյանը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 19-ին, Երևանում[2]։ 2004 թվականին ավարտել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցը։ 2004-08 թվականներին սովորել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում։ 2004թ-ից աշխատել է «Նոր Ալիք» հեռուստաընկերությունում, 2007 թվականից՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար։ Վարել է «Կանաչ Գոտի», «Ընծա» նախագծերը, «Ռուբիկոն» հաղորդումը և բազմաթիվ համերգային ծրագրեր։ 2008-10 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի հանրային կառավարում բաժնում։

2010 թվականից զբաղվում է Հայաստանի Երգի պետական թատրոնի և կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի պրոդյուսինգով։ 2011-12 թվականներին աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես գործադիր տնօրենի խորհրդական։ 2018 թվականից շարունակել է աշխատանքը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես «Առավոտ լուսո» և «Անկախ տարիքից» հաղորդումների հաղորդավար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mediamax. «Մանե Գրիգորյան». Bravo.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  2. «AV Production - Մանե Գրիգորյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել