Բացել գլխավոր ցանկը

Մանգլյաց փոր, գրաբար՝ Մանգլեաց փոր, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում[1]։

Գավառի կենտրոնն էր Սակուրեթ (Ասկուրեթ) բերդավանը։

ԱշխարհագրությունԽմբագրել

Մանգլյաց փոր գավառի աշխարհագրական դիրքը մոտավորապես համընկնում է ներկայիս Վրաստանի Թեթրի Ծղարոյի մունիցիպալիտետին: Ամենայն հավանականությամբ այն գտնվել է Ալ գետի ձորահովտում: Այժմ այդ վայրում գտնվում է Մանգլիս քաղաքատիպ ավանը:


ՊատմությունԽմբագրել

Մանգլյաց փոր գավառը 4-րդ դարի վերջերին անջատվել է Գուգարք նահանգից և միացվել Վրաց աշխարհի Քարթլի պատմա-աշխարհագրական մարզին: Վրաց աղբյուրներում կոչվել է Մանգլիսիս-խևի:


Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 217