Մանասինշեն, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ 1990-ական թվականների հայ-ադրբեջանական պատերազմից հետո գտնվում է հակառակորդի հսկողության տակ[2]։ Գտնվում է Գանձակ քաղաքից 30 կմ արևելք։

Գյուղական համայնք
Մանասինշեն
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՇահումյանի շրջան
Այլ անվանումներԵնգիքենդ, Ենկիքյանտ, Մանաշիշեն, Մանասբեկ, Մանասիշեն, Մանասշեն, Նորշեն
Բնակչություն491 մարդ (1907)
Ժամային գոտիUTC+4
Մանասինշեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Մանասինշեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Նախկինում մտել է Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառի մեջ։

Արցախի 2000 թվականի հոկտեմբերի 3-ի օրենքով Ենիքենդը վերանվանվել է Մանասինշեն[3]։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Այստեղ ծնվել է Մելիք Աբով II-ի որդի Մանաս-բեկը, որի անունով երբեմն կոչվել է գյուղը։

Բնակչություն խմբագրել

1907 թվականին ուներ 491 հայ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղն ուներ մի քարակոփ հայկական եկեղեցի[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջեր 390–392.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 168, Ենգիքենդ
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 768