Մանածագործվածք, ջուլհակահաստոցի վրա փոխուղղահայաց թելերի միահյուսմամբ ստացվող գործվածք։ Հաստությունը 0, 1-5 մմ է, լայնությունը՝ մինչև 1, 5մ, երբեմն՝ մինչև 12 մ, երկարությունը՝ տարբեր։ Ըստ թելի տեսակի մանածագործվածքները լինում են բրդե, բամբակե, մետաքսե, վուշե և այլն։ Ջուլհակահաստոցներից հանված մանածագործվածքը կոչվում է կոշտ մանածագործվածք, որը հետագայում ենթարկվում է վերջնամշակման։ Ըստ նշանակման տարբերում են կենցաղային գործվածքներ և տեխնիկական գործվածք։ Մանածագործվածքի կառուցվածքը բնութագրվում է թելերի հաստությամբ, գործվածքի մակերևույթի բնույթով, խտությամբ և միահյուսման ձևով։

Մանածագործ կին


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 211