Մայքլ Սթիվեն Պորտնոյ (անգլ.՝ Michael Stephen Portnoy, ապրիլի 20, 1967(1967-04-20)[1], Long Beach, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի վիրտուոզ-թմբկահար, Dream Theater պրոգրեսիվ մետալ ռոք խմբի նախկին անդամ։ Համարվում է արդի ժամանակի լավագույն թմբկահարներից մեկը։ Մի քանի անգամ հաղթել է «Տարվա լավագույն թմբկահար» անվանակարգում:Պիրտ Նիլից հետո երկրորդ ամենաերիտասարդ թմբկահարն է, ում ներառել են Modern Drummer ամսագրի Պատվո դահլիճ (37 տարեկանում)։ Ջոն Պետրուչիի հետ ստեղծել է Dream Theater-ի վերջին հինգ ալբոմները, սկսած Metropolis Pt. 2: Scenes from a Memory-ից։ Նա գրել է զգալի քանակությամբ երգերի տեքստեր, սկսած A Change of Seasons ալբոմից։

Մայք Պորտնոյ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունMike Portnoy
Ի ծնե անունՄայքլ Սթիվեն Պորտնոյ
Ծնվել էապրիլի 20, 1967(1967-04-20) (56 տարեկան)
Լոնգ Այլենդ, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերպրոգրեսիվ մետալ
պրոգրեսիվ ռոք
Մասնագիտությունթմբկահար, բեկ-վոկալիստ
Գործիքներհարվածային համակարգ և վոկալ
Գործունեություն1985 թվական — մինչ օրս
ԼեյբլRoadrunner Records
ԿրթությունԲերկլիի երաժշտական քոլեջ, Լոնգ Բիչի ավագ դպրոց և Five Towns College?
ԱնդամակցությունTransatlantic?, Dream Theater, Nightmare Cinema?, Liquid Tension Experiment?, Liquid Trio Experiment?, OSI?, Adrenaline Mob?, Flying Colors?, The Winery Dogs?, Yellow Matter Custard?, Metal Allegiance?, Sons of Apollo? և The Neal Morse Band?
Կայքmikeportnoy.com
 Mike Portnoy Վիքիպահեստում

Երաժշտական կարիերա խմբագրել

Մայք Պորտնոյը մեծացել է Լոնգ Բիչի Լոնգ Այլենդում, հրեական ընտանիքում։ Նրա հայրը աշխատել է որպես ռադիոկայանի դիջեյ և կարևոր դեր է խաղացել իր որդու երաժշտական նախասիրությունների զարգացման գործում։ Չնայած նրան, որ Մայքը ինքնուրույն է սովորել թմբուկ նվագել,նա դպրոցում հաճախում էր երաժշտության տեսության դասերի։ Այդ ժամանակ նա սկսեց նվագել տեղի խմբերում, ինչպիսիք են Intruder, Rising Power և Inner Sanctum խմբերը, որոնք հետագայում թողարկեցին իրենց ալբոմները։ Մայքը թողեց նրանց այն ժամանակ, երբ նրան կրթաթոշակ տրվեց Բոստոնի Բերքլիի երաժշտական քոլեջում սովորելու համար։ Ի դեպ, նա չկարողացավ ավարտել այն, քանի որ չկարողացավ համատեղել իրենից շատ ժամանակ խլող խումբը և քոլեջը։

2010 թվականին Մայքը ստացավ «Kawasaki Golden Gods» մրցանակը, «Լավագույն թմբկահար» անվանակարգում։

2010 թվականի փետրվարից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում հանդես է եկել Avenged Sevenfold խմբում, որպես թմբկահար։

2010 թվականի սեպտեմբերի 8ին նա իր թվիթերյան և ֆեյսբուքյան էջերում գրել է վոր լքում է Dream Theater խումբը։

  25 տարի աշխատանքից հետո ես որոշեցի լքել Dream Theater խումբը։ Այն խումբը, որը ես եմ հիմնադրել, որը ես եմ ղեկավարել, և անկեղծ սիրել եմ քառորդ դար շարունակ։

Շատերի համար սա իսկական շոկ կլինի, իսկ շատերը հավանական է ինձ չհասկանան, բայց խնդրում եմ , հավատացեք, որ սա ուղղակի ինքնաբուխ որոշում չէ․․․ այն արդեն մեկ տարի է պարզ էր։ Ցավում եմ, որ ամբողջ աշխարհի Dream Theater խմբի երկրպագուներին կհիասթափեցնեմ․․․ Ես փորձեցի փրկել իրավիճակը և ելք գտնել․․․ Ես իրականում ընդամենը ընդմիջում էի ուզում (ոչ թե պառակտում),բայց մարդուն չի կարելի ստիպելով երջանիկ դարձնել, երջանկությունը ներսից է գալիս։

 

2011 թվականին Պորտնոյը երկու համատեղ նաղագիծ սկսեց՝ Adrenaline Mobը Symphony X վոկալիստ՝ Ալեն Ռասելի հետ[2],, և Flying Colorsը՝ Deep Purpleի կիթառահար Սթիվ Մորսի հետ[3]։

Ներկայումս զբաղված է The Winery Dogs ծրագրով։

Ընտանիք խմբագրել

Ապրում է Ռոկլենդում իր կնոջ՝ Մառլենի, դստեր՝ Մելոդիի և իր որդի Մաքսի հետ։ Նա ունի շուն՝ Միկին, և երկու կատու՝ Միտենն ու Մինին[4]:.

Անձնական կյանք խմբագրել

Սիրում է հավաքածուներ ունենալ։ Նա Dream Theater ի հետ կապված իրերի մեծ հավաքածու է ունեցել․ բութլեգեր, պաստառներ և այլն։ Նա նկարահանում էր իր խումբը տեսանյութերի և լուսանկարների վրա։ Տանը նա ուներ ֆիլմերի մեծ հավաքածու։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. «MIKE PORTNOY, RUSSELL ALLEN, RICH WARD, MIKE ORLANDO Join Forces In ADRENALINE MOB». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.
  3. «Flying Colors—Featuring Mike Portnoy and Deep Purple's Steve Morse—Announce Debut Album». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.
  4. «Mike Portnoy (@mikeportnoyinstagram) • Պատկեր և վիդեոն՝ Instagram» (ռուսերեն). www.instagram.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.