Մայքլ Կարտեր-Ուիլյամս (անգլ.` Michael Carter-Williams, հոկտեմբերի 10, 1991(1991-10-10), Հեմիլթոն, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղարկող։ Հանդես եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։

Մայքլ Կարտեր-Ուիլյամս

Դիրքը Խաղարկող
Ի ծնե տրված անունը Michael Carter-Williams
Մայքլ Կարտեր-Ուիլյամս
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 10, 1991 (32 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հեմիլթոն, Մասաչուսեթս, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,96 մ
Քաշ 84 կգ
Դպրոց «Սենթ Էնդրյուզ» ավագ դպրոց (Բարինգթոն, Ռոդ Այլենդ)
համալսարան Սիրաքյուս (2011–2013)
Դրաֆթի տարի 2013 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 11-րդ
Դրաֆթ ակումբ Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖիլադելֆիա Սևնթի Սիքսերս (2013-2015)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄիլուոքի Բաքս (2015–2016)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՉիկագո Բուլս (2016–2017)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՇառլոթ Հորնեթս (2017–2018)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀյուստոն Ռոքեթս (2018–2019)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՕռլանդո Մեջիք (2019–2022)
Մրցանակներ

  • NBA տարվա նորեկ (2014)
  • NBA «All-Rookie» առաջին թիմ (2014)
  • AP «All-American» խորհրդանշական թիմ (2013)
  • «All-Big East» երկրորդ թիմ (2013)

Ծնվել է Հեմիլթոն բնակավայրում (Մասաչուսեթս նահանգ)։ «Սենթ Էնդրյուզ» ավագ դպրոցն ավարտելուց հետո ուսանողական առաջնությունում ներկայացրել է Սիրաքյուսի համալսարանը։ ընտրվել է NBA-ի 2013 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 11-րդ ընտրությամբ՝ «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերսի» կողմից[1]։ 2013-2014 մրցաշրջանն ամփոփելով 16,7 մ/խ, 6,3 փխխ և 6,2 ա/խ միջին ցուցանիշներով, Կարտեր Ուիլյամսն արժանացել է տարվա նորեկի մրցանակին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Սիքսերսը» 2013 թ. NBA-ի դրաֆթի 11-րդ համարով ընտրում է Մայքլ Կարտեր-Ուիլյամսին». «NBA.com». «Թըրներ սպորտս ինտերակտիվ». 2013 թ․ հունիսի 28. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  2. «Ֆիլադելֆիացի Մայքլ-Կարտեր Ուիլյամսն արժանացել է 2013-14 մրցաշրջանի տարվա նորեկի կոչմանը». «NBA.com». «Թըրներ սպորտս ինտերակտիվ». 2014 թ․ մայիսի 5. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել