«Մայր Հայրենիք», հեռուստաընկերությունը հիմնադրվել է 1993 թվականին որպես առաջին անկախ մասնավոր հեռուստաընկերություն։ Եթերում է եղել 1993 - 2001 թվականներին։ Առաջին երեք տարիներին հեռուստաընկերության հաղորդումները հնարավորություն են ունեցել դիտել շատ սահմանափակ հեռուստադիտողներ։ 1996 թվականից հեռուստաալիքի վերազինվումից հետո «Մայր Հայրենիք» հեռուստաընկերության հաղորդումները հնարավորություն ունեցան դիտելու Երևան քաղաքում և հարակից գոտիներում շրջաներում։ Հեռուստաալիքը ուներ ժամանցային և լրատվական ուղղվածությամբ ծրագրեր։ 2001 թվականին հեռուստաընկերությունը վաճառվեց ու վերանվանվեց մանկապատանեկան «Հայրենիք» հեռուստաալիքի, որի սեփականատերն էր գործարար, «Grand Holding»-ի հիմնադիր Հրանտ Վարդանյանը։

«Մայր Հայրենիք» հեռուստաընկերություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հեռարձակման գոտիԵրևան
Հեռարձակման լեզուհայերեն
Հեռարձակման սկսման թվական1993
Թեմատիկաժամանցային
Հեռարձակման ավարտման թվական2001
Փոխարինվել էՀայրենիք
Սեփականատեր«Մայր Հայրենիք» Հեռուստաընկերություն ՍՊԸ