Մայրիկ, ես ողջ եմ (ֆիլմ, 1985)

«Մայրիկ, ես ողջ եմ» (ռուս.՝ «Мама, я жив»), 1985 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանել է ռեժիսոր Իգոր Դոբրոլյուբովը։

Մայրիկ, ես ողջ եմ
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1985
ՌեժիսորԻգոր Դոբրոլյուբով
Սցենարի հեղինակՎլադիմիր Խալիպ
ԵրաժշտությունՎալերի Զուբկով
ԿինոընկերությունԲելառուսֆիլմ
Տևողություն72 րոպե

Սյուժե խմբագրել

1943 թվականի աշուն, Հայրենական մեծ պատերազմ։ Պարտիզանական ճամբար բելառուսական ճահիճներում։ Ճամբարի «անտառային դպրոցում» նորեկ կա՝ Պետյա Դիմը, որ բաց է թողել ուսման երկու տարիները, արդեն մոռացել է սովորածն ու նստում է իրենից փոքր երեխաների հետ։ Շուտով հրամանատարությունը որոշում է դպրոցը՝ ծեր ուսուցչուհուն և տասը երեխաների, ուղարկել Մեծ երկիր, բայց ինքնաթիռի ժամանման վայրում տեղակայվել է ֆաշիստների պատժիչ ջոկատի դարանը։ Պարտիզանների պաշտպանության ներքո երեխաներն ուսուցչուհու հետ հասցնում են հեռանալ և թաքնվել ճահիճներում գտնվող տանը։ Պատժիչ ջոկատի անդամները գտնում են դպրոցն ու այրում ստացված տետրերն ու դասագրքերը, վերցնում հագուստն ու երեխաների կողմից ականապատ դաշտում հավաքված կարտոֆիլը։ Ֆաշիստները չեն սպանում երեխաներին՝ համոզված լինելով, որ նրան կմահանան սովից։

Բայց երեխաների շարքում է Պետյա Դիմը։ Նա իր հինգ մատի պես գիտի անտառն ու ճահիճները։ Տասներկու տարեկանում նա արդեն ունի պարտիզանական ջոկատի հետախույզի երկու տարվա մարտական փորձ և «Խիզախության համար» մեդալ։ Նա ունի նաև զենք, որ կարտոֆիլ հավաքելիս գտել է ականապատ դաշտում։ Եվ նպատակ՝ կատարել զոհված կոմիսարի վերջին ու «գրեթե մարտական» առաջադրանքը՝ հանձնել ինքնաձիգն ու ուսուցչուհուն հանձնել հինգերորդ դասարանի քննությունը։

Ֆիլմի վերնագիրը՝ «Մայրիկ, ես ողջ եմ», այն գրությունն է, որ Պետյա Դիմը, հետախուզական երթի ժամանակ մտնելով հայրենի գյուղ, գրում է իրենց այրված տան վառարանի մնացորդների վրա՝ իմանալով, որ մորն սպանել են գերմանացիները։

Դերերում խմբագրել

Երեխաներ՝

  • Ժենյա Կունսկի – Պետյա Դիմ
  • Սաշա Մոիսեև – Վիտյա Ռոժնովսկի
  • Մարգարիտա Յարոշևիչ – Ալյոնա Շումսյակա
  • Իգոր Սուսենկևիչ – Գենկա Շչերբա
  • Անդրեյ Սոլովեյ – Վադիկ Լոպուխին
  • Յուրա Վորոբեյ – Բորիսկա

Մեծահասակներ՝

  • Ստեֆանիա Ստանյուտա – Դոմնա Ֆիլիպովնա, պարտիզանական ջոկատի «անտառային դպրոցի» ուսուցչուհի
  • Վալերի Ֆիլատով – Իվան Ֆոմիչ Դրագուն, պարտիզանական ջոկատի հրամանատար
  • Յուրի Կուխարյոնոկ – Դմիտրի, պարտիզանական ջոկատի հրամանատար
  • Գենադի Գարբուկ – մայոր Նիկոլսկի
  • Գալինա Մակարովա – Կազիմիրովնա, պարտիզան
  • Ալեքսանդր Բեսպալի, Ալեքսանդր Արժիլովսկի, Գենադի Դավիդենկո, Անատոլի Տերպիցկի – պարտիզաններ
  • Վալենտին Բելոխվոստիկ – Պրոկոպ Մալոկուռնի, բելառուս կոլաբորացիոնիստ
  • Լեոնիդ Գրիվենև – գերմանացի սպա

Երաժշտություն խմբագրել

Ֆիլմում հնչում են «Я живой (Встречай меня мама, я так торопился)» և «Белоруссия моя» երգերը (երաժշտությունը՝ Վալերի Զուբկովի, տեքստը՝ Միխայիլ Տանիչի) Սերգեյ Բելիկովի կատարմամբ[1]։

Քննադատություն խմբագրել

Սյուժետային բախումների ու հերոսներների արժանահավատությամբ գրավում է մանուկների ու պատանիների համար նախատեսված «Մայրիկ, ես ողջ եմ» կինովիպակը, որ բեմադրել է ռեժիսոր Ի. Դոբրոլյուբովը Վ. Խալիպի սցենարի հիման վրա։ Նրանք դիմել են պատմության փաստերի, որ դեռ չեն արտացոլվել գեղարվեստական կինոտարեգրության մեջ։ Նկարը պատմում է «անտառային դպրոցներից» մեկի մասին, որոնցում օկուպացիայի տարիներին սովորել են պարտիզանների երեխաները։ Կինոպատումի սյուժեն բարդ չէ, նրա հանգուցալուծումը՝ պատժիչների հետապնդելը երեխաներին ու ծեր ուսուցչուհուն, նրանց փրկելը պարտիզանների կողմից։ Իրականության ճշմարտությունը կա, նրա գեղարվեստական բացահայտումը բավարար չէ։ Երբ համընկնում են երկու «ռակուրսները», երևույթը ներկայանում է կարծես առաջին անգամ, իսկ ստեղծագործությունը ձեռք է բերում գաղափարա-գեղագիտական ինքնարժեք։ Ցավոք, այդպիսի ներդաշնակությունը էկրանը հազվադեպ է ցուցադրում, և այդ պատճառով էլ հիծվող կերպարներ նրանում գտնել դժվար է։ Հատկապես, եթե կինոն վերաբերում է այն ժամանակին, որ մեզնից հեռու չէ տասնամյակներով։

— «Нёман» ամսագիր, Բելառուսական ԽՍՀ գրողների միության պարբերական, 1987 թվական[2]

Մրցանակներ խմբագրել

  • Համամիութենական 19-րդ կինոփառատոնի մրցանակ «Պատերազմը և երեխաները» թեմայի լավագույն բացահայտման համար, 1986, Ալմա Աթա[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Антонина Алексеевна Карпилова — Великая Отечественная война в киноискусстве Беларуси — Беларуская навука, 2010—339 с. — стр. 287
  2. Журнал «Неман», № 7, Издательство Министерства культуры Белорусской ССР, 1987 - стр. 156
  3. Кино: Энциклопедический словарь/Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др. — М.: Сов. энциклопедия, 1987. — 640 с.

Գրականություն խմբագրել

  • Минькина О. — Каникулы — только после победы (Худож. фильм «Мама, я жив»: Сценарий В.Халипа; Постановка И.Добролюбова) // Советская Белоруссия, 11 апреля 1986