Վալերի Զուբկով (ռուս.՝ Вале́рий Алекса́ндрович Зубко́в, օգոստոսի 18, 1939(1939-08-18), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 6, 1985(1985-07-06), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս կոմպոզիտոր, էստրադային դաշնակահար։ Չուվաշիայի մշակույթի վաստակավոր գործիչ։ «Գնչուն», «Հայրեր և որդիներ», «Ներխուժում», «Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆիննի արկածները» ֆիլմերի երաժշտության և մի շարք հայտնի երգերի հեղինակն է։

Վալերի Զուբկով
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 18, 1939(1939-08-18)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 6, 1985(1985-07-06) (45 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Ժանրերփոփ
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահար

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մինսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի դասարանը։ Տեղափոխվելով Մոսկվա` սկսել է որպես դաշնակահար աշխատել Ռուժենա Սիկորայի նվագախմբում (նվագել սովորել է ինքնուրույն), ում համար նա գրել է իր առաջին` «Առաջին ձյան հետ» երգը (բառերի հեղինակն Աշոտ Գառնակերյանն է, երգն առաջին անգամ սկավառակով թողարկվել է 1963 թվականին[1]): Ավելի ուշ նրա մյուս երգերը կատարել են Իոսիֆ Կոբզոնը, Լև Բարաշկովը, Հելենա Վելիկանովան, Վիկտոր Բեսեդինը, Կոլա Բելդին, Նանի Բրեգվաձեն, Աննա Գերմանը, Օլգա Պիրագսը, Ստաս Նամինի խումբը և այլն։ Վալերի Զուբկովը երկար տարիներ աշխատել է Կրկեսի և էստրադային արվեստի պետական ուսումնարանում և Էստրադային արվեստի համառուսական ստեղծագործական արվեստանոցում։ Մայա Բուլգակովայի հանձնարարականով հրավել է ստացել երաժշտություն գրելու Ալեքսանդր Բլանկի «Գնչուն» ֆիլմի համար, որը նրա համար դեբյուտային էր կինոյում։

Մահացել է անոթային հիվանդությունից։ Թաղված է Մոսկվայի Կունցևո գերեզմանատանը[2]։ Որպես տապանագիր՝ ընտրվել են տողեր «Երկար ճանապարհ» երգից, որը նա, ի թիվս մի քանի այլ երգերի, ինքն է կատարել։

Ֆիլմագրություն խմբագրել

Կոմպոզիտոր խմբագրել

  • 1979 - «Գնչուն»
  • 1980 - «Ներխուժում»
  • 1980 - «Երկրորդ ծնունդ»
  • 1981 - «Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆիննի արկածները»
  • 1982 - «Ճակատամարտ խաչմերուկում»
  • 1983 - «Հայրեր և որդիներ»
  • 1983 - «Ռազմական ժամանակների օրենքով»
  • 1983 - «Հարազատ տան ջերմությունը»
  • 1984 - «Ճանապարհ դեպի ինքն իրեն»
  • 1984 - «Քանի դեռ ձյուն չի եկել...»
  • 1985 - «Մեծ արկած»
  • 1985 - «Բուդուլայի վերադարձը»
  • 1985 - «Մայրի՛կ, ես ողջ եմ»

Հնչյունավորում խմբագրել

1985 - «Մեծ արկած»

Ընտանիք խմբագրել

Որդին` Իգոր Զուբկովը (ծնվ. 1963 թվականին), կոմպոզիտոր է։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել