Մայա Հայ-Արտյան
Մայա Արտաշեսի Հայ-Արտյան (մայիսի 2, 1939, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականից։
Մայա Հայ-Արտյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1939 (85 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թարգմանչուհի |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1957) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1962) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Մատենադարան և Հայֆիլմ |
Մայա Հայ-Արտյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՄայա Հայ-Արտյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 2-ին, Երևանում։ 1956-1957 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժնում։ 1962 թվականին ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի թարգմանչական բաժինը։ 1963-1964 թվականներին աշխատել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թարգմանչական սեկտորում, 1969-1971 թվականներին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի սցենարական բաժնում։ 1973 թվականին փոխադրվել է Մոսկվա և նույն թվականից աշխատել ԱՊՆ-ի «Սպուտնիկ» ամսագրում որպես ավագ խմբագիր։ Մայա Հայ-Արտյանի թարգմանությամբ (հայերենից) ռուսերեն լույս են տեսել Խաժակ Գյուլնազարյանի «Եռագրություն» (Մոսկվա, 1965), Միքայել Շաթիրյանի «Նվագախմբի տղաները» (Մոսկվա, 1970), Կարեն Սիմոնյանի «Ցտեսություն, Նաթանայել» (Մոսկվա, 1974) գրքերը[1][2][3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջ 221։
- ↑ Խաչատրյան Հ.Հ. Գրական տեղեկատու, 1986։ էջ 276։
- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայա Հայ-Արտյան» հոդվածին։ |