Մամրիչ ժակմանի
Մամրիչ ժակմանի
Մամրիչ ժակմանի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Գորտնուկազգիներ (Ranunculaceae)
Ենթաընտանիք Գորտնուկայիններ (Ranunculoideae)
Տրիբա Anemoneae
Ցեղ Մամրիչ (Clematis)
Տեսակ Մամրիչ ժակմանի (C. jackmanii)
Միջազգային անվանում
Clematis jackmanii

Մամրիչ ժակմանի (լատին․՝ Clematis jackmanii), հրանունկազգիների ընտանիքի, մամրիչ ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Ծառանման լիան է, որը հասնում է մինչև 3 մ բարձրության։ Տերևները կենտփետրաձև են, 3-5 տերևիկներով, որոնք ձվաձև են կամ լայն-ձվաձև, ներքևի կողմից թույլ մազմզուկապատ։ Ծաղկակիրները նուրբ են, երկու տերևանման ծաղկակիցներով։ Ծաղիկների տրամագիծը հասնում է 10-14 սմ-ի, մեծ մասամբ երեքական են, լայն բացված, սովորաբար մանուշակածիրանագույն կամ գրեթե վարդագույն, 4-ական բաժակաթերթիկներով։ Առէջային թելիկները կարճ են, կամ անհավասար Երկարությամբ, երբեմն ներքևի մասում մազմզուկապատ։ Սերմնապտուղը ունի երկար, փետրամազմզուկավոր ելուստ։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Հիբրիդային ծագում ունի, ստացվել է մանուշակագույն' և բրդապատ մամրիչների տրամախաչումից։ Աչքի է ընկնում դեկորատիվ արտակարգ արժեքավոր հատկանիշներով, ունի բազմաթիվ սորտեր։ Արժանի է տարածման և լայն ուշադրության։

Տարածվածություն խմբագրել

Մշակվում է Երևանի բուսաբանական այգում և մի շարք սիրողայգեգործների կողմից։ Արարատյան դաշտի պայմաններում չի ցրտահարվում, սակայն ուժեղ սառնամանիքներից նկատելիորեն վնասվում է ծովի մակերևույթից 1500 մ-ից ավելի բարձրության վրա։

Կիրառություն խմբագրել

Էկոլոգիական խումբը VI: Մշակության հավանական շրջանները 9—10, 18—20, 23-25, 28-32[1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 127։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամրիչ ժակմանի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամրիչ ժակմանի» հոդվածին։