Մամիտու Գաշե (անգլ.՝ Mamitu Gashe,1940-ականներ), վիրաբույժ Եթովպիայից, մանկաբարձական ֆիստուլների վերացման մասնագետ։ BBC-ն նրան ներառել է 2018 թվականի 100 կանանց ցանկում[2]։ Նա որոշել է դառնալ մանկաբարձ-վիրաբույժ այն բանից հետո, 1962 թվականին, երբ 16 տարեկանում գրեթե մահացել է ծննդաբերության ժամանակ[3][4]։

Մամիտու Գաշե
Դիմանկար
Ծնվել է1940-ականներ
Քաղաքացիություն Եթովպիա
Մասնագիտությունվիրաբույժ
ԱշխատավայրAddis Ababa Fistula Hospital?
Պարգևներ և
մրցանակներ
 Mamitu Gashe Վիքիպահեստում

Տուժելով մանկաբարձական ֆիստուլից՝ Գաշեն տեղափոխվել է Princess Cech հիվանդանոց, որն առաջարկել է անվճար վիրահատել խնդիրը[5]։

Վիրահատությունից հետո Գաշեն օգնել է՝ մահճակալներ պատրաստելով և ընթերակայելով ավստրալիացի վիրաբույժ Քեթրին Համլինին և նորզելանդացի վիրաբույժ Ռեջինալդ Համլինին։ Նա միացել է Ադիս Աբեբայի ֆիստուլայի բուժման գծով հիվանդանոցին, որը հիմնադրել են Համլինները 1974 թվականին[6]։ Սկզբում նա միայն գործիքներ էր տալիս, մի քանի տարի անց սկսել է կարեր դնել, իսկ հետո անցել վիրահատությունների։ Համլինները նրան վերապատրաստել են խուղակի բուժման համար, և այժմ Գաշեն համարվում է հաստատության առաջատար խուղակի վիրաբույժներից մեկը, հաճախ նա սովորեցնում է նոր բժիշկների, որոնք նոր են ավարտել ինստիտուտները[7][8][9]։ Անգլիայի Վիրաբույժների Թագավորական քոլեջը (RCS) Ռեգինալդի և Քեթրին Համլինի, ինչպես նաև Մամիտա Գաշեի աշխատանքը արժանացրել է ոսկե մեդալի[10]։

Ադիս Աբեբայի ֆիստուլայի բուժման գծով հիվանդանոցը հաճախ օգտագործում է բժշկական անձնակազմ՝ առանց պաշտոնական որակավորման[11]։ 2007 թվականին RCS-ի նախագահը Գաշեին անվանել է «առանց բժշկական որակավորման պրակտիկ բժշկի նախակարապետ»[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.bbc.com/news/world-46225037
  2. «BBC 100 Women 2018: Who is on the list?». 2018 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  3. «I trained to be a surgeon when I couldn't read or write». BBC. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  4. Wall, L. Lewis (2018). Tears for My Sisters: The Tragedy of Obstetric Fistula. Johns Hopkins University Press. ISBN 978-1421424187.
  5. «Making a Contribution to the Fistula Hospital for Over 50 Years [opinion]». allafrica.com. 2014 թ․ օգոստոսի 23.
  6. Kristof, Nicholas (2005 թ․ հունիսի 12). «The Illiterate Surgeon». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  7. Barrowclough, Nikki (2014 թ․ հոկտեմբերի 10). «Catherine Hamlin: Ethiopia's miracle worker». The Sydney Morning Herald. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  8. Henry, J. A. (2015 թ․ հունվար). «Essential Surgery: The Way Forward» (PDF). World Journal of Surgery. 39 (4): 822–832. doi:10.1007/s00268-014-2937-9. PMID 25566979.
  9. Hancock, Brian (2005). First Steps in Vesico-Vaginal Fistula Repair (PDF). The Royal Society of Medicine Press Ltd. էջ 58. ISBN 1-85315-611-6.{{cite book}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. «Obituary: Reginald Hamlin». The Times. 1993 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  11. Kristof, Nicholas; WuDunn, Sheryl (2010). Half The Sky: How to Change the World. Hachette UK. ISBN 978-0748117758.
  12. Ribeiro, Bernard (2007). «Africa Revisited». The Bulletin of the Royal College of Surgeons of England. 89 (2): 46–48. doi:10.1308/147363507X173959.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամիտու Գաշե» հոդվածին։