Մամիկոն Դավիթի Կալոյան (ապրիլի 12, 1961(1961-04-12), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազատամարտիկ-հրամանատար։ ՀՀ Զինված Ուժերի փոխգնդապետ։ 1981-1983 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ-ում։

Մամիկոն Դավիթի Կալոյան
ապրիլի 12, 1961(1961-04-12) (63 տարեկան) -
ԾննդավայրԹբիլիսի
Կոչումմայոր
ԶորամասԽՍՀՄ ԶՈհ
Հրամանատարն էրՇուշիի առանձնակի գումարտակի վաշտի հրամանատար
Պարգևներ«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

1992 թվականին կամավոր մեկնել է ԼՂՀ և Շուշիի առանձնակի գումարտակի կազմում (վաշտի հրամանատար) մասնակցել Մարտակերտի (Ախավենդ, Կիչան, Գյուլաթաղ Չլդրան, Ջոսբերդ և այլն), Մարտունիի (Մյուփշես, Աղդամի (Ղզըլքենգեռլի), Կուբաթլուի, Զանգելանի, Քելբաջարի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

2010 թ. հունվարի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։