Մակընթացային էլեկտրակայան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մակընթացային էլեկտրակայանը, երբեմն նաև անվանելով մակընթացության էներգիա, հիդրոէներգիայի տեսակ կամ ձև է, որը փոխակերպում է մակընթացության էներգիան այլ օգտագործելի էներգիայի տեսակների, գլխավորապես էլեկտրական էներգիայի։
Չնայած դեռ լայնորեն չի օգտագործվում,բայց մակընթացության էներգիան մեծ ներուժ ունի ապագա էլեկտրական արտադրության համար։ Մակընթացությունը ավելի կանխատեսելի է, քան հողմային էներգիան կամ արևային էներգիան։
Պատկանելով վերականգնվող էներգիայի աղբյուրներին, մակընթացության էներգիան ավանդաբար կրում է դժվարություններ՝ համեմատաբար բարձր արժողությամբ և սահմանափակված հասանելությամբ տարբեր վայրերում, ինչպես նաև դրա հետ մեկտեղ բավականաչափ շատ մակընթացային միջակայքերը (միջմակընթացություն) կամ հոսքի տատանման արագությունները, ուստի սահմանափակելով այսպիսի կայանների ընդհանուր մատչելիությունը։ Սակայն վերջերս տեղի ունեցած բազմաթիվ տեխնոլոգիական զարգացումներն և բարելավումները, միաժամանակ դիզայնի (օրինակ՝ դինամիկ մակընթացային ուժ, մակընթացության լագուներ կամ ծովածոցեր) և տուրբինայի (օրինակ՝ նոր առանցքայի տուրբիններ, խաչաձև հոսքային տուրբիններ) տեխնոլոգիանները, ցույց են տալիս, որ մակընթացային էլեկտրակայանի ընդհանուր հասանելությունը կարող է լինել ավելի մեծ, քան նախկինում ենթադրվում էր, և էկոնոմիկական ու շրջակա միջավայրի վրա կատարվող ծախսերի արժեքը էապես կարող է կրճատվել, հանգեցնելով մրցակցությունը վերականգնվող էներգետիկական շուկայում։