Մակեդոնական ասեղնագործություն

Մակեդոնական ասեղնագործություն, ընդգրկում է մակեդոնական մշակույթի մաս կազմող ասեղնագործության բոլոր տեսակները։ Մակեդոնական ասեղնագործությունն սկսել է հայտնվել սլավոնների Բալկանյան թերակղզի ժամանելուն պես և փոխանցվել է սերնդեսերունդ մակեդոնացիների կրոնին ու հոգևորին համահունչ։ Մակեդոնական ասեղնագործությունն իր զարգացման գագաթնակետին է հասել 19-րդ դարում։ Արվեստի այս տեսակի զարգացումը, որն ունի նախասլավոնական արմատներ, կրում է նաև այլ դարաշրջանների ու մշակույթների ազդեցությունը։

Ասեղնագործություն կանանց վերնաշապիկի վրա, Դունյե գյուղ, Մարիովո, 20-րդ դարի սկիզբ

Պատմություն խմբագրել

Մակեդոնական ասեղնագործությունն սկսել է զարգանալ սլավոնների Բալկաններ գալով, որի միջոցով նրանք նույնպես սկսել են իրենց ոճը Հին Բալկանյան մշակութային տարրերին հարմարեցնել։ Բյուզանդական մշակույթը նույնպես զգալի ազդեցություն է ունեցել մակեդոնական ավանդական ասեղնագործության զարգացման և ձևավորման վրա՝ մասամբ դրա հարևանության պատճառով[1]։ Չնայած Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող երկրի և նրա ժողովուրդների հինգդարյա Իսլամական ազդեցությանը, այն հետագա արտացոլում չի ունեցել մակեդոնական ասեղնագործության վրա։ Այնուամենայնիվ, Իսլամական տարրերը, որոնք արտացոլվել են նախշի գունագեղ փոփոխությունների ու նոր մոտիվների ներթափանցման մեջ, տեսանելի են ասեղնագործության նախշերում[1]։ Չնայած դրա վրա ազդող տարբեր մշակութային ու պատմական գործոններին, մակեդոնական տարբերակված ասեղնագործությունը հիմնականում արդյունք էր այն միջավայրի հավաքական գեղարվեստական ներուժի, որտեղ այն առաջացել և գոյություն է ունեցել[1]։

Ասեղնագործության կրողներ խմբագրել

Հյուսիսային Մակեդոնիայում ասեղնագործության ամենատարածված ձևն ավանդական տարազի զարդանախշերն են եղել, հատկապես գյուղերում օգտագործվածները, որոնք մինչև այս դարի առաջին տասնամյակն օգտագործվել են ամեն օր։ Ասեղնագործությունը տիպիկ ավանդական զարդարանք էր, որը սովորաբար հանդիպում էր կանանց ավանդական տարազի, ասեղնագործ վերնաշապիկների ու գլխազարդերի վրա[1]։

Կանացի վերնաշապիկները, որոնք նման են տունիկաներին (լատին․՝ tunica) և բնորոշ են Հյուսիսային Մակեդոնիային, պարունակում են հին ձևերի հետքեր, որոնք կապված են Հին Բալկանյան նախշազարդ տունիկայի հետ։ Այն գոյություն է ունեցել դեռևս սլավոնական ժողովուրդների գալուց առաջ և օգտագործվել է նաև այլ սլավոնական ժողովուրդների կողմից։ Հավատարիմ մնալով իր ձևի հետ կապված այս հագուստի զարգացման առաջին փուլին՝ մակեդոնական վերնաշապիկները հետագայում զարգացել են իրենց զարդանախշերով, որոնք նաև բյուզանդական մանածագործության շքեղ ոճն են արտացոլել։

Գլխարկների համար օգտագործվող կանանց տարբեր ասեղնագործությունների շարքում կան հարսնացուի տարազներ, որոնք պարունակում են նաև բազմաթիվ պատմական արժեքներ։ Դրանք ձևի, կատարման տեխնիկայի, զարդանախշի և նպատակի ակնհայտ նմանություն ունեն Պովոլժիեի որոշ ժողովուրդների տարազների հետ, ինչը հաստատում է հեռավոր մշակութային ու պատմական կապերն այդ ժողովուրդների հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Macedonian Embroidery (Makedonski vez)». Macedonian Cuisine. 2022. Վերցված է 2022 թ․ ապրիլի 28-ին.

Գրականություն խմբագրել

  • Petrusheva, Anica (1991). Народните носии, од книгата Етнологија на Македонците [Ավանդական տարազ Մակեդոնացիների ազգաբանություն գրքից]. Մակեդոնիայի գիտությունների և արվեստի ակադեմիա.
  • Krsteva, Angelina (1987). Македонски народни везови [Ավանդական մակեդոնական ասեղնագործություն]. Սկոպիե: Բանահյուսության ինստիտուտ.

Արտաքին հղումներ խմբագրել