Մակաշերտ, ա. որևէ լեզվում պահպանված հետքերը մի այլ լեզվի, որը տվյալ ժողովրդի համար եղել է մշակույթի, կառավարման, միջէթնիկական հաղորդակցման լեզու, բ. նվաճողների լեզու, այդպիսի ազդեցություն գործած լեզուն ինքը։ Մակաշերտ զգացվում է մեծ մասամբ բառապաշարում (փոխառություններ, պատճենումներ) և շարահյուսության մեջ (հատկապես բարդ նախադասություններում և այլ կառուցվածքներում, որոնք հատկանշական են գրավոր խոսքին)։ Ժամանակակից հայերենի համար մակաշերտ են գրաբարի միջոցով կատարված հունարենից, պարսկերենից փոխառությունները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 169