Մականախաղի կենտրոն (Կազան)

Մականախաղի կենտրոն (թաթ.՝ Чирәм хоккее үзәге), մարզական կառույց Ռուսաստանի Կազան քաղաքում (Թաթարստան)։ 2013 թվականի Ամառային ունիվերսիադայի օբյեկտներից մեկն է։ Կենտրոնը ներառում է մականախաղի երկու խաղադաշտ։

Մականախաղի կենտրոն
Տեսակմարզական կառույց
ՄարզաձևՄականախաղ
ՏեղագրությունԿազան
Երկիր Ռուսաստան
Բացվածսեպտեմբերի 9, 2007
Տարողություն2400
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Կազանում մականախաղի պատմությունը սկսվում է 1980-ական թվականներից, երբ Կազանի քիմիկատեխնոլոգիական ինստիտուտում ստեղծված «Բուրևեստնիկ» թիմը սկսեց ելույթներ ունենալ Խորհրդային Միության տարբեր մրցաշարերում։ 2000-ական թվականներին Թաթարստանի «Դինամո» մարզական ընկերությունը մարզաձևը մասսայականացնելու փորձ արեց, որի արդյունքում ավելացավ ակումբների թիվը[1]։

Մականախաղի կենտրոնի նախագծումը սկսվել է 2005 թվականին «ԳիպրոՎՏԻ» ԲԲԸ-ի կողմից[2]։

2007 թվականի հոկտեմբերին Մականախաղի կենտրոնը կառուցվեց, որը դարձավ երկրում առաջին և միակ մասնագիտացված կենտրոնը[1]։ Օբյեկտի շինարարությունն իրականացրել է «Թաթինվեստգրաժդանպրոյեկտ» պետական ունիտար ձեռնարկությունը[3]։ Կենտրոնը բացվել է 2007 թվականի սեպտեմբերի 9-ին[4]։ Բացվելուց հետո նույն թվականին օբյեկտում տեղի է ունեցել «Challenge 1» տղամարդկանց թիմերի Եվրոպայի առաջնությունը[5]։

Մարզադաշտի տարածքում 2013 թվականի հուլիսի 7-15-ին Ամառային ունիվերսիադայի շրջանակներում տեղի են ունեցել մականախաղի տղամարդկանց և կանանց մրցումները[6]։

Կենտրոնում մարզումներն են անցկացնում Սուպերլիգայի թիմերը[5]։

Համալիր խմբագրել

Գլխավոր մարզադաշտի տրիբունաները տեղավորում են 2400 հանդիսատես[3] (այլ աղբյուրների համաձայն՝ 1000 մարդ)[5]։ Կենտրոնն ունի նաև ուսումնական մարզադաշտ, ամբողջ օբյեկտի մակերեսը 4513 քառակուսի մետր է։ Կենտրոնի մաս կազմող մականախաղի երկու խաղադաշտերը ձմռան ամիսներին վերածվում են բացօթյա սառցադաշտերի[7]։ Ամռանը դաշտերը կարող են վերափոխվել նաև մինի ֆուտբոի խաղահրապարակների։

Հասցե խմբագրել

Մականախաղի կենտրոնը գտնվում է հետևյալ հասցեով՝ Ռուսաստան, Կազան, Օրենբուրսկի ուղի, տուն 11[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Зарождение и развитие хоккея на траве в Казани». Центр хоккея на траве. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  2. «История создания». Центр хоккея на траве. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Центр хоккея на траве». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 4-ին.
  4. «Центр хоккея на траве». www.kazanfieldhockey.ru. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Центр хоккея на траве». Kazan 2013. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  6. «Field Hockey - Results book» (PDF). Kazan 2013 (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  7. «Подробно о катке». Ледовый Каток в «Центре хоккея на траве». Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել