Մալիք Հարիս (օգոստոսի 27, 1997(1997-08-27), Լեխի Լանդսբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա), գերմանացի երգիչ։ Հաղթելով Germany 12 Points ազգային եզրափակչում՝ նա ներկայացնելու է Գերմանիան Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում[1]։

Մալիք Հարիս
Բնօրինակ անունգերմ.՝ Malik Harris
Ծնվել էօգոստոսի 27, 1997 (26 տարեկան)
Լեխի Լանդսբերգ, Գերմանիա
ԵրկիրԳերմանիա
Մասնագիտություն
  • Երգիչ
Գործունեություն2019–մինչ օրս
ԼեյբլUniversal Music Group
 Malik Harris Վիքիպահեստում

Կյանք խմբագրել

Հարիսը ծնվել է 1997 թվականի օգոստոսի 27-ին Գերմանիայի Բավարիա երկրամասի Լեխի Լանդսբերգ քաղաքում։ Նրա հայրը Ռիքի Հարիսն է, ով գերմանական ծագումով ամերիկացի հեռուստահաղորդավար և դերասան է Դետրոյթից[2]։ 13 տարեկանում Հարիսը սկսել է հետաքրքրվել երաժշտությամբ՝ կիթառով կատարելով երգերի քավեր տարբերակներ[3]։

Կարիերա խմբագրել

Եվրատեսիլ երգի մրցույթ 2022

Հարիսը մասնակցել է Germany 12 Points ազգային մրցույթին՝ Գերմանիան Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում ներկայացնելու նպատակով։ Հարիսը հասել է քասթինգի վերջնական փուլին, որն իրականացվել է 2022 թվականի հունվարին Բեռլինում։ Հունվարի 10-ին հայտարարվել է, որ նա 6 ֆինալիստներից մեկն է։

Եզրափակիչը հեռարձակվել է 2022 թվականի մարտի 4-ին։ Հաղթողն ընտրվել է հանրային քվեարկության, այդ թվում՝ առցանց քվեարկության, SMS հաղորդագրությամբ և ֆիքսված հեռախոսով քվերակությունների միջոցով[4]։ Հարիսը քվեարկության արդյունքում հաղթել է 23 միավոր տարբերությամբ[5]։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • 2021: Anonymous Colonist

Մինի ալբոմ խմբագրել

  • 2019: Like That Again

Սինգլներ[6] խմբագրել

  • 2018: Say the Name
  • 2019: Welcome to the Rumble
  • 2019: Like That Again
  • 2019: Home
  • 2020: Crawling
  • 2020: Faith
  • 2020: When We’ve Arrived
  • 2021: Bangin’ on My Drum
  • 2021: Dance
  • 2021: Time for Wonder
  • 2022: Rockstars

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jiandani, Sanjay (2022 թ․ մարտի 4). «Germany: wins Germany 12 Points and will fly to Turin!». Eurovision News, Polls and Information by ESCToday (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 4-ին.
  2. Braun, Mathias. «Wie Malik Harris aus Issing die Popwelt erobern will». Augsburger Allgemeine (գերմաներեն). Վերցված է 2022 թ․ մարտի 4-ին.
  3. Vanessa Patrick, Bayerischer Rundfunk (2019 թ․ փետրվարի 21). «Vorgestellt // Malik Harris: Die wortgewaltige Hitmaschine» (գերմաներեն).
  4. «"Germany 12 Points": Deutscher ESC-Vorentscheid live aus Berlin». Eurovision.de (գերմաներեն). ARD. Վերցված է 2022 թ․ հունվարի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «Germany has decided: Malik Harris to Eurovision 2022 with "Rockstars"». Eurovisionworld (բրիտանական անգլերեն). 2022 թ․ մարտի 4. Վերցված է 2022 թ․ մարտի 4-ին.
  6. «Malik Harris on Apple Music». Apple Music (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 5-ին.