Մալթայի ֆոնդային բորսա
Մալթայի ֆոնդային բորսա, ի սկզբանե հայտնի որպես ֆոնդային շուկայի խաղատուն[1], Մալթա կղզու պետության ֆոնդային բորսան է. 1992 թ-ին հիմնադրվելուց ի վեր, բորսան, կապիտալ հայթայթելու գործում, առանցքային դեր է խաղացել մասնավոր հատվածի համար, կորպորատիվ պարտատոմսերի և սեփական կապիտալի թողարկման միջոցով։ Մալթայի կառավարության գրեթե ամբողջ պետական պարտքը թողարկվել է Մալթայի պետական պարտատոմսերի և գանձապետական պարտատոմսերի տեսքով, որոնք վաճառվում են երկրորդային շուկայում։
Մալթայի ֆոնդային բորսա | |
---|---|
![]() | |
Տեսակ | ֆոնդային բորսա և կարգավորված շուկա |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1992 |
Գլխադասային գրասենյակ | Վալետա, Մալթա և Malta Stock Exchange, Վալետա, Մալթա |
Կայք | borzamalta.com.mt(անգլ.) |
Ներդրողների բազան ունի ավելի քան 75,000 անհատ ներդրողներ, ինչը զգալի թիվ է՝ հաշվի առնելով Մալթայի տնտեսության մասշտաբները (2015 թվականին ՀՆԱ-ն 8,796 միլիոն եվրո) և բնակչությունը (2016 թվականին 434,403 մարդ)։ Մալթայի ֆոնդային բորսան նպատակ ունի հետագայում զարգացնել և աջակցել ներքին շուկային, միաժամանակ ներգրավելով միջազգային ընկերություններ բորսայում, նրանց հնարավորություն ընձեռելով մուտք գործել ԵՄ։ Այն նաև մեծ ներդրումներ է կատարել տեխնոլոգիայի զարգացման մեջ և օգտագործում է Քսետրա առևտրային հարթակը:

Մալթայի ֆոնդային բորսայի խորհրդի նախագահն է Ջոզեֆ Պորտելին, իսկ գլխավոր գործադիր տնօրենը՝ Սայմոն Զամմիթը։
2023 թվականի օգոստոսի 23-ին ընկերությունը, 13 այլ բորսաների հետհամատեղ ստեղծեց ԵվրոՍՏՐ ձեռնարկություն՝ նպատակ ունենալով, Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկված կապիտալի շուկաների միության շրջանակներում, Եվրոպական Միության համար համախմբված հաշվետվություն տրամադրել։
Պատմություն
խմբագրելԲորսան ստեղծվել է 1990 թվականին Մալթայի ֆոնդային բորսաների մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո և իր առևտրային գործունեությունը սկսել է 1992 թվականի հունվարի 8-ին[2]։ Ի սկզբանե, Մալթայի Կենտրոնական բանկը նշանակվեց բորսայի վերահսկիչ մարմին, և այն այժմ գտնվում է Մալթայի ֆինանսական ծառայությունների գրասենյակի վերահսկողության ներքո[3] :
1999 թվականին բորսան տեղափոխվեց Վալետտայի Կաստիլիա հրապարակում գտնվող նախկին կայազորային մատուռի շենք։ Այս պաշտամունքային շենքը կառուցվել է 1857 թվականին Տ.Մ. Էլիսի նախագծով և մինչև 1950 թվականը, օգտագործվել է որպես բազմակրոն պաշտամունքի վայր։ Նախկին եկեղեցին օգտագործվել է զվարճանքի նպատակներով՝ որպես փոստային բաժանմունք և ռազմածովային դպրոց, հետո հանձնվել է բորսային և հիմնովին վերանորոգվել։ Այդ ժամանակից ի վեր այն հայտնի է որպես բորսայի շենք կամ բորսա[4]։ Բորսան գտնվում է վարչապետի գրասենյակի մոտ՝ Հոսթել Կաստիլիա հյուրանոցում և վերին այգիներում[5][6]։
2013 թվականին ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը բորսային շնորհել է արժեթղթերի օֆշորային շուկայի կարգավիճակ՝ ի լրումն հարկային և մաքսային ճանաչման, որը ձեռք է բերվել 2005 թվականին Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից։
Ծառայություններ
խմբագրելՄալթայի ֆոնդային բորսան առաջարկում է հետևյալ ծառայությունները.
- Հիմնական ցուցակի կամ այլընտրանքային ընկերությունների ցուցակի ընդունումն իրականացվում է Մալթայի կարգավորող մարմնի հաստատված պայմանով։ Թվարկված գործիքներն իրավունք ունեն անձնագրեր ստանալ ԵՄ-ում։ Ցուցակում ընդգրված ընկերությունները կարող են իրենց գործիքները վաճառել իրենց ազգային բորսայում, ԵՄ-ի սահմաններում կամ Մալթայի ֆոնդային բորսայում։
- Երկրորդային շուկան հիմնականում ներքին է, փոխանակման հարթակում վաճառվում են 14 Մալթայի մասնակիցներ և 1 Միջազգային մասնակից։ Այս պլատֆորմը կառավարվում է հեռակա կարգով Ֆրանկֆուրտ-ից և թույլ է տալիս միանալ, ամբողջ աշխարհում, ավելի քան 4500 առևտրականներից որևէ մեկին։
- Դեպոզիտարիայի ծառայությունները հիմնականում ներառում են բաժնետերերի և պարտատոմսերի սեփականատերերի ռեգիստրի պահպանում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ընկերությունների համար, առևտրային պլատֆորմի հետ կապված քլիրինգային հաշվարկներ և պահառության ծառայություններ։ Կենտրոնական դեպոզիտարիան առաջարկում է նաև գրանցման ծառայություններ։
- Այս շուկան կարգավորվող, բազմակողմ առևտրային համակարգ է, որ թույլ է տալիս Մալթայում և արտերկրում ՓՄՁ-ներին կապիտալ հայթայթել բաժնետոմսերի կամ պարտատոմսերի թողարկման միջոցով՝ ավելի հեշտ կարգավորող դաշտի ներքո։ Այն նաև հնարավորություն է տալիս փոքր և միջին ձեռնարկություններին ներդրումներ կատարել։ Առաջին հերթին դա վերաբերում է 5 միլիոն եվրոյից պակաս գումարի հարցերին։
- Ինստիտուցիոնալ ֆինանսական արժեթղթերի շուկան, Մալթայի առաջին մեծածախ արժեթղթերի շուկան է, որը լիազորված է ցուցակման մարմնի կողմից հաստատված մեծածախ շուկաների ցուցակման կանոնների համաձայն։ Այն թույլ է տալիս ակտիվներով ապահովված արժեթղթեր, պարտքային արժեթղթեր, ապահովագրության հետ կապված պարտատոմսեր, փոխարկելի պարտքային արժեթղթեր և այլ արժեթղթեր։ Վճարների կառուցվածքը ծախսերի առումով շատ արդյունավետ է, և ապահովում է բարելավված ճկունություն՝ ներդրողների կարիքները բավարարելու համար։
Մալթայի ֆոնդային բորսան Մալթայի ազգային համարակալման գործակալությունն է, որը թողարկում է Մալթայի բոլոր արժեթղթերը։
Հետագա ընթերցման համար
խմբագրել- The Upper Barracca Gardens and the Garrison Chapel. Valletta: Malta Stock Exchange. 2002. ISBN 9789993201878. OCLC 54458185.
- Book
- About the Malta Stock Exchange (Borża ta’ Malta)
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մալթայի ֆոնդային բորսա կատեգորիայում։ |
- ↑ Denaro, Victor F. (1961). «More houses in Valletta» (PDF). Melita Historica. 3 (2): 3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 23-ին.
- ↑ «About the MSE». Malta Stock Exchange. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «The History of the Central Bank of Malta». Central Bank of Malta. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Mahoney, Leonardo (1996). 5,000 years of Architecture in Malta. Malta: Valletta Publishing. Format. p. 284. 9990958157. 9789990958157.
- ↑ «The Malta Stock Exchange Garrison Chapel Building». Malta Stock Exchange. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Malta Service Schools History». www.talhandaqnostalgia.org. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.