Մալեզյան հռչակագիր կլիմայի գլոբալ փոփոխության մարդկային չափման մասին

Մալեզյան հռչակագիր կլիմայի գլոբալ փոփոխության մարդկային չափման մասին, միջազգային պայմանագիր, որը ստորագրվել է մի քանի փոքր զարգացող պետությունների ներկայացուցիչների կողմից 2007 թվականի նոյեմբերին կայացած խորհրդաժողովում[1]։ Հռչակագրի նպատակն է հստակ ռազմավարություն ներկայացնել, որը միավորում է կլիմայի փոփոխությունը և մարդու իրավունքները։ Հռչակագիրը նաև նպատակ ունի փոխել կլիմայի փոփոխության դեմ պայքարի ուղղությունը՝ կենտրոնանալով միայն շրջակա միջավայրի վրա կլիմայի փոփոխության ազդեցության և մարդու համար կլիմայի փոփոխության հետևանքների հաշվառման վրա։ Հռչակագրում հստակ ասվում է, որ առողջ շրջակա միջավայրի իրավունքը մարդու բոլոր իրավունքներից հիմնականն է[2]։

Մալեզյան հռչակագիր կլիմայի գլոբալ փոփոխության մարդկային չափման մասին
Ստորագրվել է
— վայր
= 2007 թվականի նոյեմբեր
Մալե, Մալդիվներ
Մալե կղզի (Մալդիվներ), որտեղ ստորագրվել է հռչակագիրը

Մալդիվներում, որի մայրաքաղաքում ստորագրվել է համաձայնագիրը, կլիմայի փոփոխությունն արդեն սկսել է ազդել մարդու իրավունքների վրա և ազդում բնակչության պոպուլյացիայի վրա։ Այսպիսով՝ Մալդիվները և այլ կղզի պետությունները սկսել են ստեղծել միջազգային կոալիցիա, որը կոչ է անում մարդու իրավունքներն օգտագործել որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի հիմք։ Դրան աջակցելու նպատակով կոալիցիան հանդիպումներ է կազմակերպել Ժնևում, Նյու Յորքում և Մալեում[3][4]։

ՄԱԿ խմբագրել

Հռչակագիրը ստորագրած երկրները ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին խնդրել են ուշադրությունը կենտրոնացնել կլիմայի փոփոխության հետևանքների և մարդու իրավունքների վրա դրա ազդեցության վրա։ Ի պատասխան՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հրապարակել է առաջին հետազոտությունը, որում մասնավորապես որոշվել է, թե կլիմայի փոփոխությունն ինչպես է ազդում մարդու իրավունքների իրականացման վրա՝ ընդգծելով, որ երկրները պարտավոր են միասին աշխատել կլիմայի գլոբալ փոփոխությունից մարդու իրավունքների պաշտպանության համար։ Մասնավորապես, զեկույցում առանձնացվել են սպառնալիքի տակ գտնվող մի քանի հիմնական իրավունքներ, այդ թվում՝ կյանքի, առողջության, արժանապատիվ կենսամակարդակի և ինքնորոշման իրավունքները[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. V.H.9 MALÉ DECLARATION ON THE HUMAN DIMENSION OF GLOBAL CLIMATE CHANGE(անգլ.) // International Law & World Order: Weston's & Carlson's Basic Documents. — 2015-04-24.
  2. Quirico, Ottavio (2016). «Input for the 2016 Report to the Human Rights Council of the Special Rapporteur on Human Rights and the Environment» (PDF). Climate Change and Human Rights Proceedings.
  3. Limon, Marc (2017 թ․ փետրվարի 16). «The Small Island Perspective on Agenda-Setting in Climate Change and Human Rights». Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
  4. Climate Change and Human Rights Proceedings
  5. Knox, John (2015 թ․ նոյեմբերի 15). «Climate Change and Human Rights: Three Benefits of a Human Rights Perspective on Climate Change». Global Policy. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.