Առողջ շրջակա միջավայրի իրավունք

Առողջ միջավայրի իրավունք կամ կայուն և առողջ միջավայրի իրավունք, իրավապաշտպան և հասարակական բնապահպանական կազմակերպությունների կողմից պաշտպանվող մարդու իրավունք, որի նպատակն է պահպանել մարդու առողջությունն ապահովող էկոլոգիական համակարգերը[1][2]։ Իրավունքը փոխկապակցված է մարդու առողջության պահպանմանն ուղղված այլ իրավունքների հետ, ինչպիսիք են` ջրի և սանիտարական մաքրման իրավունքը, սննդի իրավունքը և առողջության իրավունքը[3]։

Օրենքը պետության համար պատասխանատվություն է սահմանում կարգավորել և կիրառել բնապահպանական չափորոշիչները, վերահսկել աղտոտումը և այլ կերպ ապահովել արդարադատություն և պաշտպանություն շրջակա միջավայրի խնդիրներից տուժած համայնքների համար[4]։ Առողջ շրջակա միջավայրի իրավունքը կարևոր իրավունք է հանդիսացել կլիմայի փոփոխության և բնապահպանական այլ հարցերի վերաբերյալ դատավարությունների ընթացքում բնապահպանական իրավական նախադեպեր ստեղծելու համար[5][6]։

Առողջ միջավայրի իրավունքը դրված է մարդու իրավունքների և կլիմայի փոփոխության միջազգային մոտեցման հիմքում։ Այդ իրավունքին սատարող միջազգային պայմանագրերը ներառում են Ստոկհոլմի 1972 թվականի հռչակագիրը, Ռիո դե Ժանեյրոյի 1992 թվականի հռչակագիրը և վերջերս ընդունված Շրջակա միջավայրի վերաբերյալ Համաշխարհային պակտը։ ՄԱԿ-ի անդամ ավելի քան 150 պետություններ այս իրավունքն այս կամ այն ձևով ճանաչել են ազգային օրենսդրության, դատավարության, սահմանադրական իրավունքի, պայմանագրային օրենքի և այլ միջոցներով։ Երկու տարածաշրջանային պայմանագրեր՝ Մարդու և ժողովուրդների իրավունքների աֆրիկյան խարտիան և Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիան, ներառում են բարենպաստ շրջակա միջավայրի իրավունք[7]։ Մարդու իրավունքների պաշտպանության այլ փաստաթղթերում, ինչպիսին է Երեխայի իրավունքների կոնվենցիան, բնապահպանական խնդիրները հիշատակվում են այնքանով, որքանով դրանք առնչվում են սույն փաստաթղթի հիմնական ուղղություններին, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է երեխաների իրավունքներին։

Մարդու իրավունքների և շրջակա միջավայրի հարցերով հատուկ զեկուցողներ Ջոն Նոքսը (2012-2018) և Դեյվիդ Բոյդը (2018 թվականից) ցուցումներ են տվել, թե ինչպես կարելի է այդ իրավունքները ձևակերպել միջազգային իրավունքում[8]։ Դա հավանության է արժանացել ՄԱԿ-ի և տեղական իրավաբանական համայնքների մակարդակի մի շարք կոմիտեների կողմից (օր.՝ Նյու Յորքի փաստաբանների կոլեգիա) 2020 թվականին[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Case for a Right to a Healthy Environment». Human Rights Watch (անգլերեն). 2018 թ․ մարտի 1. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  2. «The Time is Now for the UN to Formally Recognize the Right to a Healthy and Sustainable Environment». Center for International Environmental Law (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  3. «OHCHR | Good practices on the right to a healthy environment». www.ohchr.org. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  4. Boyle, Alan (2012 թ․ օգոստոսի 1). «Human Rights and the Environment: Where Next?». European Journal of International Law (անգլերեն). 23 (3): 613–642. doi:10.1093/ejil/chs054. ISSN 0938-5428.
  5. Atapattu, Sumudu (2018), «The Right to a Healthy Environment and Climate Change: Mismatch or Harmony?», The Human Right to a Healthy Environment: 252–268
  6. Varvastian, Sam (2019 թ․ ապրիլի 10). «The Human Right to a Clean and Healthy Environment in Climate Change Litigation» (անգլերեն). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. Human Rights, Health & Environmental Protection: Linkages in Law & Practice. Health and Human Rights Working Paper Series No 1.
  8. «OHCHR | Right to a healthy and sustainable environment». www.ohchr.org. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  9. «Human Right to a Healthy Environment: UN Formal Recognition». nycbar.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.