Մալաթիայի ավետարան
ձեռագիր
«Մալաթիայի ավետարան», ձեռագիր մատյան (Մատենադարան, ձեռ. № 10675): Ընդօրինակել և ծաղկել է Թորոս Ռոսլինը 1267-1268 թվականներին[1] Հռոմկլայում՝ Հեթում Բ թագավորի որդի Լևոնի և Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսի պատվերով[2]): Ձեռագիրը (մագաղաթ, թուղթ, չափերը՝ 22 x 17,2 սմ) բաղկացած է 332 թերթից (երկսյուն), բոլորգիր է։ Պատկերազարդված է տերունական տեսարաններով, ավետարանիչների, Աստվածամոր, Հիսուսի և ուրիշների դիմապատկերներով, նաև խորաններով, կիսախորաններով, լուսանցազարդերով։ Ունի հիշատակարաններ, արծաթե կրկնակազմ՝ ականակուռ, ոսկեզօծ բարձրաքանդակ պատկերներով (կազմարար՝ Առաքել Հնազանդենց)։
Մալաթիայի ավետարան | |
---|---|
Տեսակ | ձեռագիր |
Գրիչ | Թորոս Ռոսլին |
Ծաղկող | Թորոս Ռոսլին |
Ստացող | Կոնստանդին Ա Բարձրաբերդցի |
Տարեթիվ | 1267-1268 թվականներ |
Վայր | Հռոմկլա |
Թերթեր | 332 |
Նյութ | մագաղաթ, թուղթ |
Չափս | 22 x 17,2 |
Գիր | բոլորգիր |
Կազմ | արծաթե կրկնակազմ |
Համար | 10675 |
Ժողովածու | Մատենադարան |
Տեղադրություն | Երևան |
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |