Մաթուսաղա եպիսկոպոս

(Վերահղված է Մաթուսաղա Սյունեցիից)

Մաթուսաղա, (ծն. թ. անհտ. – մոտ 652), հայ փիլիսոփա գիտնական, հոգևոր գործիչ։ Կենսագրական ստույգ տվյալներ մեզ չեն հասել։ Մաթուսաղա կազմակերպել է Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի գործերի մեկնությունները։ 633-ի Կարինի ժողովում դավանաբանական վեճի ժամանակ կարդացվել է Մաթուսաղաի թուղթը, որտեղ հեղինակը հիմնավորապես մերժել է քաղկեդոնականությունը։ 634-ից եղել է Սյունիքի եպիսկոպոսը։ Ստեփանոս Օրբելյանը իր «Պատմութիւն նահանգին Սիսական» գրքում նրան անվանում է ժամանակի մեծ քերթող, փիլիսոփա, ճարտասան և հմուտ հոգևոր գործիչ՝ «…լի ամենայն իմաստությամբ և կատարեալ գիտութեամբ» (էջ 112)։

Մաթուսաղա եպիսկոպոս
Ծնվել է6-րդ դար
Մահացել էմոտ 650
Մասնագիտությունփիլիսոփա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 144 CC BY-SA icon 80x15.png