Մաթեմատիկական օլիմպիադա

Մաթեմատիկական օլիմպիադան առարկայական օլիմպիադաներից է, որն անցկացվում է դպրոցների աշակերտների (որոշ դեպքերում նաև բուհերի ուսանողների) միջև ոչ ստանդարտ մաթեմատիկական առաջադրանքներ լուծելու համար։ Օլիմպիադայի անցկացմամբ ոչ միայն խնդիր է դրվում բացահայտելու ուժեղագույն մասնակիցներին, այլ նաև ստեղծել մաթեմատիկական տոնի ընդհանուր մթնոլորտ, որը խթանում է առաջադրանքների լուծման հետաքրքրությունը և ինքնուրույն մտածողությունը։

Օլիմպիադայի առաջադրանքները խմբագրել

Ի տարբերություն տիպային ուսումնական օրինակների և վարժությունների, օլիմպիական առաջադրանքները չունեն լուծման ընդհանուր ալգորիթմ։ Յուրաքանչյուր այդպիսի առաջադրանք ունիկալ է և պահանջում է լուծումների համար նոր գաղափարների կիրառում, բայց ոչ հատուկ գիտելիքներ, այսինքն, նրանց լուծումների համար բավարար է նաև սովորական դպրոցական ծրագրի իմացությունը։

Մրցանակային տեղեր խմբագրել

Սովորաբար օլիմպիադաներում լինում են մի քանի մրցանակային տեղեր (օրինակ, 5 առաջին, 15 երկրորդ, 25 երրորդ)։ Օլիմպիադայում մրցանակային տեղի արժանանալը սովորաբար չի տալիս որևէ առավելություն (դպրոցում, բուհ ընդունվելիս), սակայն լավ ցուցանիշ է հանդիսանում սովորողի մոտ մաթեմատիկական հմտությունների զարգացման համար։

Մաթեմատիկական օլիմպիադայի փուլերը խմբագրել

  • դպրոցական
  • քաղաքային
  • մարզային
  • հանրապետական
  • միջազգային

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել