Մաթեմատիկական կրթության միջազգային հանձնաժողով
Մաթեմատիկական կրթության միջազգային հանձնաժողով (անգլ.՝ International Commission on Mathematical Instruction, ICMI), Միջազգային մաթեմատիկական միությանը կից հանձնաժողով (IMU), որը զբաղվում է մաթեմատիկական կրթության զարգացմամբ և պրոբլեմներով։ Նրա անվանումը թարգմանվում է նաև, որպես «Մաթեմատիկայի դասավանդման միջազգային հանձնաժողով»։ IMU-ի միջոցով հանձնաժողովը մասնակցում է Գիտության միջազգային խորհրդի աշխատանքներին։
Մաթեմատիկական կրթության միջազգային հանձնաժողով | |
---|---|
Տեսակ | գիտական ընկերություն և Միջազգային կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Հապավում | CIEM |
Հիմնադրված | 1908 |
Գլխադասային գրասենյակ | Բեռլին, Գերմանիա |
Կայք | mathunion.org/icmi(անգլ.) |
Մաթեմատիկայի ուսուցման ընթացքում կրթական ստանդարտների կատարելագործմանն են ուղղված հանձնաժողովի կողմից կազմակերպվող ծրագրերը, սեմինարները, նախաձեռնություններն ու հրապարակումները։ 2013 թվականի դրությամբ հանձնաժողովի անդամ էին համարվում 92 երկրների ազգային մաթեմատիկական կազմակերպությունները[1]։
Պատմություն
խմբագրելԿազմակերպությունը հիմնադրվել է 1908 թվականին Հռոմում կայացած Մաթեմատիկների IV միջազգային կոնգրեսում, Հանձնաժողովի առաջին նախագահ է ընտրվել Ֆելիքս Կլայնը։ Հանձնաժողովի տպագիր օրգանը դարձավ տարին երկու անգամ հրատարակվող տեղեկագիրը։ Սկզբում (Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը) հանձնաժողովը այլ կերպ էր կոչվում։
- Ֆրանսիական տարբերակը` Commission internationale de l'enseignement mathématique (CIEM).
- Անգլիական տարբերակը` International Commission on the Teaching of Mathematics.
1950-1954 թվականներին անվանումը փոխեցին կոչելով International Mathematical Instruction Commission (IMIC), 1954 թվականին վերջնականապես ընդունվեց ներկայիս անվանումը[2]։
Առաջին տարիներին, հատկապես Կլեյնի մահից հետո (1925), հանձնաժողովի գործունեությունը աննշան է եղել, 1952 թվականին կազմակերպությունը ենթարկվեց վերակառուցման և զգալիորեն ակտիվացրեց իր աշխատանքները։
Կառուցվածք
խմբագրելՄիջազգային մաթեմատիկական միության կազմի մեջ մտնող բոլոր երկրներն ավտոմատորեն դառնում են Հանձնաժողովի անդամներ։
Հանձնաժողովի կառավարումն իրականացնում է Գլխավոր ասամբլեան, որը կազմված է Գործադիր կոմիտեից[3] և բոլոր անդամ-երկրների ազգային ներկայացուցիչներից։ Գլխավոր ասամբլեան հավաքվում է 4 տարին մեկ անգամ, Մաթեմատիկական կրթության միջազգային կոնգրեսի շրջանակներում (ICME), այն քննարկում է ընթացիկ և հեռանկարային խնդիրները և ընտրում Գործադիր կոմիտեի նոր կազմ։
Գործունեություն
խմբագրելԲացի հիշատակված Մաթեմատիկական կրթության Միջազգային կոնգրեսի իրականացումից, Հանձնաժողովը զբաղվում է մաթեմատիկական կրթությանն առնչվող ազգային նախագծերի աջակցությամբ (ներառյալ նյութական)։ Հանձնաժողովի հովանավորությամբ կամ աջակցությամբ հրապարակվում են բազմաթիվ պարբերական հրատարակչություններ, այդ թվում`
- The ICMI Bulletin
- ICMI News – The ICMI electronic newsletter
- ICME Proceedings
- ICMI Studies Publications
- Proceedings from other ICMI Conferences
- L’Enseignement Mathématique
Սկսած 2000 թվականից հանձնաժողովը շնորհում է երկու թեմատիկ մրցանակներ
- Ֆելիքս Կլայնի մրցանակ
- Հանս Ֆրոյդենտալի մրցանակ
2013 թվականին դրանց ավելացավ երրորդ մրցանակը, որը կոչվում է Էմմա Կաստելնուովոյի (Emma Castelnuovo) անվամբ։
Գրականություն
խմբագրել- Бычков Б. П. Международная комиссия по математическому образованию. // Математика в школе, 1970, № 5.
- Малати, Джордж. Математическое образование на Востоке и на Западе: единство, различия, проблемы. Արխիվացված 2016-03-05 Wayback Machine Int. J. Math. Educ. sci. Technol., 29 (1998), #3, 421-436.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ICMI Members». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Howson A. G. Seventy five years of the International Commission On Mathematical Instruction. Educational Studies in Mathematics № 15 (1984), pp. 75-93.
- ↑ «Executive Committee». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- ICMI и математическое образование в первой половине XX века Արխիվացված 2016-03-05 Wayback Machine.
- Гушель Р. К столетию создания Международной комиссии по преподаванию математики.
- История Комиссии
- International Commission on Mathematical Instruction
- The International Commission on Mathematical Instruction - What? Why? For Whom?