«Մազարինի քարը» (անգլ.՝ The Adventure of the Mazarin Stoneդետեկտիվ պատմվածք, որի հեղինակն է հայտնի անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլը։ Գրվել և առաջին անգամ հրատարակվել է 1921 թվականիին։ Ընդգրկվում է «Շերլոկ Հոլմսի արխիվը» հավաքածուի մեջ։ Պատմվածքում գործում է մեծն խուզարկու Շերլոկ Հոլմսը։

Մազարինի քարը
անգլ.՝ The Adventure of the Mazarin Stone
The Adventure of the Mazarin Stone 03.jpg
Տեսակպատմվածք
Ժանրդետեկտիվ և դետեկտիվ պատմվածք
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1921
Հրատարակություն1921
The Adventure of the Mazarin Stone

ՍյուժեԽմբագրել

Հերթական անգամ Հոլմսին այցելելուց Վաթսոնը իմանում է, որ հայտնի խուզարկուն զբաղված է դեղին ադամանդի՝ «Մազարինի քարի» գողացման գործով։ Հոլմսը հաղորդում է, որ գիտի գողի անունը։ Նա կոմս Նեգրետո Սիլվիուսն է և իր հանցակիցը՝ Սեմ Մերտոնը, ովքեր շուտով կժամանեն Բեյքեր սթրիթ։ Կոմսը արդեն սկսել է հետև Հոլմսին, նա անձայն զենք է պատվիրել, որից պատրաստվում է կրակել Հոլմսին, այդ իսկ պատճառով, որպես կեղծ թիրախ, պատուհանի մոտ է գտնվում բազմոցին նստած Հոլմսի մանեկենը։ Հոլմսը առաջարկում է Վաթսոնին անհապաղ գնալ ոստիկանության հետևից և հենց այդ պահին սենյակ է մտնում Կոմս Սիլվիուսը։

Զրույցի ընթացքում Հոլմսը համոզիչ կերպով ապացուցում է կոմս Սիլվիուսի մեղավորությունը և առաջարկում է, որպես մեղքի մեղմացում, հանձնել գողացված քարը։ Հոլմսը տուն է հրավիրում  Սիլվիուսին և Մերտոնին, ով կոմսին սպասում էր փողոցում, և հանցակիցներին առաջարկում է քննարկել ինքնակամ հանձման մասին առաջարկը, որից հետո Հոլմսը բարձրանում է իր ննջասենյակ և սկսում է ջութակ նվագել, հանցագործներին 5 րոպե մտածելու ժամանակ տալով։ Սիլվիուսը և Մերտոնը որոշում են քարը չհանձնել Հոլմսին, նրանք պատրաստվում են խաբել նրան, հաղորդելով, որ քարը գտնվում է Լիվերպուլում, իսկ այն ժամանակ, երբ Հոլմսը կզբաղվի քարը որոնելով, նրանք, փոշիացված ադամանդով, երկրից դուրս կփախչեն։

Խոսակցության ավարտին Մերտոնը խնդրում է կոմս Սիլվիուսին ցույց տալ իրեն քարը։ Երբ կոմսը գրպանից հանում է թանկարժեք քարը, Հոլմսը, ով աննկատ զբաղեցրել էր իր մանեկենի տեղը, հափշտակում է քարը, հանցագործներին կոչ անելով չդիմադրել, քանի որ ոստիկանությունը արդեն մոտ է։ Սիլվիուսը և Մերտոնը ապշած են, քանի որ չեն հասկանում, թե ով կարող է նվագել սենյակում, եթե Հոլմսը իրենց մոտ է գտնվում։ Հոլմսը հաղորդում է, որ դրա համար գրամոֆոն է օգտագործել։

Այն բանից հետո, երբ ներխուժած ոստիկանությունը ձերբակալում և տանում է հանցագործներին, Բեյքեր սթրիթի տուն է մտնում լորդ Քանտլմիրը, ով կտրականապես դեմ էր այս գործում Հոլմսի մասնակցությանը, նրան ոչ իրավասու հետախույզ համարելով։ Հոլմսը լուրջ տեսքով առաջարկում է ձերբակալել լորդին, քանի որ հենց նա է գողացել «Մազարինի քարը»։ Հոլմսի պահանջով վրդովված Կանտլմիրը իր վերարկուի աջ գրպանը շոշափելով այնտեղ է հայտնաբերում թանկարժեք քարը։ Հոլմսը կատակում էր, իսկ լորդը ընդունում է այդ կատակը՝ մեծն հետախույզի նկատմամբ իր հարգանքը և հիացմունքը արտահայտելով։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

Պատմվածքը առաջին անգամ հրատարակվել է 1921 թվականի հոկտեմբերին Strand Magazine ամսագրում։ Այն իրենից ներկայացնում է Շերլոկ Հոլմսի մասին պատմող «Թագի ադամանդը» բեմադրության վերամշակումը, որը առաջին անգամ բեմադրվել է նույն թվականի մայիսին[1]։ Պատմվածքը անսովոր է նրանով, որ այն երրորդ դեմքով է սկսվում, այսինքն, պատմվածքը չի պատմում ո՛չ Վաթսոնը, ո՛չ Շերլոկը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Doyle Steven, Crowder David A. (2010-02-22)։ Sherlock Holmes For Dummies (անգլերեն)։ John Wiley & Sons։ ISBN 9780470647370 

Արտաքին հղումներԽմբագրել

  • "The Adventure of the Mazarin Stone," The Faber Book of Stories. Edited by Kathleen Lines. London: Faber and Faber, [1960]. p. 73-90.
  • The Stone of Mazarin. Van Nuys, Calif.: Collected Editions in Miniature [Barbara J. Raheb], 1979. 47 p. 15/16 x 5/8 in. (The Chronicles of Sherlock Holmes, Book No. 145)
  • "The Adventure of the Mazarin Stone," Famous Stories. Edited by Norma Ruedi Ainsworth. Cover design by Paul Granger. New York: Scholastic Book Services, [1966]. p. 156-178. (T 765)
  • "The Adventure of the Mazarin Stone," Illustrated by Frederic Dorr Steele. Hearst's International, 40, No. 5 (November 1921), 6-8, 64-65.
  • "The Adventure of the Mazarin Stone," Illustrated by A. Gilbert. The Strand Magazine, 62, No. 370 (October 1921), 288-298.
  • "The Adventure of the Mazarin Stone," Sunday Chronicle [Manchester] (April 13, 1930), 6, 8. illus.